«Ուրբիցիդ» տերմինը, որն ի հայտ է եկել անցյալ դարի 60-ականներին, բառացի թարգմանությամբ լատիներենից նշանակում է «բռնություն քաղաքի նկատմամբ»: Քաղաքի ավերումը նաև հիշողության կորստի է հանգեցնում. հուշարձանների, տների, գրադարանների և հիվանդանոցների ոչնչացման հետևանքով քաղաքը կորցնում է այն ամենը, ինչ այդ կառույցները նշանակում էին այստեղ ապրած մարդկանց համար:
Ստեփանակերտում լիովին ավերվել է շուրջ 10 հեկտար բնակելի տարածք, ինչպես նաև հանրային, մշակութային և արտադրական կառույցներ: Երկու բնակելի թաղամասերի 3,5 հեկտարը՝ համալսարանի շենքերի դիմաց, և 6,5 հեկտար՝ պատմական կառուցապատման վեց թաղամասերի կենտրոնական հատվածում: Այստեղ անվնաս է մնացել միայն դրամատիկական թատրոնի շենքը, որը ադրբեջանական վարչակազմը նախատեսում է վերակառուցել՝ անվանելով այն Մշակույթի կենտրոն: Caliber.az-ը գրում է, որ արդեն ընթանում են նախագծման աշխատանքներ։
Շահվերդյան Սերգեյ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության հեղինակավոր համաժողովը՝ COP29-ը:
Մարդու իրավունքների և ազատությունների վատագույն ցուցանիշներ արձանագրած, նավթային բռնապետություն համարվող Ադրբեջանն ընդամենը մեկ տարի առաջ էր Արցախում էթնիկ զտումներ իրականացրել, բռնի տեղահանության ենթարկելով 120 000 Արցախահայությանը:
Բռնազավթված տարածքներում Ադրբեջանը շարունակում է հայկական հետքի ոչնչացումը, մշակութային ցեղասպանությունը։ Բաքվի բանտերում շարունակում են պատանդառված մնալ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք, այդ թվում ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Կլիմայական արդարություն չի կարող լինել առանց մարդկային արդարության և մարդու իրավունքների պաշտպանության:
Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարավորություն է տալու Ադրբեջանին մաքրել ցեղասպանի արյունոտ ձեռքերը, խմբագրել ռեժիմի վարկանիշը։
Համաժողովին մասնակցող միջազգային պատվիրակներից պահանջում ենք ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Այդ պահանջով՝ նոյեմբերի 1-ին, 14։00-ին տեղի կունենա բողոքի ակցիա, որը կմեկնարկի ՄԱԿ֊ի գրասենյակի առջև, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ ԱԳՆ և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ։

Արցախցիներին փրկիչներից փրկել է պետք։
Սիրելի արցախցիներ, ընդամենը մեկ տարի մնացել է խորհրդարանական ընտրություններին, և արդեն հիմա բոլորն են պատրաստվում որսալ ձեր ձայները։ Այդ նպատակով ամեն օր նոր «փրկիչ» է հայտվելու, այդ թվում՝ նրանք, ովքեր տարիներ շարունակ ձեզ «հայ ազգի ուռուցք» էին անվանում կամ կշտամբում չկռվելու համար:
Հիմա ինչու՞ հանկարծ բոլորը սկսեցին «մտահոգվել» ձեր խնդիրներով։
Այս ընթացքում Նիկոլն էլ ձեզ տարեկան 600,000 դրամ է տրամադրում՝ իր ամեն մի «ուսապարկի» մի ամսվա աշխատավարձի չափով գումար։ Դա ձեր ամբողջ կյանքի վաստակի փոշու հատիկի չափ է… Իսկ ձեր իրավունքների համար «պայքարողներն» էլ պնդում են, որ այդ կոպեկները շարունակեք ստանալ մինչև մայիս։
Մայիսից էլ առաջ կգան նոր «փրկիչներ», «կպայքարեն» ձեր աչքերում սրբացվելու համար և, ի վերջո, ձեր ձայներով կմտնեն ԱԺ՝ իբր թե ընդդիմադիրի կերպարով։
Գիտեմ՝ որքան էլ հիմա զգուշացնեմ ձեզ փրկիչներից փրկվելու մասին, անիմաստ կլինի։ Նոր խաբեությունների կհանդիպեք, դասեր էլի չեք քաղի ու նոր փրկիչների ու հովանավորների փնտրտուքը կսկսեք…
Նարինե Գաբրիելյան

