ARCAXINFO Telegram 44016
🙏Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան:

Տերունական տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցականների հանդիսավոր թափորի ուղեկցությամբ մուտք գործեց Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն:

Ժամերգությանը հաջորդեց նախատոնակը, ապա տեղի ունեցավ տարվա առաջին Անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը։
Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի կանթեղից վառված մոմով Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին:

Արարողության ավարտին եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, ուր ներկայությամբ բազում հավատավոր հայորդիների, Ամենայն Հայոց Հովվապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը: Վեհափառ Հայրապետը նաև հավատավոր հայորդիներին ընծայեց խաչեր:

tgoop.com/arcaxinfo/44016
Create:
Last Update:

BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Share with your friend now:
tgoop.com/arcaxinfo/44016

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

Activate up to 20 bots The channel also called on people to turn out for illegal assemblies and listed the things that participants should bring along with them, showing prior planning was in the works for riots. The messages also incited people to hurl toxic gas bombs at police and MTR stations, he added. Telegram channels enable users to broadcast messages to multiple users simultaneously. Like on social media, users need to subscribe to your channel to get access to your content published by one or more administrators. Don’t publish new content at nighttime. Since not all users disable notifications for the night, you risk inadvertently disturbing them.
from us

Telegram ԱրցախԻնֆո / АрцахИнфо
FROM American