ARCAXINFO Telegram 43341
❗️Նախնական ընտրակեղծիքներ կամ ընտրակեղծիքների «փրայմերիզ»

Նիկոլ Փաշինյանը ստի ու կեղծիքի հոմանիշն է։ «Փչելը» նրա հիմնական տեխնոլոգիան է։ Խոստանում է ու հակառակն անում։ Ասում է այն, ինչ չի անելու և անում է այն, ինչ չի ասել։

Նիկոլը ձախողված ղեկավարի դասական օրինակ է։ Ինքն էլ է դա ընդունում, բայց մի էժանագին դրոշակ է մշտապես թափահարում։ Ասում է՝ անվտանգության հարցում, Արցախի հարցում ձախողվել եմ, բայց «զատո» իշխանությունը պատկանում է ժողովրդին և ընտրությունները չեն կեղծվում։ Դա, իհարկե, դեմագոգիկ ձևակերպում է նրա կողմից, քանզի «պողոսներին» էշի տեղ դնելը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ, իսկ ընտրակեղծիքներ ինչպես նախկինում են եղել, այնպես էլ Նիկոլի իշխանության օրոք կան։

Նիկոլի իշխանության առանձնահատկությունն այն է, որ բացի ստանդարտ գործիքների կիրառումից (վարչական լծակների օգտագործում, կրիմինալ ռեսուրս, փողի գերառատ ծախսեր և այլն) օգտագործվում են նաև «հեղափոխական» տեխնոլոգիաներ։ Խոսքը հետընտրական կեղծիքների մասին է։ Երբ ապօրինաբար վերանայվում է ընտրողների քվեի արդյունքը։

Գյումրիում Նիկոլն է՛լ ավելի առաջ գնաց։ Նա ոչ միայն հետընտրական կեղծիք է կիրառել 2021–ի ավագանու ընտրություններից հետո, այլ նաև նախընտրական կեղծիք է կիրառում 2025–ին տեղի ունենալիք ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ։ Անունը դրել են «նախնական ընտրություններ»՝ «փրայմերիզ», բայց դա ոչ թե նախնական ընտրություն էր, այլ ընտրակեղծիքի նախնական փորձարկում։

Նիկոլն իրեն տարիներ շարունակ ֆինանսավորած Արման Սահակյանի «մարդուն» գործարքի արդյունքում «հաղթեցրեց» «փրայմերիզում» և վերջ։ Մնացածը թատրոն էր։ «Քաղաքացիական պայմանագրի» մյուս անդամները, ովքեր մասնակցում էին այդ «փրայմերիզում» դեկորատիվ ֆունկցիա էին կատարում։

Արկղերից դուրս եկած թերթիկների հաջորդականությունը հուշում էր, թե ինչպես է բազմաթիվ կուսակցություններ փոխած, վերջում տխրահռչակ «Լուսավոր Հայաստանում» հայտնված ու հիմա ՔՊԿ–ի դռները լիզող Սարիկ Մինասյանը դարձել հաղթող։ Կուսակցության վարչության անդամների ընտրությունը կեղծած «Քաղաքացիական պայմանագրից» այլ բան չէր էլ սպասվում։ Նիկոլից էլ։ Օլիգարխներին հայհոյելով իշխանության եկածն այժմ օլիգարխների հետ գործարքների է գնում։ Ինչպես նախկինում։

Տարբերությունն այն է, որ եթե նախկինում Նիկոլին որպես իշխանության դիշովկա հաճախորդ էին փող տալիս և օգտագործում, ապա այժմ ինքն է օլիգարխներին օգտագործում՝ չմոռանալով փողն «էն գլխից» վերցնել։ Ինչպես որ Սամվել Ալեքսանյանից՝ Լֆիկից, կամ մյուսներից իր կինն է վերցնում։

/Հայկ Ուսունց/

@arcaxinfo

tgoop.com/arcaxinfo/43341
Create:
Last Update:

BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Share with your friend now:
tgoop.com/arcaxinfo/43341

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

The group’s featured image is of a Pepe frog yelling, often referred to as the “REEEEEEE” meme. Pepe the Frog was created back in 2005 by Matt Furie and has since become an internet symbol for meme culture and “degen” culture. Channel login must contain 5-32 characters best-secure-messaging-apps-shutterstock-1892950018.jpg While the character limit is 255, try to fit into 200 characters. This way, users will be able to take in your text fast and efficiently. Reveal the essence of your channel and provide contact information. For example, you can add a bot name, link to your pricing plans, etc. SUCK Channel Telegram
from us

Telegram ԱրցախԻնֆո / АрцахИнфо
FROM American