Նոյեմբերի 1-ը խորհրդանշական օր է Արցախի համար՝ այն օրը, երբ կանգնեցվեց նրա ինքնության ու ժառանգության խորհրդանիշը՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը։ Սա քանդակ է, որ արցախցիները սրտանց անվանում են «Դեդո-բաբո» կամ «Պապիկ-տատիկ», հուշարձան, որը 1967 թվականին կանգնեցվել է Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի վրա։ Այս արվեստի գործի հեղինակներն են քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն ու ճարտարապետ Յուրի Հակոբյանը, իսկ այն կերտված է կարմիր տուֆից՝ խորհրդանշելով արցախցիների անքակտելի կապը իրենց հողի ու հայրենիքի հետ։
Սակայն, ցավով նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի արցախյան ցեղասպանությունից հետո, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը օկուպացվեց, և արցախցիները բռնի տեղահանվեցին։ Այժմ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որ միշտ եղել է խաղաղության ու ամրության խորհրդանիշ, գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո՝ առժամանակ մնում անխոս վկա մի ամբողջ ժողովրդի պատմությանը, որը սակայն, չի մարում, այլ շարունակում է ապրել ու շնչել մեր սրտերում։
ReArtsakh

Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում ԱՐՑԱԽԻ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի 12 և 14 տարեկան տարբեր դասարաններում սովորողներին, նույն դասարանի աշակերտների կողմից ենթարկվել են հոգեբանական բռնությունների, հունգարերենին վատ տիրապետելու համար։ Դասաժամերից հետո, տարբեր դասարաններում սովորող Արցախցի աշակերտները, իրենց դասարանի բոլոր տղաներին ( շուրջ 14 աշակերտների) ինչպես ասում են լավ «դաս» են տվել։ Արդյունքում հայտնվել են ոստիկանությունում, զրկվել ուսումից, իսկ ծնողները ենթարկվել են տուգանքի։ Բուդապեշտի դատարանը քննելով ծնողների բողոքը, քաղաքապետարանի որոշումն անօրինական է ճանաչել։ Արցախցի երեխաներին աջակցել են ազգությամբ ուկրաինիացի աղջիկները։
Ռաֆաել Մարտիորյան
Ռաֆաել Մարտիորյան
‼️ Արցախցիների կուտակային կենսաթոշակների մասին
Տեղեկացնում եմ, որ մեր խնդրանքով և առաջարկով, ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 8.1. հոդվածը Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով։
Այսինքն՝ վիճարկվում է օրենքի այն դրույթը, որը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսին և որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։ Դիմումով հիմնավոր ներկայացվել է այդ դրույթի հակասությունը Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքին։
Հետագա ընթացքի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Գեղամ Ստեփանյան

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Արցախի իրավունքները, կարգավիճակն ու վերադարձը։ Հեռախոսազրույցն նախաձեռնվել է Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի կողմից։
Այս զրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախկին նախագահ Թրամփը սուր քննադատության ենթարկեց Բայդեն-Հարիս վարչակազմին՝ չկարողանալու կանխել Արցախի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումը, ինչպես նաև հանձնառություն հայտնեց աջակցելու տարածաշրջանում խաղաղությանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն իր հերթին երախտագիտություն է հայտնել Թրամփին՝ հայկական համայնքին աջակցող հրապարակային հայտարարության համար և ընդգծել ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության կարևորությունը ներկայիս ծանր իրավիճակում։ Կաթողիկոսն ընդգծել է իր սպասումները, որ նոր վարչակազմի հետ ԱՄՆ-ն լրջորեն կզբաղվի Արցախի հարցով՝ հատկապես հայերի վերադարձի իրավունքի ապահովման, միջազգային անվտանգության և կարգավիճակի երաշխիքների, ինչպես նաև էթնիկ զտման համար պատասխանատվության հարցերով։ Ավելին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն արտահայտել է նոր վարչակազմի կողմից ամուր հայկական ներկայացվածության, ինչպես նաև Ամերիկայի Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ու Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հետ բաց երկխոսության անհրաժեշտությունը։
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) մշտապես համագործակցել է երկու թեկնածուների հետ՝ Արցախի հարցը ընդգրկելու ազգային քաղաքական օրակարգում և ողջունում է երկու թեկնածուների աջակցող հայտարարությունները՝ կապված հայ-ամերիկացիներին հուզող հարցերի հետ։ ANCA-ն հրաժարվել է սատարել որևէ թեկնածուին, նկատի ունենալով թե՛ Թրամփի վարչակազմի կողմից 2020 թ. Արցախի պատերազմի նախօրեին Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցությունը, և թե՛ Բայդեն-Հարիս վարչակազմի անգործությունը՝ չկանխելու կամ չարձագանքելու Ադրբեջանում անցյալ տարի իրականացված շրջափակմանն ու էթնիկ զտմանը։ ANCA-ն հայտարարում է, որ շարունակելու է աշխատել երկու թեկնածուների հետ, որպեսզի նրանք իրենց հանձնառությունները կյանքի կոչեն հայ-ամերիկյան համայնքի համար՝ ընտրություններից հետո։

