Telegram Web
Երևանում կրկին առևանգել են մի կնոջ և բռնության ենթարկել․ մեկ անձ կալանավորվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել

35-ամյա Մ․ Ա․-ն 2024թ․ սեպտեմբերի 17-ին իր մտերիմ Ա․ Պ․-ի հետ տուժող կնոջ մազերից քաշելով և քարշ տալով նստեցրել է «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենան։ Ավտոմեքենայում Մ․ Ա․-ն շարունակել է ձեռքերով հարվածներ է հասցրել տուժողի գլխի և մեջքին, նստել է ոտքերին, ձեռքերով սեղմել պարանոցը։ Տուժողին հաջողվել է փախչել, պատսպարվել մոտակա առանձնատներից մեկում և զանգահարել է ոստիկանություն։

Պարզվել է, որ Մ․Ա․-ն անձնական թշնամանքով Ա․Հ․-ին պարբերաբար տվել է սպանության սպառնալիքներ: 2024թ․ հունվարի 25-ին փորձել է հրկիզել մեկ այլ անձի ավտոմեքենան, որի արդյունքում այդ անձին՝ Ա․Հ․-ին, պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:

@ArmeniaSputnik
ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև տնտեսական գործընկերության նախագծի հաստատումը շուտով կավարտվի. սեպտեմբերի 18-20-ը Մոսկվայում կայացել է բանակցությունների չորրորդ փուլը, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ժեստերի լեզվով Հայաստանին խաղաղություն մաղթել. ուսուցիչը ցույց է տալիս` ինչպես

Գոյություն ունի միջազգային ժեստերի լեզվի բառարան, որը պարունակում է 1500 ժեստ, չնայած դրան յուրաքանչյուր ազգ ունի իր ունի իր ժեստերի լեզուն։ Սեպտեմբերի 23-ին նշվող Ժեստերի լեզուների միջազգային օրվա առթիվ «Ուրիշ նորությունների» եթերում ասում է ժեստերի լեզվի ուսուցիչ Զուբեյդա Մելիքյանը։

«Մարդիկ կան, ովքեր ասում են` վա՜յ, ափսոս, թող մի հատ լինի այդ լեզուն, բոլորը խոսեն, իրար հասկանան, բայց դա վկայում է, որ ժեստերի լեզուն հարուստ է, և ցանկացած ազգ ունի իր ժեստերի լեզուն։ Բոլոր ժեստերը ստեղծում են խուլերը, չկա մի ժեստ, որը կստեղծի լսողը, ու դա կմնա»։

Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ։

@ArmeniaSputnik
ՌԴ-ում կալանավորվել է Փաշինյանի նախկին կուսակից և ներկա համախոհ Թաթուլ Ասիլյանը
ՆԳՆ–ից @ArmeniaSputnik–ին հայտնեցին, որ ռուսական կողմն իրենց տեղեկացրել է հետախուզվողին հայտնաբերելու մասին։

Ասիլյանի նկատմամբ մայիսի 31-ին հետախուզում էր հայտարարվել՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը հոդվածով:

📎Թաթուլ Ասիլյանը Նիկոլ Փաշինյանի ակտիվ սատարողներից է։ Նա ՔՊ վարչության անդամ էր, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվել էր կուսակցությունից։
Ասիլյանը անցած տարի կոչ էր անում ՀՀ-ից արտաքսել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, ովքեր կմասնակցեն ընդդիմադիրների ցույցերին։

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
ՌԴ Իրկուտսկի մարզի դպրոցներից մեկում տղան դպրոց է եկել երեք մուրճով և հարվածել է մի քանի աշակերտի, RT-ին հայտնել է հաստատության աղբյուրը։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Հարձակվողը պատմել է, որ քաղաքի ցանկապատի վրա գրված է եղել հղում։ Նա մտել է այդ հղումով էջը, որտեղ եղել են բռնության կոչեր։ «Կարծես թե ինչ-որ ուկրաինամետ խումբ լինի»:

8–րդ դասարանցուն բերման են ենթարկել։ Հարուցվել է քրեական գործ։

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Մեր շախմատիստների արդյունքները շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

🥉Էլինա Դանիելյանը 10 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և նվաճեց բրոնզե մեդալ:
🥉Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակեց 8 միավոր և նվաճեց բրոնզե մեդալ:
Հայաստանի կանանց հավաքականը կիսեց 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:
Մեր տղամարդկանց հավաքականը կիսեց 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:
🥉Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները ընդհանուր վաստակած միավորներով 3-րդն են Հնդկաստանից և Ամերիկայից հետո։

