tgoop.com/arcaxinfo/43395
Last Update:
🤷♂️🤦♂️Մոնթեի նկարը՝ աշխատանքից ազատվելու պատճա՞ռ.
24News-ին տեղեկություն էին փոխանցել, որ Թալին խոշորացված համայնքի ղեկավար ՔՊ-ական Տավրոս Սափեյանը աշխատանքից ազատել է Աշնակ համայնքի ղեկավար Սասուն Դավթյանին Մոնթե Մելքոնյանի նկարը չհեռացնելու համար:
13 տարի ա աշխատում եմ էդ ոլորտում:
24News-ի հետ զրույցում Սասուն Դավթյանը չհերքեց, որ աշխատանքից ազատվել է, բայց նշեց, որ չի հեռացվել, այլ ինքն է դիմում գրել: Չհերքեց նաև այն, որ Մոնթե Մելքոնյանի նկարի հետ կապված խոսակցություն են ունեցել, բայց հետո «հասկացել են» իրար:
«Էլ արդեն հերիք ա
Մոնթեի նկարն էլ իմ սենյակում չի, այլ Մշակույթի տան պատին: Ինքը փոխարենն ուզում էր մշակութային նկար լիներ»,- մանրամասնեց Աշնակ համայնքի նախկին ղեկավար Սասուն Դավթյանը:
Այդուհանդերձ Դավթյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է աշխատանքից ազատվելու իրական պատճառը.
«Վերջը ինչ-որ բանից լինում ա, ինչ-որ պատճառով ուզում ես աշխատանքդ փոխես, հազար բան կարա լինի»,- ասաց Դավթյանը:
Սափեյանը արձագանքեց 24News-ին։ Մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց այն տեղեկատվությունը, որ Դավթյանին ազատել է Մոնթե Մելքոնյանի նկարը չհեռացնելու համար:
«Մշակույթի տունը վերանորոգվում է, իսկ Մոնթեի նկարն էլ իրեն էդքան էլ նման չէր, ես ընդամենը ասել եմ, որ նկարը փոխեն, սազական չի էլի մեզ, որ իրեն չնման նկար լիներ»,- ասաց ՔՊ-ական քաղաքապետը:
@arcaxinfo
BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Share with your friend now:
tgoop.com/arcaxinfo/43395