Telegram
ReArtsakh
Արցախը չի կարող մոռացվել։ Արցախը պետք է ազատագրվի։
Արամ Առաջինը և Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն նոյեմբերի 1-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են արցախահայերի իրավունքներին առնչվող հարցեր։ Կաթողիկոսության հաղորդմամբ՝ նրանց զրույցի հիմնական թեման եղել է Արցախի հայերի իրավունքների հարցի ընդգծումը COP29 միջազգային համագումարի ժամանակ, որը նախատեսվում է նոյեմբերի 11-22-ին Բաքվում։
Արամ Առաջինը նշել է, որ բարձր է գնահատում Օկամպոյի աջակցությունը և իր հետ քննարկել է իր կողմից վերջին շաբաթների ընթացքում կատարված աշխատանքները՝ ուղղված արցախահայերի իրավունքների պաշտպանության և գերիների ազատ արձակման խնդիրների լուծմանը։

Վերջին օրերին Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումը, «էթնիկ զտումներ» տերմինի կիրառումը, Արամ կաթողիկոսի հետ շփումը ուղիղ հակասության մեջ են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ և վստահ եմ Երևանում այս ամենին նյարդայնացած են հետևում:
Իհարկե այստեղ անթուլատրելի է հաշվի չառնել նախընտրական գործոնը, սակայն այսօր Թրամփն իր իսկ ձեռքով նախանշում է իր հնարավոր արտաքին քաղաքականությունը, որի վրա, ըստ ձևավորված միջավայրի, մենք կարող ենք ազդեցություն ունենալ: Մենք ասելով ի նկատի ունեմ առաջին հերթին հենց հայկական համայնքը, եկեղեցին, հայկական լոբբին, հայերի բարեկամ քաղաքական գործիչներն ու կազմակերպությունները:
Ի թիվս անծայրածիր սխալների, մեկ այլ սխալ, որ Հայաստանի իշխանություններն ու անձամբ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն արել են, դա հանրապետականների հետ ադեկվատ հարաբերություններ կառուցելուց ամեն գնով խուսափելն է եղել: Ընդ որում, բացարձակ կարևոր չէ Թրամփը կհաղթի, թե՝ ոչ: Վերջիվերջո 2 օրից նաև Կոնգրեսի ընտրություններ են, որտեղ հանրապետականների հնարավոր հաղթանակը լուրջ ազդեցություն է ունենալու ամերիկյան քաղաքական օրակարգի վրա:
Ինձ համար միևնույնն է, թե ով է հաղթելու նոյեմբերի 5-ին, վստահ եմ ցանկացած նախագահի հետ աշխատելու հորիզոններ են բացվելու: Այս ամենն ինձ հետաքրքրում է բացառապես մասնագիտական հարթության վրա: Կարծում եմ նաև, որ Հայաստանի իշխանության և Հայաստանի պետական/ազգային շահերն իրարից էապես տարբերվող երևույթներ են և, որպես այս ամենի հետևանք, ամերիկյան ցանկացած իշխանության հետ այլընտրանքային աշխատանք տանելու անհրաժեշտություն լինելու է:
Սուրեն Սարգսյան

Նիկոլական ալիքներից մեկն իր էջում տեղադրել է լուրը, որ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Արամ 1-ին կաթողիկոսին ու վերահաստատել իր աջակցությունը արցախահայությանը։ Եւ ահա, խնդրեմ, ուշադրություն դարձրեք արձագանքներին. Ալիքի հետեւորդների 80+ տոկոսը 👎 այսպես է արձագանքել այս լուրին։ Եթե այս ալիքի հետեւորդները հայեր են եւ ոչ թուրքեր, ապա հետաքրքիր է, թե ինչն է այս մարդկանց նյարդայնացրել՝ այն փաստը, որ Թրամփը զանգել է Արամ 1-ին կաթողիկոսին եւ ոչ թե նիկոլի՞ն, թե՞ այն, որ նախագահ Թրամփն Արցախ անվանումն է շարունակում օգտագործել՝ ի հեճուկս Հայաստանի թրքամետ իշխանության։
Արթուր Սահակյան
Արթուր Սահակյան
Թե բա՝ Հունգարիայում երկու արցախցի երեխաներին ծաղրել են, իրենք էլ դաս են տվել հունգարացիներին, հայտվել են ոստիկանությունում, ծնողներին էլ դպրոց են կանչել: Դրա տիպի մի բան:
Այստեղ մի հատ հարց կա, աշխարհում 200-ից շատ երկիր կա, հենց Ադրբեջանի բարեկամ Հունգարիա պետք է մնայիք:
Լավ ձեզ չեք խղճում, երեխաների ճակատագրի հետ ինչի՞ եք խաղում:
Ցավում եմ, բայց ՀԱԵ Արցախի թեմն՝ իր Սրբազանով հանդերձ այդպես էլ ժամանակ ու դիրքորոշում չգտավ իր խոսքը ասի Հունգարիայում՝ արցախցի մանուկների համար ճամբարների մասով:
Տիգրան Քոչարյան

Անցած վեց տարիներին, ինչ Փաշինյանը երկրի ղեկին է, Հայաստանը անցավ քաղաքական և հասարակական այնպիսի անկման ճանապարհ, որին որոշ երկրներ հասնում են հարյուրամյակների ընթացքում։
Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում Հայաստանը գրեթե կորցրեց բոլոր այն հենասյուները, որոնց վրա կանգնած էր շուրջ երեսուն տարի, և ըստ էության՝ շատ ավելի երկար՝ որպես ինքնիշխան պետություն և որպես քաղաքական ազգ։
Արցախ, բանակ, Հայ Դատ։
Այլևս Արցախը մեզ պետք չէ, այլևս Ցեղասպանության ճանաչումը մեզ պետք չէ, այլևս մարտունակ և հաղթական բանակ ունենալը մեզ պետք չէ։
Այլևս ամուր և պաշտպանունակ սահմաններ մեզ պետք չեն։
Եվ ըստ էության՝ մեզ այլևս պետք չեն ինքնիշխանությունն ու անկախությունը։
Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում Հայաստանի ժողովուրդը թաթախվեց սոցիալական այնպիսի ապատիայի և անտարբերության մեջ, որ նմանը նույնիսկ 90-ականների սկզբին չէր եղել։ Կհիշեցնեմ նրանց, ովքեր արդեն լավ մոռացել են։
Աղետալի երկրաշարժից հետո, համարյա ամբողջական շրջափակման պայմաններում, առանց լույսի, գազի և ջեռուցման, մենք հաղթանակ տարանք։ Հաղթանակ, որը դարեր շարունակ չէր եղել հայկական պատմության մեջ։
Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում Հայաստանը և մենք ստացանք մի շարք սարսափելի ու սև օրեր՝ պարտությունների և բացահայտ դավաճանության օրեր։
Հադրութի հանձնման օրը, Կովսականի հանձնման օրը, Վարանդայի հանձնման օրը, Շուշիի հանձնման օրը, Քարվաճառի հանձնման օրը։ Ստեփանակերտի և Արցախի մնացած մասի հանձնման օրը, Ջերմուկի և Տավուշի որոշակի հատվածների հանձնման օրը։ Եվ ոչ մի պայծառ, ուրախ ու կարևոր օր։ Ոչ մի։
Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում, քաղաքական ազգից ու պետականամայր ժողովրդից վերածվեցինք սեփական երկրում սփյուռքի՝ ուրախ, անհոգ, միշտ ինչ-որ բան տոնող և միշտ ինչ-որ բան ծամող ամբոխի։
Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում մենք, որպես ուժեղ տարածաշրջանային խաղացող, որ համարվում էր հետխորհրդային տարածքում ամենամարտունակ բանակ ունեցող երկրներից մեկը, վերածվեցինք աշխարհաքաղաքական սխալի և ծաղրանքի առարկայի։
Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում մեր տեսանելի և ձևական անկախությունն ապահովում են մեր հարևանները, որոնք առայժմ հետաքրքրված են այդ ձևականությամբ։
Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում մենք հասանք մեր օրինաչափ և ծրագրված փլզմանն ու աղետին։
Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում՝ մայիսի 9-ի և հայկական հավերժ Շուշիի փոխարեն, մենք ունեցանք վաղվա օրը և ադրբեջանական մուղամը լեգենդար քաղաքում։ Եվ այս օրն այսուհետ կրկնվելու է ամեն տարի։ Ամեն տարի։
Աշոտ Սաֆարյան

Մենք նախկինում մայիսի 8-ին տոնում էինք Շուշիի ազատագրումն, իսկ այսօր՝ նոյեմբերի 8-ին, ստիպված ենք հիշել նույն այդ սրբավայրի կորուստը։ Կյանքում շատ դժվարություններ եմ հաղթահարել, բայց չորս տարի առաջ՝ նոյեմբերի 8-ից 9-ը, առաջին անգամ զրկված էի իմ զգացմունքները կառավարելուց. անտանելի հոգևոր ցավի մեջ էի դավաճանության զգացողությունից, որ թողեց մեզ նիկոլի դավաճանությունը։
Առաջին անգամ ապրեցի ապատիա, որից մինչ օրս հաղթահարելը թվում է անհնարին։ Վստահ եմ, որ այս ցավը զգում է յուրաքանչյուր նորմալ հայ, ամեն արցախցի էլ՝ Շուշիի կորուստը զգում է որպես իր սեփականն, ինչպես հարազատի կորուստ, որը բառերով չես կարող չափել։
Անհասկանալի է, թե երբ կամ ինչպես կկարողանանք դուրս գալ այս վիճակից։ Սակայն այս ամոթալի իրավիճակում «խաղաղության» մասին խոսելն կարծես թե թքել լինի մեր բոլոր տառապանքնեիր, ապրումների ու կորստների վրա…

Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ի առիթով ծրագրային ելույթ է ունեցել, որտեղ բացի ավանդական քարոզչական առաջնահերթություններից ու սպառնալիքներից ստորացուցիչ բնույթի հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի իշխանության և նրա ղեկավարի հասցեին:
Որքան էլ սպասելի էր, այնուամենայնիվ բավականին տհաճ է, որովհետև այստեղ խնդիրը միայն նիկոլներն ու նրանց իշխանությունը չէ, սա նաև մեր երկրի ու ժողովրդի արժանապատվությանը հասցվող հարվածներ են:
Ալիևը հպարտանում է, որ ստիպել է Փաշինյանին իր հայտնի` «Արցախը Հայաստան է և վե´րջ» կարգախոսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպումով:
Շարունակելով իր խոսքն Ադրբեջանի նախագահը հիշեցնում է, որ այս տարի էլ ստիպել է Փաշինյանին` հանձնելու հայտնի 4 գյուղերը. սա էլ սրանց խոստացած «սահմանազատումը»:
Սպառնալիքների առումով, Ալիևը խոսում է Հայաստանի ապառազմականացման ու, այսպես կոչված, փախստականների Հայաստան վերադարձի մասին, ընդ որում` դա ակնհայտ սպառնալիքի լեզվով է հնչում:
Սա է փաշինյանական քաղաքական կուրսի ծանր հետևանքը` հայաստանյան իշխանության շողոքորթության, անվերջ զիջողականության պատրաստակամության, գլխիկորության, ադրբեջական քաղաքական գծի շրջանակներում գործելու պայմաններում, Ալիևը հոխորտում է, շանտաժի գնում, սպառնում և անարգում հայաստանյան քաղաքական վերնախավին:
Յուրաքանչյուր պարտություն, զիջում, անարժանապատվություն դրսևորում մեր գլխին նոր պատերազմ ու պարտություն է բերելու:
Փաշինյանական իշխանության ամոթալի էջը պետք է փակել, հակառակ դեպքում սրանք մեր ժողովրդի գլխին նոր ողբերգություն և բռնի տեղահանություն են բերելու:
ՀԳ. Ալիևի նյարդային ջղաձգումները պատահական չեն, նրանք լավ գիտեն ու տեսել են, թե ինչ է լինում, երբ գլուխ է բարձրացնում գաղափարական հայը:
Տիգրան Աբրահամյան

Ամբողջ Facebook-ի պատն անընդհատ ադրբեջանական լրատվական էջեր է բերում, և բոլորը՝ նվիրված Արցախին։ Ես երբեք նման թեմաներ չեմ փնտրել, բայց դրանք այնպես են ինտեգրվել, որ ալգորիթմի միջոցով հայկական տիրույթում մշտապես այդ նյութերն են երևում։
Պրոպագանդան, անկասկած, լավ կազմակերպված է։ Բայց եթե դիտորդի սուր աչք ունեք, կարող եք նկատել բազմաթիվ անհամապատասխանություններ։ Այսպես, երեկվանից ի վեր նրանք «հաղթանակի» տոն են նշում: Անկեղծ կարող եմ ասել՝ նրանց ժողովրդի շրջանում չես տեսնի իսկական խանդավառություն այդ տոնի համար։ Շուշիում նրանք ցույց են տալիս ինչ-որ հաղթական շքերթ, որտեղ զինվորներն անգամ ճիշտ ու սինխրոն քայլել չեն կարողանում։
Մենք մեր հաղթանակները տոնում էինք նաև խաղաղ բնակչության մասնակցությամբ։ Իսկ այստեղ ակնհայտ է, որ մի տեղից մի քանի խումբ մարդիկ են բերել, դրոշներ տվել նրանց ձեռքը, մի 20 հոգու հազար տարբեր անկյուններից նկարահանել՝ կարծես թե ներկայացնելով «Շուշիի բնակչության մասնակցությունը»։
Արցախի թեման, հավատացեք, դեռ փակված չէ. Արցախում բնակչություն չկա։ Այդ տարածքը այժմ հիշեցնում է ռեզերվացիա։ Բայց իհարկե, ճիշտ, չդավաճան իշխանության և խելացի բանակցությունների դեպքում հնարավոր կլինի շատ բան փոխել։

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
2020 թվականի նոյեմբերի 8։
Շուշիի մատույցներ։
Նայում եմ այս կադրերը և ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես մեզ հասցրեցին այս օրին։
Ախր ոնց… ՈՆՑ։
Արման Աբովյան

Հորդանանը հետ է կանչել Սարին
Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը պետք է ներկայացվեր «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում: Ըստ Deadline-ի՝ այս որոշումը կայացվել է Ադրբեջանի ճնշման ներքո։
«Տունս քաղցր ա» ֆիլմը ներկայացնում է 11-ամյա Վրեժի պատմությունը, որը երազում է ատամնաբույժ դառնալ Լեռնային Ղարաբաղի իր հայրենի գյուղում: Երբ պատերազմը կրկին բռնկվում է, նա ընտանիքի հետ ստիպված է լինում լքել հայրենիքը և, պատերազմի ավարտից հետո, վերադառնում ավերված գյուղ։ Ֆիլմի ընտրությունը առաջացրել է բողոքի ալիք Ադրբեջանում, որտեղ այն ընկալվել է որպես հակաադրբեջանական դիրքորոշում:
Լրատվամիջոցների տվյալներով՝ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Արդյունքում, Հորդանանի ԱԳՆ-ն ճնշումներ է գործադրել կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա՝ ֆիլմը դուրս բերելու համար, ինչը ի վերջո կատարվել է։ Այսպիսով, Հորդանանը չի ներկայացնի ֆիլմ այս անվանակարգում։
Այս իրադարձությունը ցույց է տալիս, որ չնայած ռազմական հաղթանակին, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են «պատերազմը» նաև տեղեկատվական դաշտում՝ գրանցելով նոր «հաղթանակներ» այնտեղ, մինչդեռ Հայաստանի իշխանությունները զբաղված են այլ ուղղություններով՝ օրինակ հեծանվավարությամբ աշխարհի տարբեր ծայրերում ու զվարճանքներով Աֆրիկայում։

Աստանայում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող արցախցի Արման Ավանեսյանը (98 կգ) նվաճել է բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։ Ավանեսյանը հանդես է գալիս մարտական սամբոյի մարզաձևում։ Նոյեմբերի 8-ին մրցաշարում արծաթե մեդալ էր նվաճել նաև Մայիս Ներսիսյանը (64 կգ):
2024 թվականի Սամբոյի աշխարհի առաջնությունը ընթանում է նոյեմբերի 8-10-ը՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, որտեղ մեդալների 31 հավաքածու է խաղարկվում։ Մրցաշարն ընդգրկում է տղամարդկանց և կանանց սպորտային սամբո, տղամարդկանց և կանանց մարտական սամբո, ինչպես նաև կույրերի սամբո մարզաձևերը։