tgoop.com/jirayr_sefilian/3543
Last Update:
Սասնա Ծռերը Ազգային հերոսներ են🇦🇲
Սյունյաց քաջ հայորդի, Սասնա Ծուռ, 44 օրյա պատերազմի կամավորական Սեդրակ Նազարյանի ծննդյան օրն է❤️🇦🇲
Եվ ոչ ոք չէր կարող այդքա՛ն իրական և այդքան ջերմությամբ ներկայացնել քաջ Ծռի կերպարը, ինչպես մեր իրականության ամենալուսավոր մարդը՝ Հաց Բերողը. «Ներսում միասին էինք, երբ Սեդրակը դուրս եկավ:
Նա մոտեցավ գնդի տարածքի ցայտաղբյուրից ջուր խմելու, ջուր խմելիս էլ խփեցին, վայրկենական արյան առատ շիթը դուրս ժայթքեց նրա կրծքից, նետվեցի դուրս, որ օգնեմ, բայց Սեդրակը գոռաց՝ դուրս չգաս ու փորձեց ափով ծածկել կուրծքը՝ կանգնեցնելու արյան հզոր շիթը, կրկին քայլ արեցի դեպի դուրս, նա նորից գոռաց՝ դուրս չգաս, խփելու են ու քայլ արեց առաջ:
Դեպի գնդի քանդված պարիսպը մնացել էր 10-15 մետր, նա քայլերն ուղղեց այնտեղ արնաշաղախ, բայց ձիգ ու հպարտ քայլերով, նա դուրս եկավ գնդից միայնակ, իր ոտքով, իսկ առջևում դեռ 80 մետր կար մինչև անցակետ:
Ծուռը հաղթանակածի պես հաղթահարեց այդ տարածությունն ու հասավ անցակետին: Ծուռ Սյունեցի էր, պինդ, ուժեղ ու խիզախ: Այդպիսին է Ծուռ Սեթոն»։
Հազար բարի է ծնունդդ, Սեթ ջան❤️💙🧡
Ազատություն Սասնա Ծռերին:
Լիլիթ Հովհաննիսյան
BY ժիրայր Սէֆիլյան / Jirayr Sefilian

Share with your friend now:
tgoop.com/jirayr_sefilian/3543