tgoop.com/RepublicSquareTG1/8307
Last Update:
Բացառում եմ համագործակցությունն իշխանության հետ. Մարտուն Գրիգորյան
Գյումրու քաղաքապետի բոլոր թեկնածուների հնարավորություններն էլ հավասար եմ գնահատում, բոլորի առաջադրմանը նորմալ եմ վերաբերվում, հարցազրույցում ասել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։
«Վերլուծություն անելն անշնորհակալ գործ է։ Վերջնական արդյունքը գյումրեցիների ընտրությունն է. ինչի մասին ուզում ես՝ խոսի, եթե համոզիչ չես, ուրեմն չի ընտրելու»,-ասել է Մարտուն Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է մյուս թեկնածուների հետ համագործակցությանը՝ Գրիգորյանը բացառում է համագործակցությունն իշխանության հետ։
«Իսկ մյուս թեկնածուների հետ կապված՝ դեռ վաղ է խոսել, որովհետև դեռ չգիտենք՝ ով է առաջադրվելու և ինչ ծրագրերով։ Ես կոալիցիաների կողմնակից չեմ, յուրաքանչյուր թեկնածու ունի իր անցած ճանապարհը, բայց համագործակցության առումով խնդիր չեմ տեսնում, համագործակցելու տարբերակներ կան»։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ

Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/8307