tgoop.com/arcaxinfo/43989
Last Update:
🤷🤦♂️Արցախցիների դեմ ատելություն տարածող Ալեն Սիմոնյանի վերաբերյալ քրեական վարույթ չկա. դատախազությունը ոչինչ չի ձեռնարկել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից՝ արցախցիների նկատմամբ ատելություն, խտրականություն տարածելու վերաբերյալ հայտարարություններն ուսումնասիրության առարկա չեն դարձել։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը երեկ՝ փետրվարի 11-ին, նախ՝ լրագրողների հետ զրույցում, ապա՝ ԱԺ ամբիոնից արտահայտություններ է հնչեցրել՝ նսեմացնելով նրանց ու գեներացնելով բողոք ու ատելություն՝ արցախցիների նկատմամբ։
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամյանը հրապարակավ դատապարտել է Սիմոնյանի այս հայտարարությունը և պահանջել Սիմոնյանից՝ ներողություն խնդրել արցախցիներից։ Սիմոնյանը, սակայն, նման մտադրություն փաստացի չունի։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել Գլխավոր դատախազության հետ՝ պարզելու, թե արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով՝ արցախցիների նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար, ինչին ի պատասխան Դատախազությունից հայտնեցին՝ քրեական վարույթ առկա չէ։
Համեմատության համար հիշեցնենք, որ փետրվարին ձերբակալվել էր արցախցի անվանի գիտնական, 70-ամյա Ղարիբ Բաբայանը՝ նույն հոդվածով՝ Հանրապետության Հրապարակում մի խումբ օտարերկրացիների կողմից ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգը կատարելու տեսանյութի տարածման և քննադատության համար։
Ստացվում է՝ դատախազաքննչական մարմինները պաշտպանում են հայի արժանապատվությունը նսեմացնող հակառակորդին՝ ձերբակալելով հայրենազրկված արցախցուն, իսկ իշխանությունների քաղաքականության նույն հայրենազրկված արցախցու նկատմամբ ատելություն տարածող անձանց նկատմամբ քրեական հետապնդում ոչ միայն չի իրականացվում, այլև՝ անգամ քրեական վարույթ չի իրականացվում։
@arcaxinfo
BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Share with your friend now:
tgoop.com/arcaxinfo/43989