IRI2DAY Telegram 708
🇮🇷🇦🇿Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստի հիմնական արդյունքները.

➡️Աստարա գետի վրա նոր կամուրջի կառուցումն ավարտվել է: Առաջիկա 4 ամսում պետք է կահավորեն անցակետերը, որ կամուրջը սկսեն շահագործել:
➡️Իրանական կողմը լայնացնում է հին կամուրջը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ադրբեջանական կողմը ավելի շատ կարևորություն կտա այս խնդրին, որպեսզի դյուրացվի բեռնատարների երթևեկությունը:
➡️Իրանն ակնկալում է, որ Ադրբեջանը հնարավորինս շուտ կկառուցի Աղբանդի կամուրջը:
➡️Պայմանավորվել են առաջիկա 1-2 ամիսներին վերացնել Օրդուբադի ու Խոդաֆարինի ամբարտակների կառուցման հարցում առկա խոչընդոտները:
➡️Պայմանավորվել են զարգացնել Աստարայի երկաթուղային տերմինալը, ավելացնել ներդրումները, քննարկել են Ադրբեջանի կողմից շահագործման ժամկետի երկարացման հարցը:
➡️Քննարկել են Փարսաբադով Ադրբեջանի երկաթուղային ցանցին միանալու հարցը:
➡️Պայմանավորվել են զարգացնել պաշտպանության ոլորտում համագործակցությունը:

Հիմա հերթով

🔸Աստարա գետի վրա կամուրջի կառուցումը սկսել են 2022-ի հունվարին, բայց այդ մասին խոսում էին առնվազն 2020-ից: Սրանից բացի ևս մեկ կամուրջի կառուցում է նախատեսված: Իսկ նոր կամուրջները պետք են, որովհետև գործող կամուրջը նեղ է, բեռնափոխադրումների ծավալները՝ տարեցտարի աճող: Այս պայմաններում Աստարայում անընդհատ բեռնատարների հերթեր են գոյանում (բայց հերթերի միակ պատճառը դա չէ):

🔸Աղբանդից կամուրջի կառուցման մեկնարկի մասին ազդարարել են 2022-ի սեպտեմբերին: Սա Իրանի տարածքով Նախիջևանի հետ նոր երթուղի ստեղծելու պայմանավորվածության շրջանակներում է: Հայտարարել էին, որ 18 ամսում կկառուցվի:

🔸Արաքսի վրա ամբարտակների ու ՀԷԿ-երի կառուցումը Իրան-Ադրբեջան մշտական օրակարգային թեմաներից է: Խոդաֆարինի դեպքում Իրանից նաև պարտքային պահանջներ են հնչում:

🔸2017-ին Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին, որ Ադրբեջանն Աստարայում 4 տերմինալ է կառուցելու, այդ թվում՝ երկաթուղային, ու Ադրբեջանը դրանք 25 տարով վարձակալելու էր: Մինչև հիմա Բաքուն լիարժեք չի իրականացրել իր պարտավորությունները, բայց, կարծես թե, վարձակալության ժամկետի երկարաձգման հարց է բարձրացնում:

🔸Փարսաբադով Ադրբեջանի երկաթուղային ցանցին միանալու մասին ևս վաղուց են խոսում: Այդ շրջանակներում Իրանում նախ նախատեսում են կառուցել Արդաբիլ-Փարսաբադ երկաթուղին: Այստեղ ևս Ադրբեջանի հետ համագործակցությամբ երկաթուղային տերմնալ կառուցելու հարց կա:

🔸Իսկ պաշտպանության ոլորտում Իրան-Ադրբեջան համագործակցության մասին առաջարկում եմ մանրամասն կարդալ այստեղ (էջ 19):

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day

tgoop.com/IRI2day/708
Create:
Last Update:

BY Իրանն այսօր

Share with your friend now:
tgoop.com/IRI2day/708

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

Telegram channels enable users to broadcast messages to multiple users simultaneously. Like on social media, users need to subscribe to your channel to get access to your content published by one or more administrators. Deputy District Judge Peter Hui sentenced computer technician Ng Man-ho on Thursday, a month after the 27-year-old, who ran a Telegram group called SUCK Channel, was found guilty of seven charges of conspiring to incite others to commit illegal acts during the 2019 extradition bill protests and subsequent months. Concise Step-by-step tutorial on desktop: The SUCK Channel on Telegram, with a message saying some content has been removed by the police. Photo: Telegram screenshot.
from us

Telegram Իրանն այսօր
FROM American