tgoop.com/merartsakh/414
Last Update:
Եվրախորհրդարանը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին
Եվրախորհրդարանն այսօր մեծամասնությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև, որում Արցախում տեղի ունեցած իրադարձությունները որակվում են որպես էթնիկ զտում: Բանաձևը կոչ է անում Եվրահանձնաժողովին վերանայել էներգետիկայի ոլորտում Բաքվի հետ ռազմավարական համագործակցությունը և կիրառել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հրադադարի խախտումների և մարդու իրավունքների ոտնահարումների համար:
Բանաձևը, դատապարտելով Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը, նաև հորդորում է հետաքննել Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, որոնք կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություններ:
Փաստաթուղթը ընդունվեց 491 կողմ, 9 դեմ և 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Երկու օր առաջ քննարկումների ընթացքում պատգամավորները, այդ թվում՝ Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոն, խստորեն քննադատեցին Ադրբեջանին։
«Մենք զոհաբերեցինք հայերին հանուն ռեալպոլիտիկի: Պետք է սառեցնել պայմանագրերը Բաքվի հետ և սահմանել պատժամիջոցներ», - նշել էր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ֆաբիո Կաստալդոն։
Հարավային Կովկասի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մարինա Կալյուրանդն էլ շեշտել էր՝ վաղուց ժամանակն է, որ Բրյուսելը անցնի հայտարարություններից գործողությունների։
ReArtsakh
BY ReArtsakh
Share with your friend now:
tgoop.com/merartsakh/414