tgoop.com/arcaxinfo/43358
Last Update:
🤬Ոչ մի փաստ չունենալով՝ ամուսնուս մեղադրում են պետական դավաճանության մեջ․
«Պետական դավաճանության անվան տակ ամուսնուս 2․5 տարի փակի տակ պահելուց հետո հիմա դատում են, բայց ինքը որևէ բան չի արել»: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Մ.Հ.-ն, որը չցանկացավ այս փուլում իր անունը հրապարակել։
Երիտասարդ կնոջ խոսքով՝ վերջին դատական նիստը եղել է դեկտեմբերի 19-ին, դատարանը վճիռը հրապարակելու է դեկտեմբերի 30-ին։
«Այդ օրը կարդալու են, թե քանի տարի են ազատազրկման ենթարկելու, բայց մենք այդ որոշման հետ համաձայն չենք եղել, համաձայն չենք, շարունակելու ենք պայքարել։
Ամուսինս շատ ընկճված էր, ինքը հույս ուներ, որ արդարադատություն կլինի, բայց փաստը այն է, որ քանի այս իշխանությունը կա, արդարության մասին խոսք լինել չի կարող։ Ես 2 օրից գնալու եմ իրեն տեսակցելու՝ Գորիսի քրեակատարողական հիմնարկում է։ Առողջական վիճակը շատ վատ է եղել, ականջը բորբոքվել է, վիճակը շատ ծանր է, այն աստիճան, որ տեղափոխել են Գորիսի հիվանդանոց, այնտեղից դեղեր են նշանակել,պարզվում է՝ բերդում չկան համապատասխան դեղորայք, ոչ մի բան, մենք ենք այստեղից ամբողջ դեղերը գնել, ուղարկել, որ ամուսինս բուժվի․․․»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ իրենց փաստաբանը, որ արցախյան 3 պատերազմների մասնակից է, պնդում է, որ ամուսնուն առաջադրված մեղադրանքը իրականության հետ աղերս չունի․
«Իմ փաստաբանը Արցախում ռազմական դատախազ է եղել, Արցախի 3 պատերազմների մասնակից է եղել, իր խոսքը հետևյալն է՝ Շուշիի ազատագրմանը մասնակից լինելով, ես չեմ կարող պետական դավաճանին թիկունք կանգնեմ ու դատարանում արդարացնեմ։ Այսինքն՝ վստահ է, որ իմ ամուսինն անմեղ է։
Բացի այդ, բոլոր վկաները ցուցմունք են տվել հօգուտ ամուսնուս, որևէ մեկը իր դեմ ցուցմունք չի տվել, ասել են՝ անհնար է, որ ինքը պետական դավաճանություն արած լինի։ Ոչ մի փաստ չկա, բայց․․․»։
Անդրադառնալով իրենց 10-ամյա աղջկա առողջական վիճակին, որի ներկայությամբ են ԱԱԾ դիմակավորված անձինք բռնի ուժի կիրառմամբ բերման ենթարկել հորը, մեր զրուցակիցն ասաց, որ ամեն անգամ հորը տեսակցելուց հետո երեխան վերհիշում է կատարվածը և սթրես տանում։
«Ասում է՝ ամեն անգամ, որ պապան զանգում է, ինձ թվում է՝ էլ տուն չի գալու, վերջ։ Նման արարք՝ երեխայի աչքի առաջ դիմակավորված, բռնի ուժ կիրառելով հորը բերման ենթարկել, միայն թուրքը կարող էր անել։ Անգամ, եթե ամուսինս նման բան էլ արած լիներ, երեխայի ներկայությամբ չպետքէ նման բան անեին»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ քաղաքացին 1 ամիս առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ պադվալում ամուսնուս ծեծել են, ստիպել, որ տեսախցիկի առաջ կարդա, որ ինքը պետական դավաճան է։
@arcaxinfo
BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Share with your friend now:
tgoop.com/arcaxinfo/43358