tgoop.com/RepublicSquareTG1/8311
Last Update:
Առաջիկա օրերին կարող է թեժ լինել նաև Աբխազիայում, որը դարձյալ մեզ հետ է փոխկապակցված. Վարուժան Գեղամյան
Առաջիկա օրերին կարող է թեժ լինել նաև Աբխազիայում, որը դարձյալ մեզ հետ է փոխկապակցված. գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, եթե հաղթի ավելի մեծ շանսեր ունեցող թեկնածու Բադրա Գունբան, ապա նախ հայկական համայնքի դիրքերը կուժեղանան (հայերը Աբխազիայում կազմում եմ ողջ բնակչության մի զգալի մասը), նաև հեռանկարներ կբացվեն Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղու վերագործարկման համար, ինչը էականորեն կօգնի մեր ապրանքաշրջանառությանը։
Աբխազ-վրացական երկաթուղու բացմանը դեմ երկրներից է Թուրքիան, որը աջակցում է պրոթուրքական թեկնածու Ադգուր Արձինբային։
Ըստ ռուսական աղբյուրներումվերջերս տարածված տեղեկատվության՝ Արձինբան 2024 թ. դեկտեմբերին հանդիպել է Թուրքիայի հյուպատոսի հետ և խնդրել վերջինիս աջակցությունը ընտրություններում։
Մի խոսքով, ձյունը մեր միակ պրոբլեմը չի»,-գրել է նա։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ

Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/8311