tgoop.com/RepublicSquareTG1/8320
Last Update:
Շատ տրամաբանական կլիներ, եթե տույժի ենթարկելուց առաջ առնվազն 1 անգամ տրվեր զգուշացում․ Գառնիկ Դանիելյան
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Ինչպես հայտնի է, առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է, իսկ եթե արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա մեջ կնքվում և ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր, տուգանքի չափը նվազեցվում է, և վարորդը վճարում է 25․000 դրամ։Ստացվում է, որ այն քաղաքացիները, որոնք չեն ստուգել ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը, և չեն հասցնում 1 օրվա ընթացքում կնքել նոր պայմանագիր, ընկնում են սոցիալական բեռի տակ։
Քաղաքացիներն ահազանգում են, որ վարչական տույժի այս չափը՝ 100․000 դրամը, բավականին մեծ գումար է իրենց համար։ Շատ տրամաբանական կլիներ, եթե տույժի ենթարկելուց առաջ առնվազն 1 անգամ տրվեր զգուշացում, այնուհետև սահմանվեր տուգանքը»։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ

Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/8320