Warning: mkdir(): No space left on device in /var/www/tgoop/post.php on line 37

Warning: file_put_contents(aCache/aDaily/post/hrantbek/--): Failed to open stream: No such file or directory in /var/www/tgoop/post.php on line 50
Հրանտ Մելիք-Շահնազարյան@hrantbek P.812
HRANTBEK Telegram 812
Չորս օր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած հանրային լսումների ընթացքում Սրբազան Պայքարի առաջնորգ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքն այն մասին, որ իրեն «հուզում է Քաղաքացիական Պայմանագիր ընտրած 680 հազար հայ մարդկանց ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը», երկիրն իրականում հանձնող դավաճանների այս խմբակի համար կեղտոտ շահարկումների թեմա է դարձել։

Այս հարցին վաղուց էր պետք անդրադառնալ, բայց նաև ուզում էի տեսնել, թե էլ ինչերի է ընդունակ իշխանական քարոզչության ցինիզմ։ Սրբազան Հոր խոսքը շատ պարզ ու հստակ էր։ ԱԺ-ում նա ընդամենը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես են Նիկոլն ու ՔՊ-ականներն իրենց հանցանքը բարդում ուրիշների վրա, այս դեպքում՝ իրենց ընտրած քաղաքացիների (ի դեպ, վստահ եմ, որ 680 հազար թիվն իրականությանը չի համապատասխանում, բայց սա այլ հարց է)։

Սրբազան Հայրն իրական հայ հոգևորականին վայել հոգածությամբ խնամում է իր ժողովրդին, ամեն ինչ անում, որպեսզի դավաճանների գործունեության մեղքը սովորական մարդկանց վրա չմնա, իսկ այդ դավաճանները խաբում են՝ ասելով, թե Սրբազանը 680 հազար մարդու հող հանձնող անվանեց։

Ու ահա այս դրվագը լիարժեք բացահայտում է քաղաքական երկու բևեռների տարբերությունը։ Մի կողմից հոգածություն ու վախ, որ հանկարծ ժողովուրդը չվերածեն դավաճան ամբոխի, մյուս կողմից՝ դավաճանության գերադրական աստիճան և ամեն ինչ ուրիշների վրա բարդելու անհագ ցանկություն։

Իհարկե, հասկանում եմ, որ այլևս անիմաստ է այս ամենի մասին այսպես մանրամասն խոսելը։ Դե ո՞վ չգիտի, թե իրականում ով ով է մեր երկրում։ Բայց լռել էլ չի կարելի։ Ի դեպ, Սրբազան Հոր խոսքը բառացի եմ մեջբերել։ Մնացածն, ինչպես ասվում է, թողնում եմ մտածող մարդկանց դատին։ Բայց ինքս էլ ամեն ինչ անելու եմ, որպեսզի դավաճանների խմբակի մեղքերի միակ պատասխանատուն հենց իրենք լինեն։

Իսկ այն խնդիրը, որ մեր երկրում դեռ կան ՔՊ-ին ձայն տվող քաղաքացիներ, իհարկե, միանգամայն այլ մակարդակի քննարկումների առիթ է։ Այս հարցում էլ շատ մեղավորներ կան։ Այդ թվում՝ նաև ես և ինձ նման շատերը։ Ու եթե այդ մեղքը բաժանենք իրար մեջ, ապա ամենափոքր չափաբաժինը կհասնի քվեախցիկում ՔՊ-ի անվան դիմաց «птичка» դնող քաղաքացուն։ Եթե, իհարկե, նրան ընդհանրապես որևէ բան բաժին հասնի։

tgoop.com/hrantbek/812
Create:
Last Update:

BY Հրանտ Մելիք-Շահնազարյան

Share with your friend now:
tgoop.com/hrantbek/812

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

Avoid compound hashtags that consist of several words. If you have a hashtag like #marketingnewsinusa, split it into smaller hashtags: “#marketing, #news, #usa. Ng Man-ho, a 27-year-old computer technician, was convicted last month of seven counts of incitement charges after he made use of the 100,000-member Chinese-language channel that he runs and manages to post "seditious messages," which had been shut down since August 2020. The SUCK Channel on Telegram, with a message saying some content has been removed by the police. Photo: Telegram screenshot. Telegram channels enable users to broadcast messages to multiple users simultaneously. Like on social media, users need to subscribe to your channel to get access to your content published by one or more administrators. The initiatives announced by Perekopsky include monitoring the content in groups. According to the executive, posts identified as lacking context or as containing false information will be flagged as a potential source of disinformation. The content is then forwarded to Telegram's fact-checking channels for analysis and subsequent publication of verified information.
from us

Telegram Հրանտ Մելիք-Շահնազարյան
FROM American