Telegram Web
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու իր սկանդալային առաջարկի ֆոնին Դոնալդ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը, որտեղ ներառված է նաև Կանադան։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որն արդեն հայտարարել է հրաժարական տալու մասին, բացառել է ԱՄՆ-ին իր երկրի միանալու հնարավորությունը:

«Ոչ մի դեպքում, Կանադան չի դառնա Միացյալ Նահանգների մի մասը», —X-ում գրել է Թրյուդոն:

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Փաշինյանը լավ նվերներ է ստացել Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում. ամենաթանկը ՌԴ վարչապետի նվերն է եղել

Միշուստինը Փաշինյանին նվիրել է 6 անձի համար նախատեսված «Ձմեռային հեքիաթ» սպասք՝ 1 600 դոլար արժողությամբ, գրում է «Ժողովուրդը»։ Հավաքածուն Կայսերական ճենապակու գործարանի հայտնի նկարիչ Ալեքսեյ Վորոբյովսկու նկարներով է։

Ուզբեկստանի իր գործընկեր Աբդուլլա Արիպովից ՀՀ վարչապետը ստացել է Իչան-Կալայի` արույրի վրա արված փորագրությունը (1,5 հազար դոլար), իսկ Ղրղզստանի կառավարության ղեկավարից՝ Խոր-Վիրապ վանքը պատկերող նկարը (200 դոլար արժողությամբ):

Թե ինչ է տվել անձամբ Փաշինյանը գործընկերներին, հայտնի չէ։

@ArmeniaSputnik
Հայաստանի ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Չինաստանին՝ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

Երեկ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի, տուժել է առնվազն 188 մարդ, վնասվել է ավելի քան հազար շինություն։

@ArmeniaSputnik
Անտառային հրդեհներ Լոս Անջելեսի մերձակայքում. արտակարգ դրություն է մտցվել, ավելի քան 30 հազար մարդ կտարհանվի

Իրավիճակը բարդացնում է ուժգին քամին, որը տարածում է կրակը։ Վտանգի տակ է հայտնվել մոտ 15 հազար շենք, հայտնել է տեղի ոստիկանությունը։

Տարհանման գոտին ներառել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի նստավայրը, հայտնում է NBC News-ը։

@ArmeniaSputnik
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից (քաղաքապետ է եղել 1999–2006թթ. ) բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ

•3 անշարժ գույք Երևան քաղաքում, 4 անշարժ գույք Վանաձոր քաղաքում
•1 տրանսպորտային միջոց
•3 իրավաբանական անձանցում մասնակցություններ
•165 միլիոն 664 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սնուպ Դոգի համերգը չի կայանա

Իսկ գումարը, հավանաբար, կվերադարձվի պետական բյուջե։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասուլիսին ասաց, որ գրությամբ դիմել են համերգը կազմակերպող ընկերությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե, ինչպես նախատեսված էր պայմանագրով։

@ArmeniaSputnik
Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի լեգիտիմություն ձևավորել. Նիկոլ Փաշինյանն «Արմենպրեսի» խնդրանքով արձագանքել է Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններին

▪️Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները: Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը:

▪️Ալիևը Հայաստանին մեղադրում է ֆաշիստական պետություն լինելու մեջ: Հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, և իմ նկարագրած գալարը կսկսի լարվել: Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ ՀՀ–ում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության:

▪️Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին։ ՀՀ–ն սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա: Մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին:

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը մեկնել է Բաքու։ Այնուհետև նա Երևան կայցելելի։

Իրանական ԶԼՄ–ները գրում են, որ Ալի Աքբար Ահմադիանը մտադիր է քաղաքականության և անվտանգության ոլորտում համագործակցելու հարցեր քննարկել գործընկերների հետ։

@ArmeniaSputnik
Իլոն Մասկը Ջասթին Թրյուդոյին «աղջիկ» է անվանել։

Այսպես է ձեռնարկատերն արձագանքել Կանադայի վարչապետի (արդեն հայտարարել է իր հրաժարականի մասին) այն հայտարարությանը, թե իր երկիրը երբեք չի դառնա ԱՄՆ-ի մաս։

«Աղջիկ, դու այլևս Կանադայի նահանգապետը չես, ուստի կարևոր չէ, թե ինչ ես ասում», - գրել է Մասկը X սոցիալական ցանցում:

@ArmeniaSputnik
Արթուր Մելիքյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: Նրա փոխարեն Փաշինյանը նշանակվել է Վազգեն Ավետիսյանին։

Մելիքյանը նշանակվել էր 2019 թվականի դեկտեմբերի 20-ին։

@ArmeniaSputnik
❗️Կա ընկալում ինչպես և որտեղ շարունակել սահմանազատումը, ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա փակագծերը չբացեց։

@ArmeniaSputnik
ՀՀ–ն չի ուզում լինել պատնեշ Ադրբեջանի և Թուրքիայի համար. Արարատ Միրզոյանը այսպես պատասխանեց Ալիևի սպառնալիքին, թե թող հայերը չխանգարեն մեզ, չդառնան աշխարհագրական խոչընդոտ ու պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև

«Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ կամուրջ հարևան երկրների միջև, մենք ոչ թե ուզում ենք սեպ լինել, այլ կապող օղակ»։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց օրակարգում այս պահին չկա․ Միրզոյան

📌Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, հնարավոր է՝ դիտարկվի և քննարկվի նաև հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին կրճատելու հարցը, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2025/01/10 02:46:11
Back to Top
HTML Embed Code: