Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
- Telegram Web
Telegram Web
Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությունը

Այսօր Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ դատավարությունը, որը կրում է շինծու բնույթ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախորդ նիստի ընթացքում սկսվել է 2023-ին առևանգված և ապօրինի կալանքի տակ գտնվող Վարդանյանի գործով «մեղադրական եզրակացության» հրապարակումը։ Դատախազության ներկայացրած մեղադրանքները, ըստ պաշտոնական տեղեկատվության, սկիզբ են առնում դեռ 1988 թվականից, երբ Վարդանյանը սովորում էր Մոսկվայի պետական համալսարանում։

Պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները դատարանը մերժել է։ Վարդանյանը հնարավորություն չի ունեցել ամբողջությամբ ծանոթանալու մեղադրական եզրակացության բովանդակությանը, քանի որ բանավոր թարգմանվել է միայն դրա փոքր մասը՝ մոտ հինգ տոկոսը։ Նրա տեղի փաստաբանը ևս սահմանափակ պայմաններում է աշխատում, ուսումնասիրելով գործի նյութերի ընդամենը 20 տոկոսը։

Ավելին, նախորդ նիստի ընթացքում Վարդանյանի պաշտպանական թիմը բացարկ է հայտնել դատարանի կողմից նշանակված թարգմանչին՝ նշելով, որ նրա թարգմանած փաստաթղթերում առկա են լուրջ անհամապատասխանություններ։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի գործը դատարանը առանձնացրել է, մինչդեռ Արցախի նախկին նախագահների և մյուս գործով հաջորդ նիստը նախատեսված է փետրվարի 11-ին։

Այս ամենը միայն ընդգծում է դատավարության պայմանականությունը՝ արդարադատության հետ ոչ մի կապ չունենալով։

ReArtsakh
Ալեն Սիմոնյանն Արցախից լրագրողին ասում է՝ ...պետք էր կռվել...
Եթե դժոխքում անբարոյականության մրցույթ կազմակերպվի, Ալեն Սիմոնյանը եռյակում հաստատ կլինի։

Լիլիթ Հարութունյան
Գնացեք Աղդամ և հարցրեք՝ ո՞վ էր Ալեն Սիմոնյանը մինչև հեղափոխությունը

«Բարոյակա՞ն մարդ էր արդյոք Պանիկովսկին։ Ո՛չ, Շուրա, նա անբարոյական էր»։ Յուրաքանչյուր մարդ վաղ թե ուշ մահանալու է, այդ թվում Ալեն Սիմոնյանը, սակայն, ի տարբերություն մնացածի, վերջինիս մահախոսականը հավանաբար կհնչի Օստապ Բենդերի բառերով։

Ո՛չ, Ալեն Սիմոնյանը դավաճան չէ, նա երբեք չի հասունանա այն աստիճանի, որպեսզի վերածվի պատմության մեջ իր անունը հավերժացնող դավաճանի։ Այդ «տիտղոսը» պատկանում է Նիկոլ Փաշինյանին, իսկ Ալենը պարզապես զուրկ է բարոյականությունից։

Նախ ժամանակին Աղդամում զույգ նռները ձեռքը վերցրածը Արցախ բառը չօգտագործելը արդարացնում է իբր ինքը «քաղաքական գործիչ» է, այնուհետև արցախցիներին մեղադրում է չկռվելու մեջ։

Կարեն Կարապետյան
Եթե Ալեն Սիմոնյանը՝ մտածված թե «սխալմամբ», չգնար Աղդամում նռների հետ նկարվելու, եթե Ալենի շեֆը չգնար Ստեփանակերտում գոռալու՝ Արցախը Հայաստան է ու վերջ, եթե Շուշիում ցուցադրաբար քեֆեր չանեիք, եթե 20 տարի ընթացող բանակցությունները տապալելու ու զրոյական կետից սկսելու փոխարեն դրանք շարունակեիք ու զարգացնեիք, եթե չհրահրեիք պատերազմ, եթե արդեն սանձազերծված պատերազմը շուտ կանգնեցնեիք, եթե Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչեիք, եթե շրջափակման ընթացքը չվերածեիք Արցախի դատարկման պրոցեսի, եթե Արցախը չզրկեիք քաղաքական ու դիվանագիտական պաշտպանությունից, եթե էս կետերի գոնե մի մասն արած լինեիք, էսօր էս մարդիկ կապրեին իրենց տներում։
Լքելով ու թշնամու ողորմածությանը հանձնելով Արցախի բնակչությանը՝ էսօր ասում եք «մնայիք ու կռվեիք», նախ՝ շատ լավ իմանալով, որ երկու օր շարունակ ծանր ու հերոսական կռիվներ են մղվել, շատ լավ իմանալով, որ պատերազմում կռվում է ոչ թե զինվորը, այլ՝ էդ զինվորին կռվի ուղարկող պետությունը։ Հայաստան պետությունը՝ ի դեմս այսօրվա իշխանությունների, մենակ թողեց իր զինվորին ու իր հայրենակիցներին, ու այսօր սրանց ցինիզմը հերիքում է նրանց որևէ բանում մեղադրելու։ Մինչև ձեր իշխանության գալը արցախցիներն իրենց հայրենիքում ապրում էին՝ մեր շքեղ քաղաքներում, խաղաղ գյուղերում։ Անվտանգ ու ապահով ապրում էին։ Մինչև դուք եկաք։

Վահե Հովհաննիսյան
Բագրատ Սրբազանի շտապ հայտարարությունը

Սիրելինե՛ր, Սրբազանի հայտարարությանը հետևեք Սրբազան պայքարի յութուբյան ալիքում։

Ալիքի հղումը՝ ստորև․

https://www.youtube.com/watch?v=3o5o6LDEPBY
Օբյեկտիվ առումով բոլորս կենտրոնանում ենք Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի նման օդիոզ դեմքերի` Արցախի վերաբերյալ հնչեցվող հակահայ ձևակերպումներին և շատ ժամանակ մոռանում, որ նրանց թիկունքում կամ արանքում ծվարել է մի արցախցի բարձրաստիճան պաշտոնյա, ում համաքաղաքացիները բոլոր պատերազմներում ամենաակտիվ ձևով մասնակցություն են ունեցել, շատերը զոհվել են, իսկ ինքը` ուրանալով իր ծննդավայրն ու հայրենակիցներին, պաշտոնը և կարգավիճակը պահելու համար պատրաստ է համակերպվել Արցախի դեմ մշտապես իրականացվող այլանդակ արշավներին:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ծնվել, մեծացել ու ձևավորվել է Արցախի Մարտունի քաղաքում, համակերպվել է նրա հետ, որ իր քպ-ական թիմակիցները վիրավորում և թշնամական վերաբերմունք են հրահրում իր ծննդավայրում, իր հետ մեծացած արցախցիների նկատմամբ:

Արմեն Գրիգորյանը ոչ միայն «կուլ է տալիս» այդ գարշանքն ու ծաղրը, այլ ինքը ևս կրում է գործող իշխանության հռչակած «Արցախն Ադրբեջան է և վե´րջ» կարգախոսը:

ԱԽ քարտուղարը ոչինչ չունի ասելու իր այն թիմակիցներին, ովքեր անարգում են արցախցիների վաստակը, թափած արյունն ու զոհաբերությունը, որովհետև իր նմանների համար հայրենիքն ու հողը ոչինչ են պաշտոնի ու փողի առաջ:

Տիգրան Աբրահամյան
Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից և լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցված գնահատականները՝ կապված արցախցիների պայքարի, հայրենիքի պաշտպանության և Արցախի իշխանությունների գործողությունների հետ, որով փոթորկել է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի՝ առանց այն էլ չխաղաղվող հոգիները:

Այս հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն ավելի քան 9-ամսյա պաշարման և դրանից հետո վրա հասած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ:

Սամվել Շահրամանյանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաև Ալեն Սիմոնյանը, ով տարբեր ժամանակահատվածներում, ելնելով քաղաքական և այլ նպատակահարմարությունից, Արցախի և Հայաստանի համար կարևորագույն հարցերում փոխել է իր կարծիքն ու դիրքորոշումը:

Արցախի իշխանությունները ոչինչ չեն խնայել, որ հայրենիքը պաշտպանած զինծառայողներն իրենց միայնակ չզգան և ռազմական գործողությունների դադարից հետո կարողանան անվնաս դուրս գալ զբաղեցրած դիրքից կամ շրջափակումից:

Արցախի Հանրապետության նախագահը պահանջում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից՝ միաժամանակ մեկնաբանել սեփական հայտարարությունը, թե ով և ում էր զանգում Արցախից ու խնդրում բացել այսպես կոչված սահմանը:

Հաշվի առնելով արցախցիների շրջանում Ալեն Սիմոնյանի հայտարարության լայն բացասական արձագանքը՝ Սամվել Շահրամանյանը հորդորում է պառակտիչ և վտանգավոր հայտարարությունների փոխարեն ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնն օգտագործել արցախահայության գոյաբանական խնդիրների լուծման համար, ամբողջ էներգիան ու ջանքերն ուղղել արցախցի քույրերին և եղբայրներին առաջարկվող բնակարանային ապահովման տապալված ծրագրի վերանայմանը և բավարար պայմաններ ստեղծել, որ արցախցիները մնան Մայր Հայաստանում:

