tgoop.com/karenkilikia/470
Last Update:
✅ Բավականին ուշագրավ զարգացում է տեղի ունեցել երեկ ուշ երեկոյան, որը կարծես թե դուրս է մնացել մեր ուշադրությունից։
2022թ․-ին օգոստոսի 18-ին Բաքվում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև կնքվում է պայմանագիր, ըստ որի Բաքու- Թբիլիսի - Կարս երկաթուղով փոխադրվող տարանցիկ ապրանքների մաքսային ընթացակարգերը պարզեցվում են։
Սակայն այդ ուղղությամբ աշխատանքները դադարեցվել էին հենց Թուրքիայի ձեռամբ, քանի որ Թուրքիայի նախագահը դեռ չէր վավերացրել պայմանագիրը։ Պայմանագրի ստորագրումից գրեթե երկու տարի անց, ապրիլի 6-ին պայմանագիրը վավերացնում է Էրդողանը , որի մասին տեղեկատվությունը ապրիլի վեցի լույս յոթի գիշերը տեղադրվում է Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքում։
Փաստացի Թուրքիայի կողմից սառեցված պայմանագիրը հապճեպ վավերացվում և տեղադրվում է կայքում ոչ աշխատանքային օրով, ոչ աշխատանքային ժամին։
Սա խոսում է նաև նրա մասին, որ, այսպես ասած, զանգեզուրյան միջանցքը այլընտրանք համարող տանդեմն այլևս անցնում է Վրաստանի հետ մաքսային հարաբերությունների պարզեցման տարանցիկ բեռների համար՝ այդքան էլ ոչ իրատեսական համարելով այլ, տվյալ դեպքում վերը նշված միջանցքի գոյությունը․․․
Ես այս կերպ կարող եմ մեկնաբանել այս անսպասելի և հապճեպ քայլը, որը կատարվում է գրեթե երկու տարի անց ․․․
BY Karen Hovhannisyan Channel
Share with your friend now:
tgoop.com/karenkilikia/470