JIRAYR_SEFILIAN Telegram 3542
«Լրագրող»-ի անվան տակ հանդես եկող Թաթուլ Հակոբյանը այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սերժ Սարգսյանի կողմից Արցախի ազատագրված տարածքները իր նախագահության շրջանում հանձնելու պատրաստակամությանը, այդ նպատակով սահմանադրության փոփոխությանը, այդ շրջանում Սասնա Ծռերի ապստամբությանը, Նիկոլ Փաշինյանի կողմից այդ օրերի ակտիվությանը և արդյունքում Սարգսյանի կողմից այդ պատասխանատվությունից հրաժարվելուն։

Երկու մեջբերում
«Երբեմն անգամ մտածում եմ, թեև ծանրակշիռ հիմքեր չունեմ, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը և «Սասնա ծռերի» ապստամբությունը նույն տարվա հուլիսին որոշ կապ ունեն Սերժ Սարգսյանի՝ տարածքները վերադարձնելու մտադրության հետ»
Վերջում էլ իր ընթերցողին խորհրդավոր կերպով սփոփում է,
«Տարիներ ու տասնամյակներ անց միայն, երբ կբացվեն հայկական պետական այսօր գաղտնի փաստաթղթերը, մենք կկարողանանք իմանալ Սերժ Սարգսյանի, «Սասնա ծռերի» և Նիկոլ Փաշինյանի հնարավոր կապերի ու անգամ համագործակցության մասին»:

Նախ ինչու՞ «լրագրողի անվան տակ հանդես եկող» և ոչ թե լրագրող։ Վստահեցնում եմ, որ ատելություն չեմ զգում այս մարդու նկատմամբ, վիրավորելու կամ անվանարկելու համար չեմ գրում սա, բայց առաջին բանը որ լրագրողը պետք է անի նման կարևորագույն հարցի վերաբերյալ, իրեն հետաքրքրող հարցադրումները ուղղելն է իրադարձությունների մասնակիցներին, ստանա նրանց պատասխանները, եթե հակասություններ կան իրականության հետ հիմնավորի-ընդգծի դրանք՝ իր ընթերցողին օբյեկտիվ և համակողմանի տեղեկատվություն տրամադրելու համար։

Եթե Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հրաժարվեն էլ այդ հարցերին պատասխանելուց, ապա մենք ինչպես միշտ սիրով պատրաստ ենք եղել ներկայացնելու Սասնա Ծռերի հերոսական ինքնազոհ արարքի դրդապատճառները: Փառք Աստծո իրադարձությունների մասնակից բազմաթիվ տղաներ դեռ ողջ են և կարող են անձամբ ներկայացնել իրենց գործողությունների դրդապատճառները՝ հանրությանը հրապարակավ ներկայացնելով իրականությունը։

Թաթուլ Հակոբյանը երբեք Սասնա Ծռերին հարցազրույցի չի հրավիրել քննելու այդ իրադարձությունները(եթե հրավիրել է ես չեմ մտաբերում, ապա պարտավոր է իր այսօրվա եզրակացություն «վերլուծությունները» հիմնավորել այդ պատասխաններով, կամ իրականության հետ դրանց հակասությամբ)։

Ի՞նչ եզրակացնենք դրանից, որ նա լրագրողություն չի անում։ Հավանաբար այո, նա փորձում է կարծիք ձևավորել, առանց ծանրակշիռ փաստեր ունենալու։

Ուզու՞մ եք ապացուցեմ իմ այս մեղադրանքը։

Խնդրեմ, մեջբերում եմ այսօրվա իր գրառումից՝ «Երբեմն անգամ մտածում եմ, թեև ծանրակշիռ հիմքեր չունեմ, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը և «Սասնա ծռերի» ապստամբությունը նույն տարվա հուլիսին որոշ կապ ունեն...»։

Մարդը ինքն է ասում, որ չունի ծանրակշիռ հիմքեր, բայց գրում է այն, ինչ գրում է և ընթերցողի մոտ տպավորություն և վերաբերմունք է ձևավորում։ Դա կոչվում է պրոպագանդա։

Իհարկե կապ ունեն այդ իրադարձությունները Թաթուլ։ Սասնա Ծռերը միակ կազմակերպված ուժն էին Հայաստանում, որ դեմ էին Ռուսաստանի ծրագրմամբ Արցախի հանձնմանը Ադրբեջանին (փուլային, թե միանվագ, մասնակի թե ամբողջական, պայմանավորված պատերազմներով, թե ստորագրությամբ) և զինված ապստամբությամբ խափանել են այդ ծրագրի իրականացումը 2016թ.-ին։ Որևէ գաղտնի փաստաթուղթ հանրայնացնելու կարիք չկա դա տեսնելու համար։

Մեր այսօրվա հոգևոր-քաղաքական աղետի մեջ այս հարցերի կարևորությունը իսկապես երկրորդական է թվում, բայց ո՞վ ասաց, որ տարիներ կամ տասնամյակներ անց միայն կբացվեն բոլոր «գաղտնի փաստաթղթերը»։

Գուցե մյուս տարի, կամ մյուս ամիս էլ բացվեն։ Պետք չէ այդքան վատատես լինել։ Մեր հանրությունը պետք է իր ճշմարտության ծարավը հագեցնի, եթե դեռ ծարավ զգում է ճշմարտության նկատմամբ և վերջնականապես չի դարձել թաթուլհակոբյանների ընթերցող։

Վահագն Ավագյան
Բևեռի խորհրդի խոսնակ

www.tgoop.com/NatDemAlliance

tgoop.com/jirayr_sefilian/3542
Create:
Last Update:

BY ժիրայր Սէֆիլյան / Jirayr Sefilian

Share with your friend now:
tgoop.com/jirayr_sefilian/3542

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

As five out of seven counts were serious, Hui sentenced Ng to six years and six months in jail. It’s easy to create a Telegram channel via desktop app or mobile app (for Android and iOS): bank east asia october 20 kowloon In the next window, choose the type of your channel. If you want your channel to be public, you need to develop a link for it. In the screenshot below, it’s ”/catmarketing.” If your selected link is unavailable, you’ll need to suggest another option. Among the requests, the Brazilian electoral Court wanted to know if they could obtain data on the origins of malicious content posted on the platform. According to the TSE, this would enable the authorities to track false content and identify the user responsible for publishing it in the first place.
from us

Telegram ժիրայր Սէֆիլյան / Jirayr Sefilian
FROM American