ARCAXINFO Telegram 44046
🤷‍♂️🤦‍♂️Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց.

Երևի միայն Փաշինյանն էր ընդունակ հարկի բազմապատիկ բարձրացումը «մեկնաբանել» ու հրամցնել որպես այդ հարկը ճռռալով վճարողին... հարստացնելու միջոց:
Խոսքն, այո, արդեն աստղաբաշխականի ձգտող գույքահարկի մասին է:

Դա, բնականաբար, մեծ դժգոհություն է հարուցել թե՛ բնակարան ու անշարժ գույք ունեցող քաղաքացիների (հատկապես Երևանի Կենտրոնում), թե՛ մանավանդ առևտրային տարածքներ ունեցող տնտեսվարողների շրջանում:

Իսկ Փաշինյանն ԱԺ ամբիոնից իրեն բնորոշ ժեստիկուլյացիայով ու ձայնային ելևէջներով «մուննաթ» էր գալիս, թե՝ փող չունե՞ք, որ գույքահարկը մուծեք, ինչո՞ւ եք մնացել Կենտրոնում, էդ տունը ծախեք, թողեք, գնացեք ծայրամաս կամ ուրիշ մարզ:

Կառավարության ղեկավար համարվողը նման բաներ է ասում՝ «մոռանալով», որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում բնակվողը կարող է լինել պարզապես տարեց մարդ, շարքային թոշակառու:

«Մոռանալով», որ մարդիկ, հնարավոր է, երեք սենյականոց ու հիմա թանկ համարվող բնակարանը դեռ տասնամյակներ առաջ, ԽՍՀՄ օրոք են ստացել՝ սերնդեսերունդ փոխանցելով:

Վերջապես, «մոռանալով», որ Կենտրոնի ամեն մի բնակիչ միլիոնատեր չէ, ոչ էլ քպական պարգևավճարյալ պաշտոնյա է:

Ի լրումն, Փաշինյանը նաև միտումնավոր չափազանցնում է տների թանկանալու պահը:
Երկու տարի առաջ, այո, ռելոկանտների հոսքի հետ կապված, կար նման բան, բայց այդ ալիքը վաղուց մարել է:
Ավելին, դա ոչ մի կապ չունի գույքահարկի հետ:

Կարճ ասած, այս խնդրի հետ կապված կան էական հակադարձումներ, որոնք էլ ավելի են ընդգծում, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը պարզապես զբաղված է նաև գույքահարկով քաղաքացիների գրպանը մտնելով ու... այդ «օրինականացված» գրպանահատության համար մանիպուլյատիվ արդարացումներ հնչեցնելով:

Եվ հետո, ի՞նչ է նշանակում Փաշինյանի այդ մուննաթը, թե՝ չեք կարողանում գույքահարկ վճարել, տները ծախեք...

Իսկ գուցե այդպես է պետք, որ այս տարիներին կտրուկ հարստացածները Կենտրոնում տուն ձեռք գցելու հավելյալ հնարավորություն ստանա՞ն:

Հնարավոր է, ամեն ինչ այս իշխանությունից սպասելի է:

/Փաստ» օրաթերթ/

@arcaxinfo

tgoop.com/arcaxinfo/44046
Create:
Last Update:

BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Share with your friend now:
tgoop.com/arcaxinfo/44046

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

According to media reports, the privacy watchdog was considering “blacklisting” some online platforms that have repeatedly posted doxxing information, with sources saying most messages were shared on Telegram. Add the logo from your device. Adjust the visible area of your image. Congratulations! Now your Telegram channel has a face Click “Save”.! Private channels are only accessible to subscribers and don’t appear in public searches. To join a private channel, you need to receive a link from the owner (administrator). A private channel is an excellent solution for companies and teams. You can also use this type of channel to write down personal notes, reflections, etc. By the way, you can make your private channel public at any moment. Done! Now you’re the proud owner of a Telegram channel. The next step is to set up and customize your channel. Hui said the messages, which included urging the disruption of airport operations, were attempts to incite followers to make use of poisonous, corrosive or flammable substances to vandalize police vehicles, and also called on others to make weapons to harm police.
from us

Telegram ԱրցախԻնֆո / АрцахИнфо
FROM American