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահը, կինը և դուստրը հրավիրվել են դատախազություն

Լևոն Յոլյանին, Անուշ Ասլանյանին և Մերի Յոլյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում։

@ArmeniaSputnik
Իսրայելի ռազմաօդային ուժերը օրվա առաջին կեսին հարձակվել են Լիբանանում «Հըզբոլլահի» 300 օբյեկտների վրա, հայտնել է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը։

Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սեպտեմբերի 23-ը Լիտվայում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է. 1943-ի այս օրը վերացվեց Վիլնյուսի գետտոն:

Այս արխիվային կադրերում կարող եք տեսնել Վիլնյուսի գետտոն`գերիներից մեկի՝ Մոյշա Հոֆմեկլերի ջութակի հնչյունների ուղեկցությամբ։

▪️1941 թվականին 40 հազար հրեաների քշեցին հին քաղաքի կենտրոնում գտնվող գետտո։ Բանտարկյալների չեզոքացումը սկսվեց 1943-ի օգոստոսին և տևեց մինչև սեպտեմբերի 23-ը:

▪️Մեծ մասին գնդակահարեցին։ Մյուսներին ուղարկեցին Լեհաստանի, Էստոնիայի և Լատվիայի համակենտրոնացման ճամբարներ։ Վիլնյուսում միայն 2-3 հազար հրեաներ կարողացան ողջ մնալ։

▪️Մի քանի տարի առաջ լույս տեսավ Հոլոքոստի մասին «Մերոնք» գիրքը, որը մեծ աղմուկ բարձրացրեց Լիտվայում։ Գրքում բացառիկ ապացույցներ են հրապարակվել այն մասին, որ «անտառային եղբայրները» մասնակցել են լիտվացի հրեաների բնաջնջմանը։

Այսօր նացիստների հանցակիցների հերոսացումն ու պատմության խեղաթյուրումը սովորական բան է դարձել մերձբալթյան հանրապետություններում։

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 50 մարդ, վիրավորվել՝ մոտ 300-ը, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

UPD. Լիբանանի հարավում իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի, ավելի քան 400 մարդ վիրավորվել է։

@ArmeniaSputnik
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ծանրամարտիկ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան: Այս մասին նա հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում։

«Երեք անգամ վիրահատել եմ ծունկս, սակայն դրանից հետո էլ ցավերը հետապնդում էին ինձ: Վերջնական որոշման համար բավականին ժամանակ ունեի և հիմա որոշեցի, որ առողջությունս առաջնահերթ է: Որոշումը շատ դժվար տրվեց ինձ: Միշտ ինձ սպորտում եմ տեսել, ու հիմա էլ հեշտ չի լինելու»,-ասել է Սամվել Գասպարյանը:

@ArmeniaSputnik
Սևանա լճում լողասեզոնին ջրային պարեկները բացահայտել են հանցագործության 29 դեպք, այդ թվում` թմրանյութի, սառը զենքի, զենք–զինամթերքի հայտնաբերման, մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ձկնորսության և այլ դեպքեր։

✔️Ուժեղացված ծառայության ընթացքում հանրային լողափերում մահացության դեպք չի գրանցվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

@ArmeniaSputnik
Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը դիմում է հասցեագրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Խնդիրը նրանում է, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։

Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ։

@ArmeniaSputnik
ՀՀ ԱԺ պատվիրակությունը` Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, Կանադա չի մեկնի. նրան չեն ցանկացել ընդունել

Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը որպես պատճառ նշել է հյուսիսամերիկյան երկրում ստեղծված «ներքաղաքական լարված իրավիճակը»։ Yerevan.Today կայքի աղբյուրները հայտնել են, որ Կանադայի հայ համայնքի տարբեր շրջանակներ հրաժարվել են ընդունել Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ի՞նչ է, հիմա ՄՕԿ-ն է մեր ղեկավարությունը, ես չգիտեի, որ ՄՕԿ-ն է մեզ ղեկավարում, գիտեի, որ նրանք մեզ հետ աշխատում են, բայց որ նրանք պիտի որոշեն` մենք ոնց մտածենք, ես դա չգիտեի»,- ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը Բուդապեշտում կայացած ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեայում։

Նա նշել է, որ մարտեր են ընթանում ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլև մոլորակի այլ վայրերում, և եթե հարցնեք, թե ինչու պատժամիջոցներ չեն կիրառվում այդ երկրների նկատմամբ, պատասխան չի լինի։

@ArmeniaSputnik
2024/09/24 02:05:08
Back to Top
HTML Embed Code: