tgoop.com/merartsakh/461
Last Update:
Հռոմում անցկացվել է Արցախի սրբավայրերի պահպանությանը նվիրված գիտաժողով
Նոյեմբերի 18-19-ին Հռոմի Սուրբ Թովմաս Աքուինացի (Angelicum) Քահանայապետական համալսարանում կայացավ «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական. Սրբատեղիների պահպանումը՝ համատեղ քրիստոնեական առաքելության համար» խորագրով գիտաժողովը:
Միջոցառումը կազմակերպվել էր Սուրբ Աթոռի Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների և Angelicum համալսարանի Էկումենիկ հետազոտությունների ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության, ինչպես նաև Սուրբ Աթոռի Քրիստոնեական միասնության խթանման և Մշակույթի ու կրթության բաժինների հովանավորությամբ։
Գիտաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին Արցախի սրբավայրերի պահպանության կարևորությունը՝ շեշտելով, որ դրանք կենսական նշանակություն ունեն ոչ միայն հայկական ժառանգության, այլև ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար։ Ընդգծվեց, որ սրբավայրերի պահպանումը կարող է նպաստել խաղաղ համակեցությանը և համաշխարհային մշակութային արժեքների պահպանմանը։
ReArtsakh
BY ReArtsakh

Share with your friend now:
tgoop.com/merartsakh/461