tgoop.com/arcaxinfo/44049
Create:
Last Update:
Last Update:
🙏Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգսի տոնը
Փետրվարի 15-ին Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնն է։
Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդների արագահաս բարեխոսը: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տոնը հռչակված է՝ որպես երիտասարդների օրհնության օր:
Այդ օրը Սրբի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս․ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Տոնը նաև Սարգիս անունը կրողների անվանակոչության օր է:
Ամեն տարի Սուրբ Սարգսի տոնին Երևանի Մատենադարանից Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի է բերվում 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը:
BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Share with your friend now:
tgoop.com/arcaxinfo/44049