Notice: file_put_contents(): Write of 98 bytes failed with errno=28 No space left on device in /var/www/tgoop/post.php on line 50

Warning: file_put_contents(): Only 12288 of 12386 bytes written, possibly out of free disk space in /var/www/tgoop/post.php on line 50
Իրանն այսօր@IRI2day P.771
IRI2DAY Telegram 771
🇮🇷🇦🇿Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի Ադրբեջան ու Արցախի օկուպացված շրջաններ այցի արդյունքները՝ ամփոփ

◼️Աղբանդի ավտոմոբիլային կամուրջի հիմնարկեքի արարողություն․ Ինչպես արդեն նշել եմ, այս արարողությունն արդեն երկրորդ են անում։ Սա նախատեսվող 4 կամուրջներից առաջինն է։ Սրա հարևանությամբ լինելու է նաև երկաթուղային կամուրջը։ Համապատասխանաբար երկու կամուրջ էլ կառուցվելու է Նախիջևանից։

◼️Երկաթուղային կամուրջի ու երկաթուղու կառուցման շուրջ պայմանավորվածություն․ Այս առնչությամբ կնքվել է արձանագրություն։ Իրանական կողմը, սակայն, ակնկալում էր, որ հուշագիր կստորագրեն, որով «մեկ քայլ էլ կմոտենային պայմանագրի կնքմանը»։ Ըստ էության, երկաթուղու նախագիծը դանդաղ է առաջ գնալու, ու, չի բացառվում, արժանանա Ռաշտ-Աստարայի ճակատագրին, որի կառուցումն, ի դեպ, թարմ հույսերով պետք է սկսեն տարեվերջին։

◼️Աստարայի կամուրջի շահագործման հանձնման պայմանավորվածություն․ Ասում են՝ նախագահների մասնակցությամբ՝ երկու ամսից նոր կամուրջը շահագործման կհանձնվի (հուլիսին ասում էին 4 ամսից)։ Բացի այդ, Իրանը վերանորոգել է հին կամուրջը (ըստ ԶԼՄ-ների՝ 95 տոկոսով աշխատանքներն ավարտել են) և ակնկալում է, որ
այդ ուղղությամբ աշխատանքներ կտանի նաև Ադրբեջանը։

◼️Ամբարտակների հարցը․ Քննարկել են Արաքսի վրա ամբարտակների ու ՀԷԿ-երի կառուցման հարցում ֆինանսական տարաձայնությունները։ Երեք ամսից նախատեսում են շահագործման հանձնել Գըզգալասը ամբարատակը։

◼️Հյուսիս-Հարավ․ Քննարկել են միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացումը։ Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել միջանցքի անդամ երկրների նիստ անցկացնել Թեհրանում։ Բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրների վերացման համար էլ քննարկել են համատեղ կոմիտեի ստեղծման հարցը։

◼️3+3. Իրանցի նախարարի հետ հանդիպմանն Ալիևը շեշտել է, որ 3+3 ձևաչափով նիստի հնարավորինս շուտ անցկացումը դրական քայլ կլինի։ Այս ձևաչափով (իրականում՝ 3+2, առանց Վրաստանի) միայն մեկ հանդիպում է անցկացվել, որից հետո այն բոլորի կողմից շատ քիչ ուշադրության է արժանացել։ Բացառություն է եղել Իրանը, որն այս ողջ ընթացքում առաջարկել է Թեհրանում երկրորդ հանդիպումն անցկացնել։ Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի համար այն, կարծես թե, պահուստային տարբերակ է, որն օգտագործում են ըստ անհրաժեշտության։ Այս առումով հատկանշական է, որ վերջին շրջանում Ադրբեջանը սկսել է առաջ տանել այն թեզը, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջոցով։

@IRI2day

tgoop.com/IRI2day/771
Create:
Last Update:

BY Իրանն այսօր

Share with your friend now:
tgoop.com/IRI2day/771

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

Matt Hussey, editorial director of NEAR Protocol (and former editor-in-chief of Decrypt) responded to the news of the Telegram group with “#meIRL.” Telegram message that reads: "Bear Market Screaming Therapy Group. You are only allowed to send screaming voice notes. Everything else = BAN. Text pics, videos, stickers, gif = BAN. Anything other than screaming = BAN. You think you are smart = BAN. With the sharp downturn in the crypto market, yelling has become a coping mechanism for many crypto traders. This screaming therapy became popular after the surge of Goblintown Ethereum NFTs at the end of May or early June. Here, holders made incoherent groaning sounds in late-night Twitter spaces. They also role-played as urine-loving Goblin creatures. Earlier, crypto enthusiasts had created a self-described “meme app” dubbed “gm” app wherein users would greet each other with “gm” or “good morning” messages. However, in September 2021, the gm app was down after a hacker reportedly gained access to the user data. Informative
from us

Telegram Իրանն այսօր
FROM American