tgoop.com/brieftoday/146
Last Update:
2013 թվականին, երբ աշխատում էի «Երկիր Մեդիա»-ում, գյուղերից մեկում ընտրություն պետք է լիներ: Թեկնածուներից մեկը խնդրել էր խմբագրիս նկարահանող խումբ ուղարկել՝ ասելով, որ ինքը շատ ուժեղ է, բայց վախենում է ընտրակեղծիք անեն, չընտրվի, քանի որ ընդդիմադիր է: Գնացինք լուսաբանելու: Ամբողջ օրը ես ու օպերատորս մեզ կոտորեցինք, որ լուրջ խախտումներ գտնենք, բայց բացի ավտոներով ընտրողներին բերելուց, ընտրատեղամասի դիմաց կուտակումներից, մեկ էլ տարեցներին քվեախուց ուղեկցող-օգնող մի քանի դեպքից, այլ բան չնկարեցինք: Մեզ դիմած թեկնածուն զբաղեցրեց 4-րդ տեղը (5 թեկնածու էր): Երբ ասացի՝ ոնցոր էդքան էլ ուժեղ չէիր, արդարացավ. «Որ գյուղապետը չմասնակցեր, ԲՀԿ-ականը մի ձև դուրս գար խաղից, անկուսակցական այսինչն էլ հաներ թեկնածությունը, հաստատ կրող էի»:
Բոլոր-բոլորն են կյանքում որոշ հարցերում անհաջողության հասնում. քչերը պատճառը փնտրում են իրենց մեջ, շատերը՝ ուրիշների մեջ, կամ կոնկրետ տեղ:
BY Կարճ ասած
Share with your friend now:
tgoop.com/brieftoday/146