tgoop.com/drmadatyan/1212
Last Update:
Ամեն կերպ խուսափեք ձեզ զոհի կարգավիճակ վերագրելուց։ Ինչքան էլ որ վատը չլինի ձեր վիճակը, ջանացեք չմեղադրել դրանում արտաքին ուժերին՝ պատմությանը, պետությանը, ղեկավարությանը, ռասային, ծնողներին, լուսնի փուլերը, մանկությանը, գիշերանոթի վրա անժամանակ նստելը - մենյուն լայնարձակ է և տաղտկալի։
Այն պահին, երբ Դուք մեղքը բարձում եք ինչ-որ բանի վրա, Դուք խարխլում եք ինչ-որ բան փոխելու սեփական վճռականությունը և մեծացնում եք անպատասխանատվության վակումը, որն այնպես սիրում են լցնել դևերն ու դեմագոգները, քանզի պարալիզացված կամքը ուրախություն չէ հրեշտակների համար։
Ընդհանրապես, ջանացեք հարգել կյանքը ոչ միայն նրա հմայքների այլև նրա դժվարությունների համար։ Դրանք խաղի մաս են կազմում և նրանցում լավը նա է, որ դրանք խաբկանք չեն։ Ամեն անգամ երբ Դուք հուսահատության մեջ եք կամ հուսահատության սահմանին, երբ ձեզ մոտ տհաճություններ են կամ բարդություններ, հիշեք՝ դա կյանքն է Ձեզ հետ խոսում, միակ իրեն լավ հայտնի լեզվով։
Իոսիֆ Բրոդսկի
Թարգմանությունը ©
#մադաթյան_հոգեբանական_կենտրոն
BY Психологический Центр «МАДАТЯН»

Share with your friend now:
tgoop.com/drmadatyan/1212