tgoop.com/jirayr_sefilian/3536
Last Update:
ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ
Ես չեմ կարծում, որ ռուս-ուկրաինական զինադադարը մոտ է. ռազմական գործողությունները դեռ կշարունակվեն:
Նրանք, ովքեր հույսեր էին փայփայում ռուսական կողմի հետ, կարծես վերջերս ոգևորվել են, սակայն պետք է ասեմ, որ իզուր եք ոգևորվել, քանի որ ռազմավարական առումով բան չի փոխվել:
Ռուսաստանը նահանջի ընթացքի մեջ է աշխարհի տարաբնույթ ճակատներում: Մեզ առաջնահերթ հետաքրքրում է մեր տարածաշրջանը, որտեղ հերթը կոնկրետ քայլերին չի հասել: Վերցնենք Վրաստանը, որտեղ փոփոխությունները սառեցված վիճակում են:
Այո´, աշխարհի բոլոր տաք ճակատներն էլ մեզ հետաքրքրում են, քանի որ սպասողական վիճակի մեջ ենք, թե մենք ե՞րբ պետք է կարողանանք իրականացնել լուրջ արմատական փոփոխություններ:
Մենք հասկանում ենք, որ փոփոխությունները առաջնահերթ մեզանից են կախված, սակայն միևնույն ժամանակ հասկանում ենք, որ ապրում ենք խառնակ աշխարհում և առանց արտաքին գործոնները հաշվարկելու լուրջ արդյունքի հասնել հնարավոր չի լինելու:
Սակայն ինչպես միշտ մենք ներազգային ճակատում շատ ենք թերանում: Մասնավորապես նկատի ունեմ այս պառակտված վիճակը: Մեր պատմության մեջ հայությունը երբեք այսքան պառակտված չի եղել: Եվ այս տրոհումը շարունակվում է: Մենք այս ճահճից դուրս գալու խբնդիր ունենք:
Բևեռը վերջին տարիներին մշտապես փորձել է լուծումներ փնտրել ու գտնել ու եթե մինչ օրս մեզ չի հաջողվել ներազգային համախմբման առումով արդյունքի հասնել, դա չի նշանակում, որ մենք չենք շարունակելու համախմբման փորձը: Դա տևական գործընթաց պետք է լինի` մինչև լուծումը գտնվի:
Հարցազրույցի հղումը` 🔴 youtu.be/BjJ82oOhAek
BY ժիրայր Սէֆիլյան / Jirayr Sefilian

Share with your friend now:
tgoop.com/jirayr_sefilian/3536