tgoop.com/merartsakh/424
Last Update:
Արցախցիներին փրկիչներից փրկել է պետք։
Սիրելի արցախցիներ, ընդամենը մեկ տարի մնացել է խորհրդարանական ընտրություններին, և արդեն հիմա բոլորն են պատրաստվում որսալ ձեր ձայները։ Այդ նպատակով ամեն օր նոր «փրկիչ» է հայտվելու, այդ թվում՝ նրանք, ովքեր տարիներ շարունակ ձեզ «հայ ազգի ուռուցք» էին անվանում կամ կշտամբում չկռվելու համար:
Հիմա ինչու՞ հանկարծ բոլորը սկսեցին «մտահոգվել» ձեր խնդիրներով։
Այս ընթացքում Նիկոլն էլ ձեզ տարեկան 600,000 դրամ է տրամադրում՝ իր ամեն մի «ուսապարկի» մի ամսվա աշխատավարձի չափով գումար։ Դա ձեր ամբողջ կյանքի վաստակի փոշու հատիկի չափ է… Իսկ ձեր իրավունքների համար «պայքարողներն» էլ պնդում են, որ այդ կոպեկները շարունակեք ստանալ մինչև մայիս։
Մայիսից էլ առաջ կգան նոր «փրկիչներ», «կպայքարեն» ձեր աչքերում սրբացվելու համար և, ի վերջո, ձեր ձայներով կմտնեն ԱԺ՝ իբր թե ընդդիմադիրի կերպարով։
Գիտեմ՝ որքան էլ հիմա զգուշացնեմ ձեզ փրկիչներից փրկվելու մասին, անիմաստ կլինի։ Նոր խաբեությունների կհանդիպեք, դասեր էլի չեք քաղի ու նոր փրկիչների ու հովանավորների փնտրտուքը կսկսեք…
Նարինե Գաբրիելյան
BY ReArtsakh
Share with your friend now:
tgoop.com/merartsakh/424