MERARTSAKH Telegram 434
Անցած վեց տարիներին, ինչ Փաշինյանը երկրի ղեկին է, Հայաստանը անցավ քաղաքական և հասարակական այնպիսի անկման ճանապարհ, որին որոշ երկրներ հասնում են հարյուրամյակների ընթացքում։

Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում Հայաստանը գրեթե կորցրեց բոլոր այն հենասյուները, որոնց վրա կանգնած էր շուրջ երեսուն տարի, և ըստ էության՝ շատ ավելի երկար՝ որպես ինքնիշխան պետություն և որպես քաղաքական ազգ։

Արցախ, բանակ, Հայ Դատ։
Այլևս Արցախը մեզ պետք չէ, այլևս Ցեղասպանության ճանաչումը մեզ պետք չէ, այլևս մարտունակ և հաղթական բանակ ունենալը մեզ պետք չէ։
Այլևս ամուր և պաշտպանունակ սահմաններ մեզ պետք չեն։
Եվ ըստ էության՝ մեզ այլևս պետք չեն ինքնիշխանությունն ու անկախությունը։

Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում Հայաստանի ժողովուրդը թաթախվեց սոցիալական այնպիսի ապատիայի և անտարբերության մեջ, որ նմանը նույնիսկ 90-ականների սկզբին չէր եղել։ Կհիշեցնեմ նրանց, ովքեր արդեն լավ մոռացել են։

Աղետալի երկրաշարժից հետո, համարյա ամբողջական շրջափակման պայմաններում, առանց լույսի, գազի և ջեռուցման, մենք հաղթանակ տարանք։ Հաղթանակ, որը դարեր շարունակ չէր եղել հայկական պատմության մեջ։

Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում Հայաստանը և մենք ստացանք մի շարք սարսափելի ու սև օրեր՝ պարտությունների և բացահայտ դավաճանության օրեր։

Հադրութի հանձնման օրը, Կովսականի հանձնման օրը, Վարանդայի հանձնման օրը, Շուշիի հանձնման օրը, Քարվաճառի հանձնման օրը։ Ստեփանակերտի և Արցախի մնացած մասի հանձնման օրը, Ջերմուկի և Տավուշի որոշակի հատվածների հանձնման օրը։ Եվ ոչ մի պայծառ, ուրախ ու կարևոր օր։ Ոչ մի։

Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում, քաղաքական ազգից ու պետականամայր ժողովրդից վերածվեցինք սեփական երկրում սփյուռքի՝ ուրախ, անհոգ, միշտ ինչ-որ բան տոնող և միշտ ինչ-որ բան ծամող ամբոխի։

Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում մենք, որպես ուժեղ տարածաշրջանային խաղացող, որ համարվում էր հետխորհրդային տարածքում ամենամարտունակ բանակ ունեցող երկրներից մեկը, վերածվեցինք աշխարհաքաղաքական սխալի և ծաղրանքի առարկայի։

Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում մեր տեսանելի և ձևական անկախությունն ապահովում են մեր հարևանները, որոնք առայժմ հետաքրքրված են այդ ձևականությամբ։

Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում մենք հասանք մեր օրինաչափ և ծրագրված փլզմանն ու աղետին։

Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում՝ մայիսի 9-ի և հայկական հավերժ Շուշիի փոխարեն, մենք ունեցանք վաղվա օրը և ադրբեջանական մուղամը լեգենդար քաղաքում։ Եվ այս օրն այսուհետ կրկնվելու է ամեն տարի։ Ամեն տարի։

Աշոտ Սաֆարյան

tgoop.com/merartsakh/434
Create:
Last Update:

BY ReArtsakh

Share with your friend now:
tgoop.com/merartsakh/434

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

Telegram offers a powerful toolset that allows businesses to create and manage channels, groups, and bots to broadcast messages, engage in conversations, and offer reliable customer support via bots. “Hey degen, are you stressed? Just let it all out,” he wrote, along with a link to join the group. Today, we will address Telegram channels and how to use them for maximum benefit. 1What is Telegram Channels? The optimal dimension of the avatar on Telegram is 512px by 512px, and it’s recommended to use PNG format to deliver an unpixelated avatar.
from us

Telegram ReArtsakh
FROM American