tgoop.com/IRI2day/991
Create:
Last Update:
Last Update:
❗Զարիֆը վերադառնում է
📍Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ նախագահ Փեզեշքիանի հետ քննարկումներից հետո (ավելի վաղ նրանք հանդիպել էին), նրա «գրավոր կարգադրությամբ» շարունակելու է կատարել ռազմավարական հարցերով տեղակալի պարտականությունները։
📍Հրաժարականի միջոցով իր անհամաձայնությունն ու դժգոհությունն արտահայտելը Զարիֆի կողմից հաճախ կիրառվող մեթոդներից է։ Իր կարիերայի ընթացքում նա 6 անգամ հրաժարական է տվել։ Նախավերջին անգամ 2019-ին էր, բայց նախագահ Ռոհանին չընդունեց այն։ Այդ ժամանակ հրաժարականի պատճառն այն էր, որ Սիրիայի նախագահի և հոգևոր առաջնորդի հանդիպմանը նա ներկա չէր եղել, փոխարենը ներկա էր «Ղոդսի» հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։
@IRI2day
BY Իրանն այսօր
Share with your friend now:
tgoop.com/IRI2day/991