tgoop.com/merartsakh/450
Last Update:
Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2.5 հա բնակելի շինություններ, որոնք հարակից են նախկինում քանդված Ստեփանակերտի 6 պատմական թաղամասերին։ Այսպիսով, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Արցախի մայրաքաղաքի կենտրոնում քանդվել է շուրջ 8.5 հա։ Նախկինում արդեն հողին հավասարեցվել էին համալսարանին հարակից 3.5 հա, ինչպես նաև «Եվրոպա» հյուրանոցին հարակից 0.5 հա բնակելի շինություններ։
Նշենք, որ հանրային կառույցների առաջին քանդումները գրանցվել էին դեռ գարնանը, երբ ադրբեջանական վարչակազմը քանդեց Արցախի Հանրապետության խորհրդարանի շենքը, Վետերանների միության շենքը և «Հայաստան» հյուրանոցը Վերածննդի հրապարակում։
Քանդվել է նաև իմ տունը և մեր հարևանների տները։ Ակնհայտ է, որ Միջազգային քրեական դատարանի որոշումների նման կոպիտ խախտումները հնարավոր են միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը վստահ է, որ կմնա անպատիժ։ Այս վստահությունը ամրապնդվում է Հայաստանի Հանրապետության կողմից որևէ հրապարակային արձագանքի բացակայությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական մարմինների համապատասխան գործողությունների չիրականացմամբ։
Ի՞նչ կարող ենք անել մենք՝ Արցախի քաղաքացիներս, մեր իրավունքները պաշտպանելու համար։
1. Բոլոր հնարավոր միջոցներով ստիպել ՀՀ իշխանություններին տալ հրապարակային արձագանք։
2. Լցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փոխհատուցման հայցերով։
Անձամբ ես որոշել եմ դատական հայց ներկայացնել Ադրբեջանի դեմ՝ իմ վնասված գույքի փոխհատուցման համար (ոչ հողի)։ Այս առումով շատ կարևոր է, որ համապատասխան գիտելիքներ ունեցող միջազգային իրավունքի մասնագետները նախապատրաստեն հայցադիմումների օրինակներ Միջազգային դատարան և տրամադրեն ցանկացողներին։
Այս հարցում շատ եմ հույս դնում Սիրանուշ Սահակյանի և Գեղամ Ստեփանյանի աջակցության վրա։
Շահվերդյան Սերգեյ
BY ReArtsakh
Share with your friend now:
tgoop.com/merartsakh/450