MERARTSAKH Telegram 428
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Արցախի իրավունքները, կարգավիճակն ու վերադարձը։ Հեռախոսազրույցն նախաձեռնվել է Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի կողմից։

Այս զրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախկին նախագահ Թրամփը սուր քննադատության ենթարկեց Բայդեն-Հարիս վարչակազմին՝ չկարողանալու կանխել Արցախի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումը, ինչպես նաև հանձնառություն հայտնեց աջակցելու տարածաշրջանում խաղաղությանը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն իր հերթին երախտագիտություն է հայտնել Թրամփին՝ հայկական համայնքին աջակցող հրապարակային հայտարարության համար և ընդգծել ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության կարևորությունը ներկայիս ծանր իրավիճակում։ Կաթողիկոսն ընդգծել է իր սպասումները, որ նոր վարչակազմի հետ ԱՄՆ-ն լրջորեն կզբաղվի Արցախի հարցով՝ հատկապես հայերի վերադարձի իրավունքի ապահովման, միջազգային անվտանգության և կարգավիճակի երաշխիքների, ինչպես նաև էթնիկ զտման համար պատասխանատվության հարցերով։ Ավելին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն արտահայտել է նոր վարչակազմի կողմից ամուր հայկական ներկայացվածության, ինչպես նաև Ամերիկայի Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ու Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հետ բաց երկխոսության անհրաժեշտությունը։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) մշտապես համագործակցել է երկու թեկնածուների հետ՝ Արցախի հարցը ընդգրկելու ազգային քաղաքական օրակարգում և ողջունում է երկու թեկնածուների աջակցող հայտարարությունները՝ կապված հայ-ամերիկացիներին հուզող հարցերի հետ։ ANCA-ն հրաժարվել է սատարել որևէ թեկնածուին, նկատի ունենալով թե՛ Թրամփի վարչակազմի կողմից 2020 թ. Արցախի պատերազմի նախօրեին Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցությունը, և թե՛ Բայդեն-Հարիս վարչակազմի անգործությունը՝ չկանխելու կամ չարձագանքելու Ադրբեջանում անցյալ տարի իրականացված շրջափակմանն ու էթնիկ զտմանը։ ANCA-ն հայտարարում է, որ շարունակելու է աշխատել երկու թեկնածուների հետ, որպեսզի նրանք իրենց հանձնառությունները կյանքի կոչեն հայ-ամերիկյան համայնքի համար՝ ընտրություններից հետո։

ReArtsakh

tgoop.com/merartsakh/428
Create:
Last Update:

BY ReArtsakh

Share with your friend now:
tgoop.com/merartsakh/428

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

“Hey degen, are you stressed? Just let it all out,” he wrote, along with a link to join the group. In handing down the sentence yesterday, deputy judge Peter Hui Shiu-keung of the district court said that even if Ng did not post the messages, he cannot shirk responsibility as the owner and administrator of such a big group for allowing these messages that incite illegal behaviors to exist. Just as the Bitcoin turmoil continues, crypto traders have taken to Telegram to voice their feelings. Crypto investors can reduce their anxiety about losses by joining the “Bear Market Screaming Therapy Group” on Telegram. 1What is Telegram Channels? To edit your name or bio, click the Menu icon and select “Manage Channel.”
from us

Telegram ReArtsakh
FROM American