tgoop.com/arcaxinfo/43410
Last Update:
🤦♂️🤡Նիկոլ Փաշինյանի կառավարությանն առնչվող կոռուպցիոն գործերը պետական գաղտնիք են
Տիեզերք բարձրացած առաջին հայկական արբանյակի մոլորված դեգերումները՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ Արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումների գործով իրավապահները թաքցնում են, թե որքան է կազմում պետությանը պատճառված վնասը, ավելին, պետական գաղտնիք են համարում անգամ քրեական վարույթի նախաձեռնումը:
Հիշեցնենք, որ Տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթը քննվում է ՀԿԿ-ում։ Գործն, ըստ մամուլի հրապարակումների, առնչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին, այդ ժամանակ նախարարը ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանն էր։
Պատկան մարմինները, սակայն, հրաժարվում են պաշտոնական որեւէ տեղեկություն տրամադրել հերթական կոռուպցիոն սկանդալի մասին:
Մասնավորապես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթը, որ հոդվածի հատկանիշներով է նախաձեռնվել և երբ, քննությամբ պարզվե՞լ է արդյոք, թե որքան է կազմում պետությանը պատճառված վնասը, եթե այո, ապա որքան է այն կազմում, արդյոք որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է, հարցաքննվել է ԲՏԱ նախկին նախարար, այսօր՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, թե ոչ։ Կառույցից, սակայն, հրաժարվել են տեղեկություն տրամադրել։
«Հարցմամբ նշված տեղեկատվությունը չի կարող տրամադրվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով»,- նշել են դատախազությունից։ Սույն հոդվածը սահմանում է, որ տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Հակակոռուպցիոն կոմիտեից ևս տեղեկություն ստանալ չի հաջողվել։ Այս կառույցից էլ մերժել են տեղեկության տրամադրումը՝ մեջբերելով նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այն է՝ տեղեկությունը պարունակում է պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները։
Սա արդեն նորամուծություն է ներդրված նոր գլխավոր դատախազի օրոք առ այն, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն առնչվող կոռուպցիոն գործերը պետական գաղտնիք են ու փորձում են իրենց հովանու տակ վերցնել թե Փաշինյանին, թե այս դեպքում նաեւ Վահագն Խաչատուրյանին:
BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Share with your friend now:
tgoop.com/arcaxinfo/43410