Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
545 - Telegram Web
Telegram Web
🔴 Լեմկինի Ինստիտուտը քննադատում է Փաշինյանի ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները՝ ընդգծելով Արցախի գործոնը

Լեմկինի Ցեղասպանությունների Կանխարգելման Ինստիտուտը հրապարակել է հայտարարություն, որում քննադատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, որ դրանք համահունչ են թուրքական ժխտողական նարատիվներին։

Ինստիտուտը նշում է, որ այսպիսի հայտարարությունները խոչընդոտում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարին և վտանգավոր աշխարհաքաղաքական իրողություններ են ստեղծում՝ հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքների ֆոնին։

Լեմկինի Ինստիտուտը նաև ընդգծում է, որ Փաշինյանի անցյալի նկատմամբ նման վերաբերմունքն ուղղակիորեն ազդում է ներկայի վրա։ Հայոց ցեղասպանության ժխտումը կամ նսեմացումը թուլացնում է Արցախի հարցի միջազգային դիրքերը, նպաստում Ադրբեջանի քարոզչությանը և խոչընդոտում Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանության դատապարտմանն ու իրավական գնահատմանը։

Ինստիտուտը կոչ է անում Հայաստանի վարչապետին հստակեցնել իր դիրքորոշումը, զերծ մնալ թուրքական ժխտողականության հետ համընկնող ձևակերպումներից և քայլեր ձեռնարկել՝ Արցախի ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ։

ReArtsakh
‼️ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ‼️

Մեզ հայտնի է դարձել, որ ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու հակաիրավական, հակաբարոյական ու ապազգային մեղադրանքով ձերբակալված անձը՝ Ղարիբ Բաբայանը, արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ։ Իսկ նրան ձերբակալելու և կալանքի տանելու որոշում կայացնողը լուսահոգի Արմեն Գրիգորյանին մահաբեր կալանքի տարած քննիչ Գարիկ Մարկոսյանն է։ Այս անբարո գործը կարող էր ստանձնել միայն սույն անձնավորությունը։

Քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցուցիչներին, հանրային գործիչներին կոչ ենք անում այս փաստի առթիվ հրատապ և հրապարակավ արտահայտել հստակ դիրքորոշում։

Կալանքի նիստը լինելու է մոտակա ժամերին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40)։ ԼՐԱՑՈՒՄ. դատական նիստը՝ 22:30-ին։

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Քննչական կոմիտեի տեքստը Հանրապետության հրապարակից տեսանյութի կապակցությամբ ամբողջությամբ անօրինական պրակտիկայի մասին է: Դա քաղաքական իշխանությունների պաշտպանի տեքստ է:

Այս գործն օգուտ է Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչությանը, պաշտպանում է ադրբեջանական կեղծ թեզերը հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ: Դեռ մարդուն էլ ապօրինաբար կալանքի են տանում ու հայտարարում, թե հարուցված քրեական հետապնդումը իշխանությանը և իրավապահ մարմիններին քննադատելու համար է: Սա ամբողջությամբ անօրինական, հակասահմանադրական է:

70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով: Դա տեղին հարցադրումներով քննադատական խոսք է:

Արման Թաթոյան
Ղարիբ Բաբայանը ճանաչված մտավորական է' իրավաբանական գիտությունների դոկտոր։ Պարկեշտ, հայրենասեր, առաքինի մարդ։ Արցախում հազարավոր երիտասարդների է կրթել, դաստիարակել հայրենասիրական ոգով։ Ժամանակին, Ռոստովի բարձրագույն ուսումնական հաստատությունում' իրավաբա նական ֆակուլտետի դեկան։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում, իրանական ծագմամբ թուրք-ադրբեջանցիների ցուցադրական երգն ու պարը, նրանց ցուցադրական ծաղրանքը մեր ազգի հանդեպ' Երևանի սրտում, հրապարակելու համար, նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 329- րդ հոդվածով'
Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը։

Ղարիբը դա արել է նման խայտառակ, ամոթալի երևույթներն ու սադրանքները կանխելու համար։ Ամոթ ձե'զ, հակահայ շանտղեք, ամոթ մեզ, որ հանդուրժում ենք

Վահրամ Ղահրամանյան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ղարիբ Բաբայանի խափանման միջոցի քննման դատական նիստն ավարտվեց

Փաստաբան Աբգար Պողոսյանը լրագրողներին ասաց, որ որեշումը կլինի 1 ժամից:

Ըստ փաստաբանի` մեղադրանքը դատական այս փուլի համար անգամ չնչին հիմնավորվածություն չունի։ Միակ արդարացի որոշումը կլինի, որ դատարանի դռներից մեր հայրենակիցը դուրս գա։
Ղարիբ Բաբայանը չկալանավորվեց:

Փաստաբան Դավիթ Հովհաննիսյան
Թեեւ դատարանը մերժեց Ղարիբ Բաբայանի կալանավորման միջնորդությունը եւ պարոն Բաբայանը կմնա ազատության մեջ, սակայն կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը:

Գտնում եմ, որ դատարանը պիտի արձանագարեր, որ բացակայում հիմնավոր կասկածը եւ ամբողջությամբ մերժեր որեւէ խափանման միջոցի կիրառումը:

Արսեն Բաբայան
Բաքվում ադրբեջանցիները դատում են հայերին, Երևանում ձերբակալում են հայերին՝ երգող էթնիկ ադրբեջանցիներին նկարելու և տարածելու համար․ Վլադիմիր Մարտիրոսյան

Այսպիսով Երևանում ենթադրաբար Իրանի քաղաքացիությամբ էթնիկ ադրբեջանցիների մի մեծ խումբ իրականացնում է հոգեբանական դիվերսիա, որի բնույթը ադրբեջաներենով կատարվող երգն է Ղարաբաղ -Ղարաբաղ բառերով ու ընդգծված բացականչմամբ: Բացի դիվերսիոն և հրարիչ ենթատեքստից որևէ այլ շերտ դժվար է գտնել այդ հստակ ակցիայի մեջ: Դժվար, թե այդ դիվերսիայի մեջ հնարավոր է գտնել մեկ էլեմենտ որտեղ առկա է ազգությամբ իրանցու կամ Իրանի քաղաքացու մոտիվացիա:

Մանրամասները՝ հղմամբ։
Գնում-հասնում է ԱՄՆ, որ ասի` պարտությունը մեզ անկախանալու հնարավորություն է տվել: Ու լսողների, ծափ տվողների մեջ Ցեղասպանության ժառանգներ են, Արցախին օգնած մեկենասներ, հոգևորականներ...
Խնդիրը պարագլուխը չէ վաղուց, այլ նրան ձեռքսեղմումային դարձնող հայերը այստեղ և դրսում: Որ սպորտում ընդամենը մի Հենրիխ Մխիթարյան է գտնվում, եկեղեցում` մի Տեր Պարգև քահանա Զեյնալյան, իսկ, օրինակ, սպայակույտում, գիտակրթական համակարգում, բուհերում, Ակադեմիայում, այլուր այդպիսին առհասարակ չկա, նմուշն էլ չկա...

Դավիդ Սարգսյան
Արցախցիների համար նախատեսված սոցիալական հատկացումներն առաջիկայում փոփոխություններ են կրելու` կրճատվելու տեսքով, ինչը մարդկանց մոտ բավականին մեծ անհանգստություններ է ստեղծել:

Հասկանալի է, որ պետությունը չի կարող անվերջ սոցիալական մեծ ներարկումներ անել, սակայն արցախցիների տապալված բնակարանային ծրագիրն ու ժամկետային առումով անբավարար սոցիալական հատկացումները մեծ խնդիրներ են առաջացնելու:

Կառավարությունը պարտավոր է այս փուլում ևս կարիքների վերագնահատում անել և վերանայել իր «տապոռային» մոտեցումը ու դեռ որոշակի ժամանակահատված շարունակելու սոցիալական աջակցության ծրագրերը:

Հակառակ դեպքում, առաջիկա գարնանը, ստեղծված իրավիճակը, շատերին կստիպի մտածելու արտագնա աշխատանքի և սեփական հայրենիքից հեռանալու մասին:

Տիգրան Աբրահամյան
Եղիշե Կիրակոսյանին

Երեկ Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ինչ որ պայմանների դիմաց հետ վերցնել Ադրբեջանի դեմ միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած հայցադիմումները: Դրանից հետո երկու գործողություն կարող եք անել`

ա. կամ հայտարարում եք, որ իշխանությունները Ձեզ իրավական թրաֆիքինգի են ենթարկել ու առուծախի առարկա են դարձրել, ուստի հրաժարվում եք հետայսու ներկայացնել Հայաստանը միջազգային դատարաններում, կամ շարունակում եք պետբյուջեի հաշվին մեկնել Եվրոպա` ի սկզբանե վաճառքի հանված այդ հայցադիմումները սպասարկելու համար, այսպիսով վատնելով հարկատուների գումարները:

բ. Ի նշան բողոքի դուրս եք գալիս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմից, որպես իրավաբան քաջ գիտակցելով, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի` Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը կասկածի տակ դնող ժխտողական հայտարարությունները քրեորեն պատժելի են Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով:

Հակառակ պարագայում, ես շարունակաբար հիշատակելու եմ ծանր հանցագործությունների այն շարքը, որում որպես հանցակիցներ մեղադրվում են ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամները, այդ թվում` Դուք, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և իր որոշումով այդ Խորհուրդը ստեղծած Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Դեմոյան
Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվելու է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց դեմ շինծու դատավարությունը։ Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ ենթադրյալ հանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 15 հայ, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ինչպես նաև ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։

Դատավարության ենթակա են նաև քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը և Մելիքսեթ Փաշայանը։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» քննվում է առանձին։

ReArtsakh
Հայաստանի հետքաշումը չի կանգնեցնի ՄՔԴ-ի հետաքննությունը․ Օկամպո

Երևանը չի կարող կանգնեցնել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից իրականացվող հետաքննությունները՝ կապված հայերի դեմ հնարավոր հանցագործությունների հետ, նույնիսկ եթե որոշի հետ կանչել իր ներկայացրած հայցերը։ Այս մասին հայտարարել է ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ ընդգծելով, որ դատախազն ունի լիազորություն շարունակելու հետաքննությունը՝ անկախ Հայաստանի որոշումից։

Մորենո Օկամպոն նշել է, որ ՄՔԴ-ի իրավասությունը տարածվում է 2021 թվականի մայիսի 10-ից սկսած դեպքերի վրա, և եթե Երևանը հետ կանչի իր հայցերը, ապա հետաքննությունը կարող է շարունակվել առնվազն մեկ տարի։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2023 թվականին վավերացրեց Հռոմի ստատուտը, ինչը իշխանությունները հիմնավորեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեմ միջազգային իրավական պաշտպանություն ապահովելու անհրաժեշտությամբ։ Այդ քայլով Հայաստանը հնարավորություն ստացավ ՄՔԴ-ի առջև բարձրացնել նաև 2021-2022 թվականներին իր ինքնիշխան տարածքի դեմ իրականացված ռազմական գործողությունների հարցը։

Հնարավոր հետքաշման մասին խոսակցությունները առաջացել են՝ հաշվի առնելով Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների լարվածությունը, քանի որ Ռուսաստանը բացահայտորեն դեմ է Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալուն։ Մոսկվայի դժգոհության պատճառը դատարանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ տրված ձերբակալման հրամանագիրն է։

Չնայած Հայաստանի ցանկացած որոշմանը, ըստ Օկամպոյի, դատախազությունն ունի անհրաժեշտ լիազորություններ՝ շարունակելու հետաքննությունը, եթե դրա համար բավարար հիմքեր լինեն։ Սա նշանակում է, որ ՄՔԴ-ի ընթացիկ գործընթացները կարող են շարունակվել, նույնիսկ եթե Հայաստանը որոշի հետքաշել իր հայցերը։

ReArtsakh
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը «168» հեռուստաալիքի եթերում հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ՝ անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանին։

Հայրապետյանի խոսքով՝ Բաբաջանյանը դեռ պետք է պատասխան տա իր գործողությունների համար․ «Նա Շուշիում ուղղություն է տվել, թե կոնկրետ որտեղ պետք է կրակեն։ Կգա ժամանակը, և ես այդ մասին կխոսեմ ավելի մանրամասն։ Բացի այն, որ նա տարբեր երկրների գործակալ է և դավաճան, նաև պատերազմի հանցագործ է», – նշել է Հայրապետյանը։

ReArtsakh
Արամ Ա Կաթողիկոսը դիմել է Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով միջամտել հայ ռազմագերիների ազատման հարցում

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով միջամտել և ապահովել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատումը։

Նամակը, որը թվագրված է 2025 թվականի փետրվարի 6-ին, սկսվում է Արամ Ա-ի շնորհավորանքով՝ Թրամփի պաշտոնավարման սկիզբի կապակցությամբ։ Կաթողիկոսը նաև ընդգծել է Թրամփի հանձնառությունը միջազգային խաղաղությանը՝ հիշեցնելով նրա նախկին հայտարարությունները, որոնցում նա դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումները և հանդես եկել բնիկ հայերի իրենց հայրենիք վերադարձի օգտին։

Արամ Ա-ն հատուկ անդրադարձել է այն հայ ռազմագերիներին, որոնց թվում են նաև Արցախի նախկին ղեկավարները։ Նա նշել է, որ նրանք ենթարկվում են փակ դատավարությունների Բաքվում՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգերի և միջազգային դիտարկման։ Կաթողիկոսը ընդգծել է, որ նրանց ազատ արձակումը ոչ միայն մարդասիրական կարևոր քայլ կլինի, այլև կնպաստի տարածաշրջանային կայունությանը և խաղաղության հաստատմանը։

Արամ Ա-ն եզրափակել է իր նամակը՝ հույս հայտնելով, որ այս հարցի շուրջ շարունակական երկխոսություն կծավալվի՝ հանուն արդարության և մարդու իրավունքների պաշտպանության։

ReArtsakh
Forwarded from Yerevan Live!
Այսօր Լևոն Մելիք-Շահնազարյանի ծննդյան օրն է

1958թ․-ի փետրվարի 7-ին ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ, ԼՂԻՄ ինքնապաշտպանության շտաբի անդամ, «Միացում» կազմակերպության փոխնախագահ, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

«Կարո՞ղ ենք ձերբազատվել հանցավոր միամտությունից, կարո՞ղ ենք սերունդներին որպես ժառանգություն թողնել հզոր երկիր, որը հակահարված կտա թշնամու յուրաքանչյուր ոտնձգության։

Վստահ եմ՝ այո՛։ Հայ ժողովուրդն ունի թե՛ ռազմական անհրաժեշտ գիտելիքներ ու ինտելեկտ, թե՛ զորավարական հանճար։

Ընդամենն անհրաժեշտ է այդ ամենը վերածել համակարգի ու գաղափարախոսության, որը կկազմի հայ ժողովրդի կենցաղի մասը։

Պետք է սովորել պատերազմել խաղաղ ժամանակ, որպեսզի ստիպված չլինես կռվել պատերազմում, պետք է սովորել հաղթել այնպես, որ թշնամու մի քանի սերունդ հիշի իրենց ջախջախումը»։

«Հաղթել ու վերապրել. դժվար մի առաջադրանք, քանզի պատերազմը պահանջում է զոհեր և զոհաբերություն։ Հաղթելու և վերապրելու ունակություն` համադրված զոհաբերությամբ. ահա հայ զինվորի արվեստն ու սկզբունքը»։
Փետրվարի 8-ի գիշերը, ժամը 3։00-4:00 ժամանակահատվածում Հրազդան քաղաքում վայրագությամբ սպանել, այնուհետև մեքենայի մեջ դրել ու հասցրել են հիվանդանոցի բակ՝ արցախցի, ծնունդով Ճարտար քաղաքից` Ներսես Աբգարյանին։
Ներսեսն Արցախյան պատերազմների մասնակից է։
Ընկերների պատմելով բնավորությամբ հանգիստ, ընկերասեր, սրտաբաց երիտասարդ էր...
Ներսես Աբգարյանն ընտանիքի հետ Արցախից տարհանվել էր 2023թ. սեպտեմբերի վերջին։
Առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում քրեական վարույթ է ներկայացվել։

Նորություններ Արցախից էջից
Թաքեր Կառլսոնի հարցազրույցը Մայք Բըրնսի հետ՝ USAID-ի գործողությունների մասին

Թաքեր Կառլսոնը հարցազրույց է անցկացրել Մայք Բըրնսի հետ՝ քննարկելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորած տարբեր ծրագրեր, որոնք, ըստ քննադատների, հաճախ ուղղված են աշխարհաքաղաքական նպատակների իրագործմանը:

USAID-ի ֆինանսավորմամբ իրականացված որոշ ծրագրեր՝
1. Թմրանյութերի արտադրություն Աֆղանստանում – USAID-ի դերակատարությունը կակաչի դաշտերի մշակման մեջ, որոնք նպաստում են թմրանյութերի արտադրությանը:
2. Մշակութային նախագծեր Լատինական Ամերիկայում
• Կոլումբիայում տրանսգենդեր պարի փառատոն և օպերա ($47,000)
• Պերուում տրանսգենդեր կոմիքսների հրատարակում ($32,000)
3. Ընդդիմադիր ռեփ երաժիշտների աջակցություն Բանգլադեշում
4. Ուկրաինայում ԶԼՄ-ների և ՀԿ-ների ֆինանսավորում – Ընդդիմադիր մամուլի 90%-ի ֆինանսավորում և Մայդանի հեղափոխության կազմակերպչական աջակցություն:
5. Վրաստանում քաղաքական միջամտություն
• 2020-ի ընտրությունների վրա ազդելու համար՝ $41.7 միլիոն
• Ընդդիմադիր բողոքի ցույցերի, ԶԼՄ-ների և ՀԿ-ների ֆինանսավորում
6. «Արաբական գարուն» շարժումների աջակցություն
7. Պետական հեղաշրջումների աջակցություն Լատինական Ամերիկայում
8. 34 միլիոն դոլարի ֆինանսավորում Politico լրատվական ալիքին
9. Հեղաշրջումների հովանավորում նախկին ԽՍՀՄ երկրներում
10. Հարյուր հազարավոր դոլարների հատկացում հասարակական կազմակերպություններին, որոնք կապ ունեն ահաբեկչական խմբավորումների հետ
11. Ուհանի լաբորատորիայի ֆինանսավորում, որը, ըստ որոշ աղբյուրների, կապ ունի COVID-19-ի համաճարակի հետ

Հայկական համատեքստ

Հարցն այն է՝ որքան գումար է հատկացվել Հայաստանում՝ ՀԿ-ների միջոցով հասարակական տրամադրությունների ձևավորման, մասնավորապես՝ ղարաբաղցիների և նախկին իշխանությունների նկատմամբ ատելության քարոզի, 2018-ի իշխանափոխության և Արցախի քաղաքականության վրա ազդելու համար:

Ըստ որոշ աղբյուրների, Հայաստանում ՀԿ-ների ֆինանսավորումը ընթացիկ տարում հասել է 250 միլիոն դոլարի:

Արթուր Խաչիկյան
Երբ գրողի կոչը լսելի էր․․․1988թ․ փետրվար, Ստեփանակերտ։ Տրիբունայում գրողներն են՝ Հրաչյա Բեգլարյան, Գուրգեն Գաբրիելյան, Վարդան Հակոբյան․․․

Կիմ Գաբրիելյան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Էջմիածնի` Կոմիտասի անվան հրապարակում կրկին ծածանվում է Արցախի դրոշը... 💪

Սևակ Խաչատրյան
2025/02/21 10:08:02
Back to Top
HTML Embed Code: