Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
441 - Telegram Web
Telegram Web
Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի հայտարարությունները հակասությունների և քննադատության կենտրոնում են

Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) հայտարարելով, թե «Հայաստանի լավագույն իրավաբանն է», հայտնվել է հասարակական կոշտ քննադատության թիրախում։ Այս պնդումը արվել է այն պայմաններում, երբ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների գործառույթներն ու գործողությունները մնում են աննկատ ու անհասկանալի՝ հատկապես Արցախյան վերջին իրադարձությունների համատեքստում։

ՄԻՊ-ի հայտարարությունը գալիս է այն ժամանակ, երբ Հայաստանում բնակվող հազարավոր արցախցիներն իրենց իրավունքների խախտումների մասին բազմաթիվ հարցեր են բարձրացնում։ Մասնավորապես, հնչում են երեք առանցքային հարցեր՝ ուղղված ՄԻՊ-ի գործունեությանը․

1. Արցախցիների քաղաքացիությունից զրկումը։ ՄԻՊ-ին ուղղված առաջին հարցը վերաբերվում է այն փաստին, որ արցախցիներն ապօրինաբար զրկվել են Հայաստանի քաղաքացիությունից։ Պաշտպանին հարց է ուղղվել, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկել այդ ակնհայտ խախտումը կանխելու կամ արձանագրելու համար։

2. 150 հազար ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Քննադատները պահանջում են հստակ բացատրություններ այն մասին, թե ինչպիսի կոնկրետ քայլեր են ձեռնարկվել այդ քաղաքացիների իրավունքների խախտումները կանխարգելելու ուղղությամբ, հատկապես երբ նրանք հայտնվել են բռնի տեղահանության պայմաններում։

3. ՄԻՊ-ի գործողությունները՝ բռնի տեղահանման օրերին։ Մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում են կեղծ տեղեկատվության տարածման մեջ՝ կապված արցախցիների աջակցության հետ: Հասարակությունը ցանկանում է հստակ պատասխաններ, թե ինչո՞ւ է պաշտպանը հայտարարում, թե «օգնել է» արցախցիներին, եթե փաստացի որևէ համակարգային քայլեր չեն ձեռնարկվել։

Այս հայտարարությամբ, նույն տրամաբանությամբ մոտենանք, ապա Փաշինյանը կարող է համարվել «աշխարհի լավագույն ղեկավար»

ReArtsakh
ReArtsakh pinned «Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի հայտարարությունները հակասությունների և քննադատության կենտրոնում են Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) հայտարարելով, թե «Հայաստանի լավագույն իրավաբանն է», հայտնվել է հասարակական կոշտ քննադատության թիրախում։ Այս պնդումը…»
ՔՊ-ն չմասնակցեց հայ ռազմագերիներին Ադրբեջանից պահանջելու մասին հայտարարության նախագծի քվեարկությանը

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես էին եկել հայտարարությամբ, համաձայն որի, ԱԺ պատգամավորների ¼-ի պահանջով օրվա երրորդ նիստում քննարկվելու է հրատապ թեմա՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ, ինչպես նաև նախատեսվում է հայտարարության նախագծի քվեարկություն։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տիգրան Աբրահամյանը գերիների/ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ.

Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, ինչպես պետության, այնպես էլ՝ պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար, անվերապահորեն առաջացնում են միջազգային պատասխանատվություն՝ առանց վաղեմության ժամկետի:
Արցախը թքի քո երեսին

Ամիսներ շարունակ բազմաթիվ լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ ճամարտակում էին, որ պետք է բոյկոտել COP -29- ը, միջազգային հանրությունը պիտի պարտադրի ադրբեջանին ազատ արձակելու հայ ռազմագերիներին և Արցախի ղեկավարությանը։ Cop -29 կոչվող այդ շապիտոյի բացման իր ելույթում Ադրբեջանի երկարավիզ ուղտը խանդավառված խոսեց իր հաղթանակի , պատմական արդարության և տարածքային ամբողջականության մասին ։ Իսկ ներկաները, ինչպես ծառի տակ մակաղող ոչխարի սուրու, լուռ որոճում էին։ Կարծես չի եղել հարյուրքսան հազար հայի բռնի տեղահանություն, չի եղել պատերազմական հանցագործություն, ոչինչ չի եղել։
Աշխարհ, Արցախը թքի քո երեսպաշտ երեսին ։

Հ. Գ. Աշխարհը քաղաքական պոռնիկները դարձրել են մի նեղլիկ քուչա, որի մայթերին ամեն մի երկիր առևտուր կոչվող իր չարչիությամբ է զբաղված ։

Համլետ Մարտիրոսյան
Բաքվում ընթացող COP-29 համաժողովին Եվրոպական Միությունից մասնակցում է միայն այն պաշտոնյան (Շառլ Միշելը), ով ստորագրել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարությունը։

Էդգար Ղազարյան
Գաղտնազերծում
Համադրելով 2021 թվականից ընթացող հայ-ադրբեջանական շփումների ընթացքում Ադրբեջանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և այլ բարձրաստիճան և լիազորված պաշտոնատար անձանց հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի վարչապետի, Արտաքին գործերի նախարարի, Ազգային ժողովի նախագահի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և այլ պաշտոնյաների արձագանքներն ու հրապարակային ելույթները, տրամաբանորեն հնարավոր է առանձնացնել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի հիմնական կետերը, որոնք Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահում՝ միաժամանակ խոսելով դրանց համաձայնեցված լինելու մասին։
1. Դիվանագիտական հարաբերությունների հաստատում
2. Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունում՝ հրաժարվելով Անկախության հռչակագրից, դրան որևէ հղումից և հիշատակումից
3. Միջազգային դատարաններ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցերից հրաժարում և նոր հացեր չներկայացնելու պարտավորություն
4. Ադրբեջանին ռազմական տուրքի և բոլոր պատերազմների ընթացքում պատճառված վնասների նյութական կամ տարածքային փոխհատուցում
5. Հայաստանում ադրբեջանցիներով բնակեցում, նրանց անվտանգության երաշխավորում (նաև երրորդ երկրների մասնակցությամբ), նրանց փոխհատուցումների վճարում
6. Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության դադարեցում կամ դրանց փոխարինում Թուրքիայի ներկայացուցիչներով
7. Արցախյան պատերազմների մասնակիցների, հատկապես աչքի ընկած ռազմական և քաղաքական գործիչների պատասխանատվության ենթարկում՝ Ադրբեջանի պահանջով որոշներին իրենց հանձնում
8. Չորս անկլավային տարածքների (3-ը Տավուշում, 1-ը՝ Արարատում, հանձնում Ադրբեջանին՝ առանց Արծվաշենի խնդրին անդրադառնալու)
9. Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա ադրբեջանական պահանջներով՝ ներկայում օկուպացված տարածքների պահպանմամբ
10. Զինված ուժերի հեռացում պետական սահմանից՝ սահմանի պահպանությունը թողնելով բացառապես ԱԱԾ սահմանապահ զորքերին
11. Սահմանի հայկական հատվածում որոշակի խորությամբ չեզոք և ապառազմականացված գոտու ստեղծում, որը ներառելու է նաև հայկական բնակավայրեր և մշակովի հողատարածքներ
12. Ադրբեջանը Նախիջևանի կապող միջանցքի տրամադրում՝ առնվազն մեկ երկաթգծով և երկու ավտոմոբիլային ճանապարհներով՝ առանց սահմանային և մաքսային որևէ հսկողության
13. Հայաստանի զինաթափում և ապառազմականացում։ Զինված ուժերի մարտական ստորաբաժանումների լուծարում
14. Նոր սպառազինությունների ձեռքբերումից հրաժարում
15. Բոլոր ռազմական կազմակերպություններից, դաշինքներից և երկկողմ պայմանագրերից հրաժարում
16. Սահմանային գետերի և Ադրբեջան հասնող այլ գետերի նկատմամբ ադրբեջանական բնապահպանական վերահսկողության հաստատում, նրանց պահանջների կատարում
17. Հանքարդյունաբերության դադարեցում (Զանգեզուրի կոմբինատի, Սոթքի ոսկու հանքավայրի, Ամուլսարի ոսկու հանքավայրի, Ախթալայի հանքավայրերի և այլն) գործունեության դադարեցում և դրանց երբևէ չշահագործելու վերաբերյալ պարտավորությունների ստանձնում
18. Սևանա լճի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն, ադրբեջանական իշխանությունների ֆիզիկական հասանելիություն Սևանա լճին և դրա պաշարների համատեղ կառավարում
19. Մեծամորի ատոմակայանի փակում

Էդգար Ղազարյան
Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2.5 հա բնակելի շինություններ, որոնք հարակից են նախկինում քանդված Ստեփանակերտի 6 պատմական թաղամասերին։ Այսպիսով, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Արցախի մայրաքաղաքի կենտրոնում քանդվել է շուրջ 8.5 հա։ Նախկինում արդեն հողին հավասարեցվել էին համալսարանին հարակից 3.5 հա, ինչպես նաև «Եվրոպա» հյուրանոցին հարակից 0.5 հա բնակելի շինություններ։

Նշենք, որ հանրային կառույցների առաջին քանդումները գրանցվել էին դեռ գարնանը, երբ ադրբեջանական վարչակազմը քանդեց Արցախի Հանրապետության խորհրդարանի շենքը, Վետերանների միության շենքը և «Հայաստան» հյուրանոցը Վերածննդի հրապարակում։

Քանդվել է նաև իմ տունը և մեր հարևանների տները։ Ակնհայտ է, որ Միջազգային քրեական դատարանի որոշումների նման կոպիտ խախտումները հնարավոր են միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը վստահ է, որ կմնա անպատիժ։ Այս վստահությունը ամրապնդվում է Հայաստանի Հանրապետության կողմից որևէ հրապարակային արձագանքի բացակայությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական մարմինների համապատասխան գործողությունների չիրականացմամբ։

Ի՞նչ կարող ենք անել մենք՝ Արցախի քաղաքացիներս, մեր իրավունքները պաշտպանելու համար։
1. Բոլոր հնարավոր միջոցներով ստիպել ՀՀ իշխանություններին տալ հրապարակային արձագանք։
2. Լցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փոխհատուցման հայցերով։

Անձամբ ես որոշել եմ դատական հայց ներկայացնել Ադրբեջանի դեմ՝ իմ վնասված գույքի փոխհատուցման համար (ոչ հողի)։ Այս առումով շատ կարևոր է, որ համապատասխան գիտելիքներ ունեցող միջազգային իրավունքի մասնագետները նախապատրաստեն հայցադիմումների օրինակներ Միջազգային դատարան և տրամադրեն ցանկացողներին։

Այս հարցում շատ եմ հույս դնում Սիրանուշ Սահակյանի և Գեղամ Ստեփանյանի աջակցության վրա։

Շահվերդյան Սերգեյ
Այն ինչ կատարվում է հիմա Հայաստանի հետ ուղղակի Արցախի հանձնման ածյանցյալներն են:

Արցախի հանձնումը համակարգի քրաշ-թեստն էր, որը ցույց տվեց, որ հայ հասարակությունը ու պետականությունը իրար հետ որևէ կապ չունեն:

Հասարակության մի մասը ուղղակի ծախված ա, մնացածն էլ հիմարացված:

Հայերը հոգնել են հայ լինելուց, պետականություն կրելուց:
Մարդիկ , որ իրենց մեջ կոնսենսուսի եկան, որ օրինակ Ստեփանակերտը չպետք է լինի մայրաքաղաք, իսկ Արցախը չպետք է ունենա պետականություն, իրենց մեջ արդեն կոնսենսուսի են եկել, որ ՀՀ-ի գոյությունը առանձնապես պետք չի:

Մասիս սարը ՀՀ զինանշանի վրա քյաբաբով հեշտությամբ փոխարինող հասարակությանը որևէ ազգային բան բացատրել այլևս անիմաստ ա:

Ցեղասպանությունից ուրացած արտգործնախարին հանդուրժող հայ հասարակությունը պատրաստ է նորից ցեղասպանվել, միայն մեռնելուց առաջ քյաբաբով մի դուռում էլ ուտի:

Եկեք իրար չխաբենք ու թիթեռներ չնկարենք:

Այս ամեն ինչին իրական դիմադրող ու չհաշտվող մարդկանց քանակը չի անցնում վիճակագրական անճշտության 2-3 % տոկոսի չափը:

Արցախը որպես զրահաբաճկոն հանած ու դեն նետած հայ հասարակությունը ոչ մի բանից այլևս բողոքելու տեղ չունի:

Տիգրան Քոչարյան
Անցած շաբաթ հաղթանակս նոյեմբերի 9-ին նվիրածում իլալ 2020թ.
Արցախի զոհված հերոսներին։
Սօր հաղթանակս նվիրում հենց
Արցախիս,
Արցախին հետի բոլոր ժամակներում կյանքը չխանյած ազգակիցներիս,
Արցախի հետի ապրող ու պայքարող մարդկանց։
Արցախը իլալա,
Արցախը ԻՆԱՆԱ։

Արթուր Արուշանյան
Մենք արդեն չենք հասցնում արձանագրել ադրբեջանական վարչակազմի կողմից Ստեփանակերտում իրականացվող քանդումները։ Մեր ընկերների կողմից հրապարակված տեսանյութերը վկայում են, որ ևս մեկ թաղամաս է քանդվել՝ Արցախի պետական համալսարանի հարևանությամբ։ Քանդվել են երկրորդ վարչական շենքը, երկրորդ ուսումնական մասնաշենքը, հանրակացարանը, «Ախթամար» հյուրանոցը և հարակից բնակելի ու հասարակական շինությունները՝ ընդհանուր առմամբ մոտ 1.6 հեկտար տարածք։ Այսպիսով, միայն համալսարանի շրջակայքում բուլդոզերների զոհ է դարձել առնվազն 7 հեկտար բնակելի և հասարակական կառուցապատում։
ՀՀ և Արցախի պետական կառույցները շարունակում են պահպանել խոր լռություն…

Սերգեյ Շահվերդյան
Այն երկրներն ու միջազգային կառույցները, որոնք հայտարարում են արցախցիների խաթարված իրավունքների վերականգնման, այդ թվում` Արցախ վերադարձի անհրաժեշտության մասին, խնդրին սրտացավ ու անկեղծ մոտենալու դեպքում խիստ ուշադրության կենտրոնում կպահեին Ստեփանակերտն ավիրելու խնդիրը:

Տևական ժամանակ է` ինչ Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում, անարգում ոչ միայն Արցախի պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը, այլ մարդկանց ունեցվածքը:

Միջազգային կառույցները որպես կանոն արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում:

Եթե աշխարհաքաղաքական դերակատարների մոտեցումներում Արցախի հարցը զուտ շահարկումների և Ադրբեջանի վրա ազդելու ճնշման միջոց չէ, ապա դրա հետ կապված արձագանքը պետք է լինի կոշտ և զսպող:

Տիգրան Աբրահամյան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի այսօրվա դատավճռով արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվեց։

Ալենի պես հարյուրավոր արցախցիներ, որոնք որևէ պատճառով երբևէ հաշվառվել են Հայաստանում, այժմ շարունակում են լինել ապօրինի քրեական վարույթների զոհ, անհարկի հետախուզվում և անգամ արտերկրից արտաքսվում Հայաստան։

Բայց և այնպես, պետք է արձանագրել, որ հենց Հայաստանի իշխանությունն է մեզ օտարերկրացիներ կամ քաղաքացիություն չունեցողներ համարել, իսկ օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցողը ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության անցնելու պարտականություն չի կրում։ Եվ քանի որ զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ կարող է լինել միայն զինծառայողը, իսկ զինծառայող էլ՝ բացառապես ՀՀ քաղաքացին, հետևաբար զինվորական հանցագործությունների մեջ մեղադրվող ցանկացած արցախցու նկատմամբ իրականացվող քրեական հետապնդում ապօրինի է։

Ռոման Երիցյան
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել անօրինական բանտարկված բոլոր անձանց

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել, որտեղ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության դեմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, բանաձևով Պատգմավորների պալատն Ադրբեջանից նաև պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց։
Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների խորը պայքար է:

Չնայած 44-օրյա պատերազմում ունեցած հաջողության և 2023 թվականի արցախյան ամբողջական օկուպացիայի, հայերի էթնիկ զտումների և բռնի տեղահանության փաստին, ադրբեջանական ողջ քարոզչությունն ուղղված է Հայաստանի դեմ միջազգային հերթական հայցի տեղեկատվական ապահովմանը:

Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:

Ի դեպ, Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և պատահական չէ, որ ռեպորտաժների կադրերի կենտրոնում Սերժ Սարգսյանն է, իսկ Փաշինյանը միայն հանդիպում է սարկազմիկ բնույթի նյութերում:

Տիգրան Աբրահամյան
Սիրելի արցախցիներ,

Ձեզ կոչ անող նոր համախմբման նախաձեռնությունների մասին որոշ տեղեկություններ հավաքեք, պարզեք՝ ով է, ինչ նպատակով է ձեզ համախմբում և ինչ օրակարգի է ծառայելու: Ինչպե՞ս եղավ, որ մեկ տարի շարունակ նիկոլական օրենքներով ձեզ թմրացնում էին՝ իբր ձեր բոլոր հուզող հարցերի միակ պատասխանողը միայն Լիաննա Պետրոսյանն էր: Սա արվեց, որպեսզի հենց նա լիներ այդ հարցերի պատասխանատուն, իսկ այլ պատասխանողներ չլինեին, նույնիսկ դեսպանությունների մակարդակով:

Հետո, երբ ժամանակը գա, այդ նույն մարդիկ իրեն հռչակեն փրկիչ, և ձեզ համախմբեն ձեր նոր «փրկչի» շուրջ՝ արդեն իրենց նախընտրելի օրակարգով:

Գիտեմ, դժվարություններից և տառապանքից շատերդ պատրաստ եք նույնիսկ սատանայի հետ համագործակցել արդարությունը վերականգնելու համար: Բայց զգույշ եղեք, որպեսզի ավելի մեծ և ավելի սարսափելի տառապանքների միջով չանցնեք:

Նկատի ունեցեք, որ զգուշացնողներ միշտ կան: Հետո մի ասեք, թե խաբվել եք:

Հիշեք, ոչ ոքի ձայնն այստեղ «տաք տեղից» չէ. ինչ տեղի է ունենում յուրաքանչյուր արցախցու հետ, տարածվում է նաև մնացածների վրա:

Տեսեք, զգոն եղեք ու մտածեք նախքան որևէ քայլ անելն:

Նարինե Գաբրիելյան
Ըստ էության ՀՀ-ի Հանրապետության կողմից ուղիղ և պարզ տեղի ունեցավ «արևմտյան ադրբեջան» վիժվածքածին թուրք-ադրբեջանական հայեցակարգի օրինականացումը։
Երբեք, ոչ մի պետություն երկրագնդի ողջ պատմության ընթացքում այսքան ուրախ և զվարթ չի գնացել ինքնասպանությանը, ոնց որ մենք։
Խելագարվել կարելի է։
Սակայն Արցախը հանձնելուց և Հայոց Մեծ Ցեղասպանության ուրացումից հետո սա տրամաբանական զարգացումներ են։

Արման Աբովյան
Հռոմում անցկացվել է Արցախի սրբավայրերի պահպանությանը նվիրված գիտաժողով

Նոյեմբերի 18-19-ին Հռոմի Սուրբ Թովմաս Աքուինացի (Angelicum) Քահանայապետական համալսարանում կայացավ «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական. Սրբատեղիների պահպանումը՝ համատեղ քրիստոնեական առաքելության համար» խորագրով գիտաժողովը:

Միջոցառումը կազմակերպվել էր Սուրբ Աթոռի Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների և Angelicum համալսարանի Էկումենիկ հետազոտությունների ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության, ինչպես նաև Սուրբ Աթոռի Քրիստոնեական միասնության խթանման և Մշակույթի ու կրթության բաժինների հովանավորությամբ։

Գիտաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին Արցախի սրբավայրերի պահպանության կարևորությունը՝ շեշտելով, որ դրանք կենսական նշանակություն ունեն ոչ միայն հայկական ժառանգության, այլև ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար։ Ընդգծվեց, որ սրբավայրերի պահպանումը կարող է նպաստել խաղաղ համակեցությանը և համաշխարհային մշակութային արժեքների պահպանմանը։

ReArtsakh
Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի արցախյան բարբառի առոգանությունը։ Հարցնում եմ՝ որտեղի՞ց են։ Լսում պատասխաններ՝ Ստեփանակերտ, Մարտակերտ, Ասկերան, Հադրութ, Շուշի և այլն։

Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է՝ հոգեմաշ պատիժը մեր հայրենիքի հինավուրց մի անկյան՝ Արցախի մեր ուրացման...

Վարդան Ոսկանյան
2024/12/03 01:51:04
Back to Top
HTML Embed Code: