tgoop.com/newsamarm/34262
Create:
Last Update:
Last Update:
‼️ ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում:
Համապատասխանաբար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում:
Տվյալ դեպքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8- ին ք. Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետեբուրգում:
ԱԳՆ-ն՝ ԵԱՏՄ նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնելու մասին
BY NEWS.am
Share with your friend now:
tgoop.com/newsamarm/34262