Telegram Web
Սեպտեմբերի 22-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբելայի բարձր մակարդակի քննարկումներին:

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արցախից բռնի տեղահանվածներից շատերը հաստատվել են Կապանում և իրենց հարազատ են զգում այստեղ, քանի որ թե՛ բարբառային տարբերություններն են քիչ, թե՛ սովորութային. այստեղ անգամ խոհանոցն ու բնությունն է Արցախին նման

31-ամյա Արթուր Ղարամյանն Ասկերանի շրջանի Խանձք գյուղից է։ 2011թ․-ից ծառայել է Արցախի պաշտպանության բանակում, զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանել մինչև վերջին օրը, երբ զինաթափվելու ցավոտ հրամանը ստացան։

Արդեն մի քանի ամիս է՝ աշխատում է Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Զինվորական կարգապահ ծառայությունից հետո երբեմն ոչ այնքան կարգապահ աշակերտների հետ աշխատելը սկզբում այնքան էլ հեշտ չէր, բայց աստիճանաբար սովորեց։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունից անցել է կես տարի. Կրասնոգորսկի սուրբ Նիկողայոսի տաճարում տեղի է ունեցել զոհվածների հոգեհանգստի արարողությունը

Մարտի 22-ին տեղի ունեցած ողբերգության զոհ է դարձել 145 մարդ, տուժել է ավելի քան 550 քաղաքացի:

@ArmeniaSputnik
Նրանք, ովքեր հնարավոր են համարում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակը, պետք է ուսումնասիրեն պատմության դասագրքերը. Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդեր

Նրա խոսքով ՝ Զելենսկու կառավարությունը չէր կարող ազատորեն որոշումներ կայացնել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ժամանակ, և նրա հետևում կանգնած «ավելի ազդեցիկ շրջանակները» թույլ չտվեցին այն ժամանակ խաղաղության հասնել։

Արևմուտքն անտեսում է Ռուսաստանի անվտանգության հիմնավոր շահերը և թերագնահատում Ուկրաինայում հակամարտության սրման հնարավոր հեռանկարը, նախկին կանցլերի խոսքը մեջբերում է Welt թերթը։

@ArmeniaSputnik
ՀՀ գլխավոր դատախազը պետք է Փաշինյանի դեմ գործ հարուցեր պետական դավաճանության համար, կարծում է ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը

Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում պետական դավաճանություն էր, որը հանգեցրեց այնտեղից հայերի զանգվածային տեղահանմանը։ Եվ Հայաստանի վարչապետի գործողությունները պետք է իրավական հետևանքներ ունենան նրա համար, լրագրողներին ասաց Բալայանը։

Ի դեպ, նրա որդին՝ Տիգրան Բալայանը, Բելգիայում գործող դեսպանն է և ՀՀ ներկայացուցիչն է Եվրամիությունում։ «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժմանը միացած իրավաբանն այս առնչությամբ խոստովանեց, որ ինքը չէր ցանկանա, որ որդին աշխատեր այդ համակարգում, բայց դա բացառապես իր գործն է:

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, այս մասին մարզահամերգային համալիրում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը

▫️Հայաստանը պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա երկրի ազգային և պետական շահերի դիրքերից։

▫️Պետք է ձևավորենք նոր իշխանություն ըստ արժանիքների, դառնալով հաշտության և բոլոր ունակների կառավարություն։

▫️Պետք է վերացվեն այս իշխանության կողմից հանրության ներսում ստեղծված պետության և հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը։ Մենք կարող ենք և կոչված ենք վերականգնելու մեր ազգային համերաշխությունը։

▫️Բոլոր անհաջողությունները, թերացումներն ու սխալներն իմն են, բացառապես իմը, իսկ հաղթանակը՝ ձերը և միայն ձերը։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ձնային աղետ՝ Հարավային Աֆրիկայում, մեկ մարդ զոհվել է, հայտարարվել է վտանգի 8-րդ մակարդակ

ՀԱՀ-ում երեկվանից ձյուն է տեղում, ձնակույտերի բարձրությունը որոշ տեղերում հասել է երկու մետրի, երթևեկությունը մայրուղիների վրա կաթվածահար է: Յոհանեսբուրգ-Դուրբան մայրուղում հարյուրավոր մարդիկ հայտնվել են խցանումների մեջ, մեկ մարդ մահացել է սառչելու պատճառով:

@ArmeniaSputnik
❗️Պակիստանում պայթել է այն պատվիրակությանն ուղեկցող ավտոմեքենան, որտեղ եղել է Ռուսաստանի դեսպան Ալբերտ Խորևը, տուժել են ոստիկանները, դիվանագիտական կորպուսը չի տուժել, հայտնել է ռուսական դիվանագիտական առաքելությունը. ՌԻԱ Նովոստի

@ArmeniaSputnik
Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա. ՀՀ տղամարդկանց հավաքականը 17 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը, կանանց հավաքականը նույնքան միավորով՝ 5-րդ տեղը։

Օլիմպիադայի հաղթողներ դարձան Հնդկաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականները։

@ArmeniaSputnik
Խորոված լեռներում, վերնաշապիկ Մոնակոյի իշխանի համար. կոնսիերժ Ալինա Դունամալյանի առօրյան

Կոնսիերժները հաճախ համարվում են հրաշագործներ, քանի որ հյուրերի համար ի վիճակի են լուծել յուրաքանչյուր խնդիր՝ գտնել հազվագյուտ իրեր, ցանկացած վայրում կազմակերպել էքսկուրսիաներ կամ ամենափակ միջոցառումների համար ստանալ հրավերներ:

Իր մասնագիտության, հյուրերի և նրանց հարցումների մասին @ArmeniaSputnik-ի հետ զրույցում պատմել է The Alexander, a Luxury Collection Hotel-ի գլխավոր կոնսիերժը։
Ադրբեջանցի զինծառայող Մուսա Բայրամովը սպանվել է հրազենի կրակոցից

Դեպքը տեղի է ունեցել Սանասարի (Ղուբաթլու) զորամասերից մեկում:

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստանի զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։

@ArmeniaSputnik
Էրդողանը ծրագրում է հանդիպել Փաշինյանի հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը դեռ չի հաղորդել Փաշինյանի՝ ԱՄՆ-ում երեկվա հանդիպումների մասին։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին Ադրբեջանի ղեկավար Ալիևի հետ հնարավոր շփման մասին։

Փաշինյանի վերջին բանակցություններն Էրդողանի հետ, ըստ պաշտոնական տեղեկատվության, տեղի են ունեցել ամռան սկզբին հեռախոսով։

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Սոցցանցերում տարածվում են Իսրայելի օդուժի նոր հարձակման կադրերը հարավային Լիբանանում։

Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք զանգվածային հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին:

@ArmeniaSputnik
Երևանի քաղաքապետն առաջարկում է սահմանափակումներ մտցնել ավտոբուսներում և տրոլեյբուսներում

«Հունվարի 1-ից ամբողջապես նոր տոմսային համակարգի անցնելը այսօրվա թվերով շատ վտանգավոր է։ Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ տոմսային համակարգին անցում կատարելու համար որոշակի միջանկյալ սահմանափակումներ պետք է մտցվեն նաև ավտոբուսներում և տրոլեյբուսներում։ Խնդրում եմ հունվարի 1-ին արդեն պատրաստ լինել»,– ասաց Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

«Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հայտնեց, որ վերջին մեկ շաբաթում միասնական տոմսային համակարգից օգտվել են 1.888.314 ուղևորից 44 341–ը։ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ–ի քաղաքային տրանսպորտից օգտվել է 100 509 ուղևոր, որոնցից 1721-ն է էլեկտրոնային տարբերակով վճարում կատարել։

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2024/09/24 02:13:15
Back to Top
HTML Embed Code: