tgoop.com/karenkilikia/463
Last Update:
✅ Բաքվի բռնապետն ու իր նազիր վեզիրները մի կողմից խոսում են նրա մասին, որ մոտ են խաղաղության պայմանագրին, բայց մյուս կողմից վերսկսել են զորավարժությունների անցկացման մարաթոնը, որը մեկը մյուսից ավելի լայնածավալ է։
Խաղաղության մասին խոսալը դա բացառապես արտաքին աշխարհի համար է, ինչու չէ, նաև մեզ համար, որ մենք, այսպես ասած, արխային ընկնենք, ականջի հետև գցենք բանակն ու անվտանգությունը։
Փորձված մեթոդ են կիրառում , որը հատուկ է ցեղախմբերին։ Խոսում են, քննարկում են, լավատեսություն են հայտնում, որպեսզի թուլացնեն լարվածությունը, զգոնությունը, իսկ իրականում պատրաստվում են հարձակման, ոչնչացման։
Մենք պետք է աշխարհի հետ աշխատենք և ցույց տանք, ապացուցենք, որ Բաքվի բռնապետի խոսքն ու գործը իրարից տարբերվում են, որ իր զորավարժությունները ոչ ավել ոչ պակաս հենց ՀՀ-ի դեմ է։
Առաջին, անցկացվում են բացառապես ՀՀ-ի հետ սահմանային հատվածներում։
Երկրորդ, անցկացվում են այնպիսի ռելեֆային պայմաններում, որոնք հատուկ են բացառապես Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածներին։
Երրորդ, խաղաղության պայմանագրի շուջր հադիպումները ոչ այդքան արդյունք գրանցելու համար են, այլ ժամանակ ձգելու՝ ներկայացնելով նորանոր պահանջներ, որոնց իրականություն դարձնելը անհնար է , ինչն էլ առիթ է դարձնելու ռազմական նոր էսկալացիա սկսելու համար․․․
Բաքվի բռնապետի պլանների մեջ չի մտնում Հայաստանի հետ խաղաղությունը․․․
BY Karen Hovhannisyan Channel
Share with your friend now:
tgoop.com/karenkilikia/463