tgoop.com/IRI2day/983
Last Update:
🔴Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել կառավարության կազմը, ինչից հետո Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել նախագահի տեղակալի պաշտոնից:
🔸Զարիֆի հրաժարականի պատճառը՝ կառավարության համար Փեզեշքիանի ներկայացրած կազմից դժգոհությունն է:
🔹Փեզեշքիանի հաղթանակից հետո Զարիֆի գլխավորությամբ ձևավորվել էր ռազմավարական խորհուրդ, որը նոր կառավարության հնարավոր կազմն էր մշակում (19 նախարար): Բայց Փեզեշքիանը խորհրդարանին է ներկայացրել խորհրդի առաջարկներից որոշակիորեն տարբերվող կազմ:
🔸Ըստ Զարիֆի՝ նախագահի ներկայացրած կազմից խորհրդի ցանկում միայն 3-ն են եղել առաջին թեկնածու, 6-ը՝ 2-րդ կամ 3-րդ, 1-ը՝ 5-րդ թեկնածու (ընդհանուր 10): Ռազմավարական խորհրդի անդամներից Բիգդելին նշել է, որ նախագահի ներկայացրած կազմի շուրջ կեսը պահպանողականներ են (ստացվում է՝ մնացած 9-ը): Նա դժգոհել է, որ «ընտրություններում պարտված քաղաքական հոսանքին այդքան շատ տեղեր են տվել. դա ավելին է, քան «ազգային միասնությունը»»:
🔸Իսկ «ազգային միասնությունը» Փեզեշքիանի կառավարության կարգախոսն է, բայց միասնության այդ դրսևորումը բարեփոխականների սրտով չէ: Կոնկրետ Զարիֆը նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում շատ մեծ ջանքեր էր գործադրում Փեզեշքիանի հաղթանակի համար ու իր դերն ունեցավ դրանում, բայց հիմա «իր գործունեությունը շարունակելու է համալսարանում»:
@IRI2day
BY Իրանն այսօր
Share with your friend now:
tgoop.com/IRI2day/983