tgoop.com/IRI2day/623
Last Update:
🇷🇺🇮🇷ՌԴ նախագահի հատուկ օգնական Իգոր Լևիտինը նորից Իրանում է
🔍Իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունների առանցքում է եղել Հյուսիս-Հարավ միջանցքի մաս կազմող Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցման, ավելի կոնկրետ՝ ֆինանսավորման հարցը:
💰Իրանն ու ՌԴ-ն Ռաշթ-Ասթարայի ֆինանսավորման հարցի շուրջ բանակցում են արդեն մեկ տարի: Ըստ իրանական կողմի՝ նախատեսում են մինչև մայիսի վերջ վերջնական համաձայնություն ձեռք բերել:
🌐Երկու երկրներն էլ այս երկաթուղու կառուցումն ու Հյուսիս-Հարավ միջանցքի ամբողջացումը ռազմավարական նշանակության են համարում:
💣Նախագծի նկատմամբ ռուսական կողմի շահագրգռվածությունը մեծացել է հատկապես Ուկրաինայում պատերազմից հետո, քանի որ ՌԴ իշխանությունները Հյուսիս-Հարավը դիտարկում են որպես պատժամիջոցների հետևանքով առաջացած լոգիստիկ խնդիրները լուծելու միջոց:
🫂Իսկ Լևիտինն Իրան էր այցելել նաև այս տարվա հունվարին, նախորդ տարվա նոյեմբերին: Առհասարակ՝ Ուկրաինայում պատերազմից հետո «ռուսներն Իրանից տուն չեն գնում»:
#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
BY Իրանն այսօր
Share with your friend now:
tgoop.com/IRI2day/623