Արցախի տեղեկատվական շտաբ
2023-ի պատերազմում Արցախցիները կռվել են։ Կռվել են միայն արցախցիները ու կռվել են մինչև վերջին վայրկյանը։

Իսկ վերջին վայրկյանը վրա է հասել այն պահին, երբ ալենսիմոնյանները փախել են կռվից ու խաղաղության խաչմերուկում բանակցել Արցախը հանձնելու մասին։

Արսեն Բաբայան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թյարս նստինք — դյուզ խոսինք։

Շատերը, ապրելով Արցախում, այդպես էլ չհասկացան, թե ինչու 90-ին Շահումյանցիք, Մարտակերտցիք և մնացած վտանգված գոտիներից մարդիկ դուրս եկան (ասում էին՝ փախան)։ Հետո չհասկացան թե Հադրութցիք ինչու դուրս եկան (ասում էին՝ փախան)։ Հիմա բոլորս մի օրում սկեցինք խոսալ, քանի որ ասում են՝ փախել ենք։ Մռռում ա, չէ՞։

Երբ որ 2021 թվականից սկսած գիշերները դայմաններով ռազմական տեխնիկան, ռուսի ուղեկցությամբ ու ադրբեջանցիների աչքի տակով, հանում էին Արցախից, այդ ժամանակ էր պետք ըմբոստանալ, այլ ոչ թե հիմա ինչ-որ մեկի ասածից, ով անգամ իր պատվի համար ռազբորկա չի գնացել։

Ես հույս ունեմ, որ մենք դեռ մեր խոսքն ասելու ժամանակ կունենանք, և հենց այդ ժամանակ պետք է ապացուցենք, թե ում մայրն է տղա ունեցել։ Եվ հենց այդ ժամանակ պետք է օգտագործենք մեր իմացածն ու տեսածը։ Իսկ մինչ այդ եղած բոլոր վեճերն ու քննարկումները անիմաստ են, քանի որ ոչ մեր մեղքով տպավորություն է ստեղծվել, որ մենք չենք դիմադրել (հեռախոս, լիցք, ժամանակ չկար որ նկարենք)։

Մարդիկ չգիտեն, թե ինչքան է դժվար դիմադրել 9 ամիս սովից հետո, երբ երկու կիլոմետր քայլելուց աչքերիդ դեմը սևանում է։ Չեն հասկանում, ինչ է նշանակում լինել առանց կապ, առանց վառելիք, առանց օդային պաշտպանության, առանց ավագ եղբոր աջակցության։ Չիմանալու համար մեղադրել պետք չի, վախտին մենք էլ չգիտեինք շատ բան։

Վատ ու դժվար փորձությունները մեզ տվեցին գիտելիքներ, որոնք մի օր պետք կգան համազգային շարժման ժամանակ, և միայն դրա համար հիմա արժի լռել ու աշխատել մեր և գալիք սերունդի վերակրթման, վերադաստիարակման ուղղությամբ։

Քսան թվականից սկսած՝ պատերազմից խուսափելու ու սեփական կաշին փրկելու համար ես կորցրեցի երկու ընկեր, բայց գտա իմ իսկական եղբայրներին․․․

Սեպտեմբերի 19-ի երեկոն էր։ Տղեքից մեկի հեռակապով լսեցինք, որ հրետանի են կանչում։ Բոլորս միասին ականջ դրեցինք։

- Մոտ հիսուն հոգի էնն մեր հին *** դիրքումը ու տակի ծյորումը, վերալիցքավորվում ըն, կարի՞ք գործ անիք
- Հա, բայց հալյա առաջադրանք օնինք, եթե կարում ըք, ճնշեցիք, տեղերնեն փոխին վեչ։
- Ընդունած ա
- Կապի մեջ ը՞ք
- Հա
- Նույն տեղն ըն
- Հա, բայց ծյորից պիցրացալ ըն, կեսը մտալ ըն բլինդաժ, կեսը էն ըն խրամատումը։
- Ընդունած ա։ Մի հատ ղարկինք, կորեկծիրովկա ըրեք։
- Ընդունված ա․․․ Լյավ ա, մեջն ա, ապրիք, էլի, նույն տեղին։

Ազատ Գրիգորևիչ
Բավական վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ տեղի ունեցող դատավարությունում։

Ադրբեջանի դատախազության «մեղադրանքները» ամբողջովին տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության դեմ «մեղադրանքների»։ Մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմից բացի որպես հանցագործություն է ներկայացվում 2020թ․ պատերազմը, 2016թ․ ապրիլյան պատերազմը, 2020թ․ Տավուշյան մարտերը։

Ընդ որում, բոլոր «հանցագործություն» պատերազմները իրականացվել են Հայաստանի Հանրապետության կողմից։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի կողմից «պատճառված վնասը» կազմում է ավելի քան 11 մլրդ դոլար։

Անկհայտ է, որ Ադրբեջանը այս ամենը շարունակելու է օգտագործել Հայաստանի դեմ, որի մասով իշխանությունների լռությունը հանգեցնելու է լուրջ խնդիրների։

Մեսրոպ Առաքելյան
ՀԱՍԵ Արցախի թեմը հայտարարություն է տարածել.

«Ցավալի է ՀՀ ԱԺ նախագահի հույժ պատասխանատու կոչումը ունեցող պաշտոնյայից այդպիսի անպատասխանատու հայտարարություններ լսելը Արցախի և արցախահայության մասին: Նման անհեռատես և հավակնոտ խոսքերը ոչ միայն չեն կարող նպաստել հայրենական կյանքում առկա խնդիրների լուծմանը, մեզ օդ ու ջրի պես այդքան անհրաժեշտ ազգային միասնության ապահովմանը, այլև ճիշտ հակառակը, դրանք առավելագույնս խորացնում են մեր ժողովրդի մեջ արհեստականորեն ներդրված հատվածականության բաժանարար գծերը:

Ավելին, հոգևոր տեսողություն և ընկալում ունեցող մարդկանց համար հստակ տեսանելի են այդպիսի վարքագծի բուն պատճառները: Դրախտում առաջին մարդկանց գործած ամենամեծ մեղքը եղավ ոչ թե արգելված պտուղն ուտելը, այլ Աստծո հարցմանն ի պատասխան մեղքը իրենց վրայից ուրիշի վրա գցելը և չզղջալը: Այս երևույթը ներկա է մարդկության պատմության ողջ ընթացքում և դրա հաղթահարումը հնարավոր է միայն քրիստոնեության ճանապարհով, որ սովորեցնում է առաջին հերթին տեսնել մեր մեղքը և պատասխանատու լինել մեր քայլերի համար: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Արցախի 9-ամսյա շրջափակման ընթացքին և 2023թ. բռնի տեղահանումից հետո մեր ժողովրդի մի ստվար հատվածի մոտ ցավալիորեն արմատացել է մեղքն ու պատասխանատվությունը իրենցից հեռացնելու կործանարար մոտեցումը, ինչի համար հիմք են ծառայել ամենաբարձր մակարդակով բազմիցս արված նման անհեռատես ու պառակտիչ հայտարարությունները, իսկ ԱԺ նախագահի վերջին հայտարարությունը ընդամենը թարմացումն էր վերոնշյալ մոտեցման:

Հարկ չենք համարում մանրամասն կերպով վերստին անդրադառնալու, թե 9-ամսյա շրջափակման նեղությունները կրած մեր ժողովուրդը ինչպիսի հերոսական դիմադրություն ցույց տվեց 2023թ․ սեպտեմբերի 19-ին, որովհետև համաձայն սուրբգրային խոսքի, «Ով աչք ունի տեսնելու, կտեսնի», իսկ ով ցանկություն չունի իրականությունը տեսնելու, երբեք էլ չի տեսնի: Բայց ամենամեծ ցավն այն է, որ իրականությունը լավագույնս իմացող, 2023թ. Արցախին օգնելուց պաշտոնապես հրաժարված անձինք չեն վարանում վերստին խեղաթյուրելու իրականությունը՝ նորից ու նորից աղ լցնելով հայրենազուրկ արցախցիների չսպիացած վերքերին, անտեսելով նաև 2023 թվականին նահատակված հարյուրավոր մեր տղաների սխրանքը:

Աղոթում ենք, որ Աստված իմաստություն տա մեր ժողովրդին, որպեսզի ոչինչ ու ոչ ոք պատճառ չդառնան արհեստական լարվածության ու իրար հանդեպ անհանդուրժողականության: Ինչքան որ զորանա սերը, ներողամտությունը և միասնությունը մեր հայրենիքում, այնքան ավելի շուտ կկատարվեն մեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները, որը վստահ ենք, որ ամեն մի հայի ցանկությունն է»:
Հայաստանի նիկոլականների առաջնորդը հիմա էլ Արցախն Ադրբեջանին տալու հարցում սեփական մեղքն արդարացնելու նոր էպիկ մարտավարություն է ընտրել։ Այլևս չի մեղադրում նախկին իշխանություններին «Արցախը հանձնելու մեջ», սկսել է հայտարարել, թե ուզեին էլ, «չէին կարող այլ բան անել»։ Սրանով, իհարկե, Փաշինյանը ոչ թե փորձում է favour տալ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, այլ ընդամենը յուր օրեցօր սակավաթիվ կողմնակիցներին համոզում է, որ տեղի ունեցած ողբերգությունն այլընտրանք չուներ։ «Լուծեիք, ե՞ս էի խանգարում» թեզը «նախկիններն են տվել, ես կապ չունեմ»-ի տրամաբանական շարունակությունն է։

Հոգեբանության մեջ կա մի ապացուցված երևույթ, երբ ինչ-որ մեկը հաճախ նույն սուտը կրկնում է, սկսում է ինքն էլ իր ասածին հավատալ։ Ուստի պետք է անհոգնել հիշեցնել ՀՀ նիկոլականների առաջնորդին, որ Հայոց պատմության ամենամեծ ողբերգության ճարտարապետն ու կատարողը ինքն է, քանի որ մերժել է 2019 թ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկը, Հայաստանում հայտարարել, թե ոչ մի նոր թուղթ բանակցություններից չի ստացել, իսկ հետո, ինչպես ինքն է խոստովանել, «դրել իրան գժի տեղ» (ուղիղ մեջբերում հայտնի ձայնագրությունից) և «թռել այդ գնացքից»։

Ինքն իրեն գժի տեղ դրածի «գնացքից թռնելը» հայ ժողովուրդը վճարել է հազարավոր զոհերով, խեղված ճակատագրերով, կորցրած քաղաքներով, գյուղերով, ավիրված գերեզմաններով ու պղծված եկեղեցիներով։

Արցախը հայկական պահելը հնարավոր էր, Արցախը հայկական չպահելն էր գրեթե անհնար։ Գրեթե, որովհետև ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ գալու է մի պահ, որ ինչ-որ մեկի մտքով կանցնի այսքան արյան գնով «իրեն գժի տեղ դնել» ու «թռնել մի գնացքից», որն իրենից մարմնավորում էր մեր պետությունը։ Այո', «ինքն իրեն գժի տեղ դրածն» իսկապես «թռա'վ գնացքից» ու ընկավ ուղիղ Ալիևի և Էրդողանի գրպանն ու Հայոց պատմության աղբանոցը։

Հ.Գ. Այս ողբերգության գլխավոր, սակայն միակ մասնակիցը Փաշինյանը չէ։ Չպետք է մոռանալ այդ օրերի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, որը խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ պատերազմից ամիսներ առաջ վստահեցնում էր, թե ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք։ Այդ նա էր, որ արագ հրաժարական տվեց այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, թե բանակցությունների հետևանքով ցանկացած ելքի պարագայում Շուշին հանձնվելու էր Ադրբեջանին, իսկ հիմա, ըստ օդում կախված լուրերի, սպասում է Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր նշանակվելու հրամանին։

Նարեկ Գալստյան
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՄԻ ԽՈՒՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներքոգրյալ պատգամավորները դատապարտում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի արտահայտություններն Արցախի ժողովրդի նվաստացման փորձերի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահի նման մոտեցումն ու մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի զանազան հատվածների մեջ պառակտում սերմանելու հարցում:

Արցախի համար ազգային- ազատագրական պայքարը, անկախ հանրապետության կայացումը, արյան ու քրտինքի գնով մինչև վերջին շունչը պայքարի արդյունքն է:
Այդ փաստի ուրացումն ազգադավ կեցվածք է և թշնամու քարոզչության արդյունք:Նման արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան սրբապղծություն հայրենիքի համար նահատակված հայորդիների հանդեպ:

Պատգամավորներ՝
1.Բաղունց Գագիկ
2.Գրիգորյան Արամ
3.Գալստյան Դավիթ
4.Մոսիյան Արթուր
5.Մելքումյան Դավիթ
6.Դանիելյան Աշոտ
7.Գրիգորյան Նելլի
8.Թովմասյան Արթուր
9.Ավանեսյան Էլեոնորա
10.Ավագյան Արեգ
11.Բաղրյան Իլիչ
12.Աղաբեկյան Էդուարդ
13.Կասյան Վլադիմիր
14.Աթայան Կարինե
15.Հակոբյան Արմեն
16.Հարությունյան Վիգեն
17.Հարությունյան Արամ
18. Ղալայան Լեռնիկ
19.Հակոբյան Մետաքսե
20.Ստեփանյան Գեղամ
21.Բալայան Վահրամ
22.Սարգսյան Գոհար
23.Հովհաննիսյան Կարեն
24.Սարգսյան Դավիթ
Նահատակների պատիվն անարգվում է և անարգանքն ուղղվում է ոչ միայն արցախցիներին, այլև ողջ հայությանը․ Բագրատ Սրբազան

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=8WeEZttGPZc
Լավ, որ ղեկավարությունը թուրք են՝ դա արդեն հասկացան գրեթե բոլորը։ Բա իրենց շահեր պաշտպանողները ի՞նչ են…

Այսօր զանգահարում են ինձ XAXALOVE-ից, թե բա հիշում ե՞ք, դուք դեկտեմբերին մեզանից մեծ քանակի խաղալիքների պատվեր եք արել, որոնց մեջ Հայաստանի փազլ քարտեզներ կար՝ Արցախով։ Կարողա՞ դեռ ձեզ մոտ են էտ քարտեզները, հետ ենք հավաքում, որպեսզի նոր պարտիա թողարկենք։
հարցնում եմ.
- Այսինքն, առանց Արցախի՞։
- Դե մեզ այդպես են հրահանգել։
Ջղայնացա, ասեցի
- Դուք գիտեք, ես ինքս Արցախից եմ ու զանգում նման բան եք ինձ ասու՞մ։ Հաջորդ քարտեզը կպահանջեն առանց Սյունիքի կամ Երևանի թողարկել, անելու՞ եք։ Խիզախություն չունե՞ք հրաժարվել։ Դուք որ ձերից այդքան հեշտ հրաժարվում եք, բա էլ թուրքին ի՞նչի եք մեղադրում։

Ջղայնացած անջատեցի հեռախոսը։

Նորից զանգեց, փորձում է արդարանալ՝ բա փորձել ենք, էսքան ժամանակ պահել ենք, բայց մեզ չեն թույլատրում… նման բաներ…

Ասեցի,
- Ես ոչ մի հատ չեմ վերադարձնի, ու էլ երբեք ձեր մոտից պատվեր չեմ անի։

P.S. Այնքան ուրախ էի, որ Արցախով քարտեզ էին թողարկում։ Բացի այլ խաղալիքներից մոտ 30 քարտեզ գնել էի ու ամանորյա նվեր տվել երեխաներիս։
Հիմա, հերիք չէ էլ Արցախով չեն թողարկելու, մի հատ երկու ամիս առաջ վաճառածն ուզում են ետ հավաքեն!։ Թե բա՝ չեն թույլատրում…

P.S.S. Հիմա ես չեմ, դուք եք… ի՞նչ ասես նման կազմակերպությանը, նման հակահայկական մոտեցմանը։

Հետո էլ կասեն ՝ դուք մեզ չեք սիրում…

Անուշ Աթաջանյան
Իրականում 2023 թվականի Արցախի հայաթափումը դա Արցախի հայերի հերոսության պատմություն է:

2020-ի ծանր պարտություն, որից հետո Արցախցիներին կոտրել չստացվեց։

Պարտությունից հետո արցախցիների մտոքով էլ չէր անցնում հեռանալ իրենց հայրենիքից: Մեր Արցախի ակումբական բազմաթիվ գործարար ընկերներ 2020-2023 թվականների ընթացքում շարունակում էին ներդրումներ անել Արցախում, նոր խաղողի այգիներ, նոր արտադրական հզորություններ, նոր շենքեր և այլն։

Ինչքան էլ ադրբեջանցիներն ասում էին Արցախում հայ չի մնացել, միևնույն է, միտինգներն ու հավաքները ցույց էին տալիս Արցախում ռեկորդային փոքր քանակի հայաթափում:

Հետո, 2022-ին, Ադրբեջանը հայաթափման նոր, բայց միևնույն ժամանակ հին ռազմավարություն կիրառեց՝ շրջափակումն ու սովի մատնումը, ինչպես հազարամյակներ անում էին անպարտելի ամրոցները գրավելու համար։ Երբ ամրոցը գրավել չէր ստացվում, միշտ էլ անցել են շրջափակման ու սովի մատնլեւ ռազմավարությանը։ Նույնը եղավ նաև Արցախում։ Բայց դա էլ իրենց չկոտրեց։

Նույնիսկ շրջափակման պայմաններում Արցախի հատուկջոկատայինները կարողացան ֆուտբոլի թիմի անվան տակ անցնել ՀՀ ու աջակցել ՀՀ ԶՈՒ-երին Ջերմուկում թշնամու գրաված դիրքերը հետ բերելու հարցում։

Էդքանից հետո մի տարի շրջափակման ու սովի մատնված 100 հազար ժողովրդի դեմ նորից հարձակում սկսեց 9 միլիոնանոց պետությունը, բայց էլի ուժեղ պատասխան ստացավ։ Էս վերջին ռազմական գործողությունը պատմության մեջ առաջին դեպքն էր, որ Հայաստանի մնացած հատվածից չեկան Արցախին օգնության, ինչի համար ՀՀ իշխանությունները խրախուսական խոսքեր ստացան Ադրբեջանի իշխանության կողմից։

