IRI2DAY Telegram 985
🔍Իրանի ներքաղաքական իրավիճակի մասին

❗️Իրանի ներքին գործընթացները արտաքինի հետ կապելուց առաջ պետք է ընդունել, որ Իրանում կա ներքին քաղաքական կյանք և շատ բուռն ու անակնկալներով լի։

📌Սկսենք Փեզեշքիանի նախագահ ընտրվելուց

📍Փեզեշքիանը նախագահ դարձավ բարեփոխականների աջակցության շնորհիվ: Թեկնածուների գրանցման շրջանում և նաև հաստատումից հետո նրա հաղթանակը որևէ կերպ չէր դիտարկվում: Բայց Փեզեշքիանը հաղթեց, որովհետև բարեփոխական ճամբարը շատ կուռ համախմբվածություն դրսևորեց նրա շուրջ. քարոզարշավը դետալ առ դետալ մտածված էր։ Նրանից կերտեցին «փոփոխություն բերողի» կերպարը ու խաղարկեցին ժողովրդին հուզող բոլոր նուրբ թեմաները։ Պայքարի առաջնագծում էր անձամբ Զարիֆը։ Մյուս կողմից էլ, իհարկե, անմիաբան պահպողանականներն էին:

📍Հիմա, երբ հերթը հասել է կառավարության ձևավորմանը Փեզեշքիանը նաև պահպանողական գործիչների է ներգրավել հնարավոր կազմում: Ընդ որում, առաջարկված նախարարներից 4-ը Էբրահիմ Ռայիսիի կառավարությունից են, այդ թվում՝ հետախուզության նախարարը:

📍Բարեփոխական ճամբարն արդեն դժգոհել է, որ Փեզեշքիանը պետք է բերի խոստացված փոփոխությունն ու բարեփոխումները, այլ ոչ թե շարունակի եղածը: Եվ Զարիֆի հրաժարականի խորքային պատճառներից մեկն, ամենայն հավանականությամբ, այն է, որ նա փորձում է «մաքուր մնալ» ու չի ցանկանում մտնել նոր կառավարության հնարավոր ձախողումների, դրժված խոստումների ու ժողովրդին նորից հուսախափ անելու բեռի տակ՝ իր բոլոր հետևանքներով։

📍Իսկ Փեզեշքիանը չի կարող լիովին բարեփոխական կառավարություն ձևավորել, որովհետև այդ դեպքում, չի բացառվում, որ կարժանանա Հասան Ռոհանիի կառավարության վերջին տարիների ճակատագրին:

📌 Ռոհանիի կառավորությունը 2020-2021-ին գործ ուներ արդեն պահպանողական խորհրդարանի ու դատական իշխանության հետ (նույնը հիմա է), և առհասարակ ամբողջ համակարգի հետ էր հարաբերությունները լարված: Կոնկրետ խորհրդարանի ձեռքում «օր ու արև չուներ». խորհրդարանը չէր ընդունում կառավարության առաջարկած օրենքները կամ ընդհակառակը՝ ընդունում էր օրենքներ ու կառավարությանը ստիպում կատարել: Օրինակ, այն ժամանակ, երբ կառավարությունը բանակցում էր միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ, խորհրդարանը օրենք ընդունեց ուրանի 20 տոկոս հարստացման մասին, որը կառավարությունը ստիպված էր իրագործել (Համաձայնագրով թույլատրելին 3.67% էր):

📍Հիմա Փեզեշքիանն իր կառավարության անխոչընդոտ գործունեությունն ապահովելու համար ցանկանում է ապացուցել, որ «Ռոհանիի 3-րդ կառավարությունը» չէ, այլ Ռայիսիի գործի շարունակողը, ինչը հորդորել է նաև Ալի Խամենեին։ Դրա համար կառավարության կազմը ձևավորելիս նա խորհրդակցել է նաև խորհրդարանի հետ։ Իսկ Փեզեշքիանի առաջարկած արտգործնախարար Արաղչին խորհրդարանում իր ծրագիրը ներկայացնելիս փորձում է ցույց տալ, որ հավատարիմ է համակարգի դրվածքին և հայտարարում է, որ արևմտամետներից չէ, ընդգծում, որ ռազմադաշտի ու դիվանագիտության միջև տարբերություն չկա, դրանք մեկ միասնություն են, կամ որ միջուկային բանակցությունների հիմքում լինելու է խորհրդարանի վերը հիշատակված օրենքը: Սրանք այն հարցերից էին, որոնք, որպես խնդիր, բարձրաձայնվել են և՛ Ռոհանիի (նաև Փեզեշքիանի քարոզարշավի ժամանակ), և՛ Զարիֆի կողմից (արտահոսած հարցազրույցը):

📍Մյուս կողմից, Ռոհանիի կառավարության սիմվոլի՝ Զարիֆի ներկայությամբ Փեզեշքիանի կառավարությանն անընդհատ թիրախում էր լինելու, քանի որ Զարիֆի գրեթե ցանկացած հայտարարություն, արարք ու առհասարակ ներկայությունը սուր քննարկումների պատճառ է դառնում (Զարիֆը նաև սա է որպես հրաժարականի պատճառը նշել): Զարիֆի հրաժարականով Փեզեշքիանի կառավարությունը որոշ չափով ազատվում է քննադատությունների կիզակետում լինելուց։

❗️Տեղի ունեցողը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Իրանում նախագահի ինստիտուտը ամենակարևորը չէ։ Այդ ինստիտուտը շարժվում է այն կանոններով, որը թելադրում է համակարգը (որն ամեն ինչ արել էր Ռայիսիին նախագահ դարձնելու համար ու պատրաստվում էր նրա վերընտրմանը): Ինչքանով Փեզեշքիանին կստացվի գոհացնել համակարգին և պահպանողականների հետ կոնսոլիդացիա ապահովել, կտեսնենք առաջիկայում։

@IRI2day

tgoop.com/IRI2day/985
Create:
Last Update:

BY Իրանն այսօր

Share with your friend now:
tgoop.com/IRI2day/985

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

Each account can create up to 10 public channels Among the requests, the Brazilian electoral Court wanted to know if they could obtain data on the origins of malicious content posted on the platform. According to the TSE, this would enable the authorities to track false content and identify the user responsible for publishing it in the first place. Ng was convicted in April for conspiracy to incite a riot, public nuisance, arson, criminal damage, manufacturing of explosives, administering poison and wounding with intent to do grievous bodily harm between October 2019 and June 2020. Add up to 50 administrators Hui said the time period and nature of some offences “overlapped” and thus their prison terms could be served concurrently. The judge ordered Ng to be jailed for a total of six years and six months.
from us

Telegram Իրանն այսօր
FROM American