tgoop.com/merartsakh/440
Last Update:
Հորդանանը հետ է կանչել Սարին
Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը պետք է ներկայացվեր «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում: Ըստ Deadline-ի՝ այս որոշումը կայացվել է Ադրբեջանի ճնշման ներքո։
«Տունս քաղցր ա» ֆիլմը ներկայացնում է 11-ամյա Վրեժի պատմությունը, որը երազում է ատամնաբույժ դառնալ Լեռնային Ղարաբաղի իր հայրենի գյուղում: Երբ պատերազմը կրկին բռնկվում է, նա ընտանիքի հետ ստիպված է լինում լքել հայրենիքը և, պատերազմի ավարտից հետո, վերադառնում ավերված գյուղ։ Ֆիլմի ընտրությունը առաջացրել է բողոքի ալիք Ադրբեջանում, որտեղ այն ընկալվել է որպես հակաադրբեջանական դիրքորոշում:
Լրատվամիջոցների տվյալներով՝ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Արդյունքում, Հորդանանի ԱԳՆ-ն ճնշումներ է գործադրել կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա՝ ֆիլմը դուրս բերելու համար, ինչը ի վերջո կատարվել է։ Այսպիսով, Հորդանանը չի ներկայացնի ֆիլմ այս անվանակարգում։
Այս իրադարձությունը ցույց է տալիս, որ չնայած ռազմական հաղթանակին, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են «պատերազմը» նաև տեղեկատվական դաշտում՝ գրանցելով նոր «հաղթանակներ» այնտեղ, մինչդեռ Հայաստանի իշխանությունները զբաղված են այլ ուղղություններով՝ օրինակ հեծանվավարությամբ աշխարհի տարբեր ծայրերում ու զվարճանքներով Աֆրիկայում։
ReArtsakh
BY ReArtsakh
Share with your friend now:
tgoop.com/merartsakh/440