Էդ վերջին դրվագը ես նմանեցնում եմ Kingdom of heaven ֆիլմի էն հատվածին, երբ Երուսաղեմի պաշտպան քրիստոնյաները աննահանջ կռվում են, բայց պարիսպն արդեն ճեղքվում է։ Սալաահդինն Երուսաղեմի պաշտպանին ասում է հանձնվի, այլևս շանս չունես, բայց պատասխան է ստանում, որ քաղաքը կգրավես, բայց մենք այդ ընթացքում քո բանակն անխնա կկոտորենք։ Դրանից հետո Սալաահդինը թողնում է որ Երսուսաղեմի պաշտպաններն անպարտ հեռանան իրենց քաղաքից։

Մեկ տարի շրջափակումից ու սովից հետո էլի ուժեղ կռիվ տվեցին անհամեմատ գերազանց ուժերի դեմ, մեծ վնասներ պատճառեցին ու արտաքին աշխարհից զրո աջակցություն ստանալով լքեցին իրենց տները։

Արցախցիներն ուժեղ մարդիկ են, դա չեն հասկանա բանակից թռած ու սեփական բարեկեցութունը հանրային պաշտոնի հաշվին ապահովող (բիզնեսի փոխարեն) պետական չինովնիկները, բայց Արցախցիներն ուժեղ մարդիկ են, ովքեր 3 հազար տարի ուժեղ պատմություն են կերտել իրենց/մեր հայրենիքում ու դեռ կերտելու են։

ՀԳ
Նկարում 2022 թվականի նոյեմբերն է, երբ մենք մասնաճյուղ բացեցինք Արցախում, տեղի գործարարների ու արտաքին աշխարհի հետ կապն ուժեղացնելու համար։

Վահրամ Միրաքյան
«Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ
Բաքվում տեղի ունեցող «դատավարության» ժամանակ հրապարակվել է 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Բաքվի կրած կորուստների և վիրավորումների պաշտոնական թվերը:

Պարզվում է, որ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, նույնիսկ պաշտոնական թվերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրավորների թիվը` 1004:

Կրկնում եմ` սա պաշտոնական թվերով, իսկ թե որքան կորուստ է ունեցել թուրքական «Կոմանդոն»-ն սեպտեմբերի 21-ին, Ստեփանակերտի գլխի գտնվող խաչի ձախ թմբի և գերեզմանների (նախկ, ՌԷՊ զորամասի) ուղղությամբ բնակելի տներին մոտենալիս, իմ տեղեկություններով անցել է 2 տասնյակը:

Ստացվում է, որ մինչ հայաստանյան իշխանությունը պատերազմի օրը հավաստիացնում էր Բաքվին, որ Հայաստանը որևէ դեպքում չի միջամտելու ադրբեջանական ագրեսիային և հանցավոր լռություն է պահպանելու ադրբեջանական ցեղասպան գործողությունների նկատմամբ, արցախցիները լիակատար շրջափակման, մատակարարումների բացակայության, գազի, էլեկտրաէներգիայի ու ջրի պաշարների սպառման, սննդի գրեթե բացակայության ու սահմանափակ շարժերի պայմաններում, Ադրբեջանին մեծ կորուստներ և վիրավորումներ են հասցրել:

Խորը հարգանքներս ադրբեջանցիներին իրենց ապրելով, կռվելով ու պայքարով դիմադրած մեր հայրենակիցներին,

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին:

Տիգրան Աբրահամյան
Կյանքից հեռացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նրա հարազատները քիչ առաջ ֆեյսբուքյան էջում հայտնել են այս մասին՝ հրապարակելով նրա հրաժեշտի խոսքը՝ համաձայն նրա վերջին ցանկության:

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ
2020թ․ դավաճան-վարչապետի կողմից հրահրված պատերազմը ինձ հունից հանեց, իսկ նոյեմբերի 9-ը, կարելի է ասել, կործանեց կյանքս։ Դրանից հետո, այնուամենայնիվ որոշակի հույսեր էի փայփայում, որ դավաճանին հեռացնելուց հետո, թերևս հնարավոր է ինչ-ինչ հարցեր կարգի բերել, փոխել անդառնալի թվացող իրադարձությունների ընթացքը։ Սակայն, ավաղ, ոչ միայն չկարողացանք պարտության պատասխանատու և խորհրդանիշ ճիվաղին հեռացնել, այլև նա առավել ամրապնդեց իշխանությունը, շարունակելով հայրենիքի վաճառքը։

