tgoop.com/karenkilikia/446
Last Update:
✔️Միջազգային հանրության մի հատված գտնվում է ուղիղ ադրբեջանական քարոզչության տակ, կամ պարզապես կաշառված է։
Արցախում տեղի ունեցող ռազմական հանցագործությությանը արձագանքում են վտանգավոր մեսիջներ պարունակող կոչերով։
Հատկանշական է, որ իրենց կարճ տեքստերում կոչ են անում, կամ հույս են հայտնում, որ ՀՀ-ն և Ադրբեջանը կվերադառնան խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, կամ կոչ են անում ՀՀ-ին և Ադրբեջանին դադարեցնել կրակը։
Սա այն դեպքում, երբ ՀՀ-ն ոչ միայն ներգրաված չէ այս գործողություններում, այլ նաև պաշտոնապես երեկվանից հայտարարում է, որ զորք չունի Արցախում։ Գրեթե մեկ տարի տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախ անգամ պարենային ապրանք չէր մտնում ՀՀ-ից, ուր թե մնաց զորք մտցներ։
Այս հայտարարությունները, կամ այս տեքստով կոչերը կանաչ լույս են Ադրբեջանի համար, և լեգիտիմացնում են Ադրբեջանի հաջորդ հնարավոր քայլերը, այն է, հարձակում ՀՀ-ի վրա․․․
Մենք միջազգային հանրությանը պիտի փաստերով ցույց տանք, որ Արցախում ռազմական գործողություն չի, այլ ցեղասպանություն է, այլ եղեռն է, այլ բռնի էթնիկ զտում․․․
BY Karen Hovhannisyan Channel
Share with your friend now:
tgoop.com/karenkilikia/446