tgoop.com/arcaxinfo/44032
Last Update:
❗️Իրականում 2023 թվականի Արցախի հայաթափումը դա Արցախի հայերի հերոսության պատմություն է:
2020-ի ծանր պարտություն, որից հետո Արցախցիներին կոտրել չստացվեց։
Պարտությունից հետո արցախցիների մտքով էլ չէր անցնում հեռանալ իրենց հայրենիքից: Մեր Արցախի ակումբական բազմաթիվ գործարար ընկերներ 2020-2023 թվականների ընթացքում շարունակում էին ներդրումներ անել Արցախում, նոր խաղողի այգիներ, նոր արտադրական հզորություններ, նոր շենքեր և այլն։
Ինչքան էլ ադրբեջանցիներն ասում էին Արցախում հայ չի մնացել, միևնույն է, միտինգներն ու հավաքները ցույց էին տալիս Արցախում ռեկորդային փոքր քանակի հայաթափում:
Հետո, 2022-ին, Ադրբեջանը հայաթափման նոր, բայց միևնույն ժամանակ հին ռազմավարություն կիրառեց՝ շրջափակումն ու սովի մատնումը, ինչպես հազարամյակներ անում էին անպարտելի ամրոցները գրավելու համար։ Երբ ամրոցը գրավել չէր ստացվում, միշտ էլ անցել են շրջափակման ու սովի մատնելու ռազմավարությանը։ Նույնը եղավ նաև Արցախում։
Բայց դա էլ իրենց չկոտրեց։
Նույնիսկ շրջափակման պայմաններում Արցախի հատուկջոկատայինները կարողացան ֆուտբոլի թիմի անվան տակ անցնել ՀՀ ու աջակցել ՀՀ ԶՈՒ-երին Ջերմուկում թշնամու գրաված դիրքերը հետ բերելու հարցում։
Էդքանից հետո մի տարի շրջափակման ու սովի մատնված 100 հազար ժողովրդի դեմ նորից հարձակում սկսեց 9 միլիոնանոց պետությունը, բայց էլի ուժեղ պատասխան ստացավ։ Էս վերջին ռազմական գործողությունը պատմության մեջ առաջին դեպքն էր, որ Հայաստանի մնացած հատվածից չեկան Արցախին օգնության, ինչի համար ՀՀ իշխանությունները խրախուսական խոսքեր ստացան Ադրբեջանի իշխանության կողմից։
Էդ վերջին դրվագը ես նմանեցնում եմ Kingdom of heaven ֆիլմի էն հատվածին, երբ Երուսաղեմի պաշտպան քրիստոնյաները աննահանջ կռվում են, բայց պարիսպն արդեն ճեղքվում է։ Սալաահադինն Երուսաղեմի պաշտպանին ասում է հանձնվի, այլևս շանս չունես, բայց պատասխան է ստանում, որ քաղաքը կգրավես, բայց մենք այդ ընթացքում քո բանակն անխնա կկոտորենք։ Դրանից հետո Սալաահադինը թողնում է որ Երուսաղեմի պաշտպաններն անպարտ հեռանան իրենց քաղաքից։
Մեկ տարի շրջափակումից ու սովից հետո էլի ուժեղ կռիվ տվեցինն անհամեմատ գերազանց ուժերի դեմ, մեծ վնասներ պատճառեցին ու արտաքին աշխարհից զրո աջակցություն ստանալով լքեցին իրենց տները։
Արցախցիներն ուժեղ մարդիկ են, դա չեն հասկանա բանակից թռած ու սեփական բարեկեցութունը հանրային պաշտոնի հաշվին ապահովող (բիզնեսի փոխարեն) պետական չինովնիկները, բայց Արցախցիներն ուժեղ մարդիկ են, ովքեր 3 հազար տարի ուժեղ պատմություն են կերտել իրենց/մեր հայրենիքում ու դեռ կերտելու են։
ՀԳ Նկարում 2022 թվականի նոյեմբերն է, երբ մենք մասնաճյուղ բացեցինք Արցախում, տեղի գործարարների ու արտաքին աշխարհի հետ կապն ուժեղացնելու համար։
/Վահրամ Միրաքյան/
@arcaxinfo
BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо
![](https://photo2.tgoop.com/u/cdn4.cdn-telegram.org/file/Fj0kuH4pQEaOE2GCzsBRwekH8f3ZUFEtSHThEwBgVRwtX_lmrgeC1yXKoPiIIImjrn3VQZB3WriXPuFtk2s2FF5U2f1ZeyGHlvBHL8UHCqjVO5MThFORC5pm400BDqNxkwoqhHZ4pbzgnPheKW6clPc1wQ-D8-kEVzJMF6bF-VFV1SPB8n6MPvSEFlplM3ELPI8LCge551z2fvepw_t5NEpwnfrZmFh48PEgzVa3ptUVbApF223AsGDXa9SKs7tfDit4MPI4ZHf3VKS1jHInxRPNeo4M-mQ6vw1MQDRuEeLBWD8ZuWu5SX45NuZ4TM__ceIWHCwvXuzI2MEjWaYjUA.jpg)
Share with your friend now:
tgoop.com/arcaxinfo/44032