Այս տարիներին խոր հիասթափություն ունեցա շատ մտերիմներից՝ բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, ինչպես նաև հայ ժողովրդից և ողջ մարդկությունից․․․ինքս ինձնից։ Այս ամենին ջղերս չդիմացան և օր օրի առողջությունս քայքայվեց։ Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար։

Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որի նպատակն էր ազատագրել Արցախը, այսօր իմ պատասխանատվությունն ու միաժամանակ անզորությունն եմ զգում Արցախի հարցում։

Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը, չեմ ցանկանում, որ իմ պահվածքի պատճառով հետապնդվեն իմ զավակները, նաև իմ տրամադրությամբ և առողջությամբ բեռ դառնալ հարազատներիս, ընկերներիս համար։ Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Ամեն գիշեր պառկելուց, մեծ հույսեր էի փայփայում, որ այլևս չեմ արթնանա։

Ներեցեք, եթե կարող եք, առաջին հերթին կինս՝ Նունեն, մայրս՝ Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, տղաներս՝ Ռաֆայելն ու Հրաչյան, քույրս՝ Վարդուհին, բոլոր հարազատներս, ընկերներս, համախոհներս։

Հիշենք Վահան Տերյանին․
Հրաժեշտի գազել
Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով. Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի, Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով: Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու, Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին, Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով: Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին, Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով»:

ReArtsakh
2023 թվականի սեպտեմբերի 25-ին, Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունի հետևանքով 200-ից ավելի զոհ, 2 տասնյակից ավելի անհետ կորած ու շուրջ 300 տարբեր աստիճանի վնասվածքներ ունեցող ողբերգություն ունեցանք:

Զոհերից շուրջ 3 տասնյակը ՊԲ զինծառայողներ էին, իսկ զոհերի մեջ, առհասարակ, ուժային բլոկի ներկայացուցիչների թիվը 8 տասնյակի էր հասնում:

Շատերը պահեստ էին իջել անմիջապես մարտական գործողությունների ավարտից հետո` խրամատներից: Փրկվելով պատերազմից` այդ մարդիկ դաժան պայթյունի զոհ դարձան:

Առ այս պահը հանրության մեծ շերտերի համար հստակություն չկա, թե ի՞նչ եղավ այդ օրը` դժբախտ պատահա՞ր, թե՞ արտաքին ներգործությամբ տեղի ունեցած ահաբեկչություն: 2 վարկածի մասին այս ընթացքում բազմաթիվ կարծիքներ հնչեցին, սակայն կրկնում եմ` հստակություն չկա:

Երկրում մի մեքենա են բռնագանձում ողջ աշխարհով հայտարարում են, մարդիկ իմանում են թեմայի նախապատմությունը, աճուրդի գինը, պատասխանատուներին և այլն:

200-ից ավելի մարդ ենք կորցրել ո´չ պատասխանատուների մասին ստույգ տեղեկատվություն կա, ո´չ էլ, առավել ևս, պատժվածների:

Ինչպե՞ս էր ստացվում, որ այդ պահեստի անվտանգությունը մինչև ողբերգությունը իրականացվում էր հատուկ նշանակության ուժերի կողմից ու ինչպես և ում հրամանով, պայթյունից ժամեր առաջ, այդ ուժերն այնտեղից դուրս բերվեցին և ռազմական կարևոր նշանակության օբյեկտը, ըստ էության, թողնվեց բախտի քմահաճույքին:

Այդյո՞ք այդ ամենից տեղյակ չէր ՀՀ կառավարությունը (վստահ եմ, որ տեղյակ էին) և ինչպե՞ս, ու՞մ հրամանով ու ի՞նչ շարժառիթներից ելնելով է ՊԲ հրամանատարը գործել` օբյեկտի պահպանության և անվտանգության ապահովման տեսանկյունից:

Տիգրան Աբրահամյան
Այսօր Բաքվի դատարանում մեր հայրենակիցների շինծու դատավարության ընթացքում ընթերցվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որպես ադրբեջանցիների նկատմամբ վերջին տասնամյակներում կատարված բազմաթիվ «հանցագործությունների» կազմակերպիչներ են ներկայացվել Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Սամվել Բաբայանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Օհանյանը, Արշավիր Ղարամյանը, և ուրիշներ։ Այդ ցանկում չկա 44-օրյա պատերազմում ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի կեղծ դերը ստանձնած Նիկոլ Փաշինյանը կամ նրան հարող որևէ զինվորական, իսկ պատճառը բոլորիդ համար պարզ է, թշնամին նրանց դեռ մեդալներ է բաժանելու մատուցած ծառայությունների համար…։

Ռաֆֆի Ասլանյան
2025/02/19 19:50:46
Back to Top
HTML Embed Code: