tgoop.com/IRI2day/736
Last Update:
🇮🇷🇦🇿Երեկ Ադրբեջանում կայացել է Իրանի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերով հանձնաժողովի 3-րդ նիստը
➡️Հանձնաժողովը ստեղծվել է 2017-ին։ Իսկ 3-րդ նիստի անցկացման մասին հայտնի էր դարձել դեռ օգոստոսի վերջին։
➡️Նիստին մասնակցելու համար Բաքու էր մեկնել Իրանի ԶՈւ ԳՇ պետի՝ միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Մոհամմադ Ամիր Ահադիի գլխավորած պատվիրակությունը։
➡️Իրանական կողմը դեռ շատ մանրամասներ չի հայտնել հանդիպումներից։ Միայն նշվել է, որ Ահադին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, փոխվարչապետ Շահին Մուսատաֆաևի և նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Քննարկվել են հատկապես ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հարցեր։
➡️Ադրբեջանական կողմից հայտնում են, թե Ահադին անհանգստություն է հայտնել Հայաստանի գործողությունների առնչությամբ, որոնք կարող են տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար սպառնալիք ստեղծել։
📍Այստեղ, ամենայն հավանականությամբ, գործ ունենք ադրբեջանական ԶԼՄ-ներում ընդունված խեղաթյուրման պրակտիկայի հետ։ Այսինքն՝ հավանական է, որ իրանական կողմը, սովորության համաձայն, առանց որևէ երկրի անուն շեշտելու անհանգստություն է հայտնել «այն գործողությունների առնչությամբ, որոնք կարող են տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար սպառնալիք ստեղծել»։ Ադրբեջանական կողմը, բնականաբար, դա վերագրել է Հայաստանին։ Նախկինում նման դեպքեր շատ են եղել։
➡️Իսկ ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերություններին, ապա գոյություն ունեցող տարաձայնությունների պահպանմանը զուգահեռ, հարաբերությունները որոշակիորեն վերադառնում են բնականոն հուն։ Այս պահի դրությամբ միայն դեսպանատունն է, որ դեռ չի վերսկսել իր գործունեությունը։
#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
BY Իրանն այսօր
Share with your friend now:
tgoop.com/IRI2day/736