ARCAXINFO Telegram 44037
🤦‍♂️Ապրիլին հանձնելու համար պետք է պատրաստ լինի Ոսկեպարի վերին հատվածը. Բնակիչներն ահազանգում են, Մհեր Գրիգորյանի աշխատակազմը՝ լռում.

Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանամերձ հատվածում ականազերծման աշխատանքներ են ընթանում, հավանաբար նոր զիջումների են պատրաստվում։ «Փաստինֆո»-ին ասաց Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ օկուպացված հողերի վերադարձի հավանականության մասին խոսակցություններ չկան։

Ըստ նրա, լուրեր կան, որ ապրիլին արդեն պետք է հանձնելու համար պատրաստ լինի Ոսկեպարի վերին հատվածը։

Նրա փոխանցմամբ՝ պաշտոնական տեղեկություններից մազրում հասկացել են, որ սահմանազատումը կսկսեն Դեբեդավան գյուղի մոտից՝ Հայաստան-Ադրբեջան-Վրաստան եռանկյունուց, մինչև Կիրանցի հանձնած հատվածները։

Այս պահին ակտիվ աշխատանքներ չեն նկատվում, փոխարենն ընթանում են ականազերծման աշխատանքներ եւ Ղազարյանը ենթադրեց, որ ականազերծման ավարտից հետո արդեն կսկսվի բուն գործընթացը։

«Այս պահին որևէ բարձր պաշտոնյա մարզում չենք տեսել, նաև տեղեկություններ ունենք, այս պահին խոսակցություններ կան, որ ապրիլին պետք է հանձնման համար պատրաստ լինի Ոսկեպարի վերին հատվածը»,- ասաց նա։

Մեր զրուցակիցն օրեր առաջ սոցիալական ցանցում գրառում էր արել առ այն, որ ականի պայթյունից զինվորական է տուժել, ինչը ՊՆ-ն չէր հաստատել։

Կ. Ղազարյանը վստահեցրեց, որ իր տեղեկատվության աղբյուրը հենց զինվորականներն են եղել, բայց հրահանգ կա, որ նման դեպքերը պետք է գաղտնի մնան, հատկապես այն դեպքերում, եթե վնասվածքը չի սպառնում կյանքին։

Արդեն հայտնել ենք, որ 2025թ. հունվարի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել պետական սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Առ այս պահը պաշտոնապես չի հաղորդվել, թե որ թվականի քարտեզն է հիմքում դրվելու եւ երբ է սկսվելու։

«Փաստինֆո»-ն նաեւ գրավոր հարցում է ուղարկել Մ.Գրիգորյանի գրասենյակ՝ հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ պատասխանների ակնկալիքով, սակայն առ այս պահը պատասխան չի ստացվել, թեեւ 5 օրյա ժամկետը վաղուց լրացել է։

Փոխարենն այսօր հայտնի դարձավ, որ Գրիգորյանն ու Մուստաֆաեւը այսօր կրկին հանդիպել են, բայց արդեն օնլայն տիրույթում, այսինքն՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով, որի ժամանակ մտքեր են փոխանակել Հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

@arcaxinfo

tgoop.com/arcaxinfo/44037
Create:
Last Update:

BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Share with your friend now:
tgoop.com/arcaxinfo/44037

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

Read now Polls 2How to set up a Telegram channel? (A step-by-step tutorial) Telegram message that reads: "Bear Market Screaming Therapy Group. You are only allowed to send screaming voice notes. Everything else = BAN. Text pics, videos, stickers, gif = BAN. Anything other than screaming = BAN. You think you are smart = BAN. Telegram Android app: Open the chats list, click the menu icon and select “New Channel.”
from us

Telegram ԱրցախԻնֆո / АрцахИнфо
FROM American