MERARTSAKH Telegram 539
Արամ Ա Կաթողիկոսը դիմել է Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով միջամտել հայ ռազմագերիների ազատման հարցում

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով միջամտել և ապահովել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատումը։

Նամակը, որը թվագրված է 2025 թվականի փետրվարի 6-ին, սկսվում է Արամ Ա-ի շնորհավորանքով՝ Թրամփի պաշտոնավարման սկիզբի կապակցությամբ։ Կաթողիկոսը նաև ընդգծել է Թրամփի հանձնառությունը միջազգային խաղաղությանը՝ հիշեցնելով նրա նախկին հայտարարությունները, որոնցում նա դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումները և հանդես եկել բնիկ հայերի իրենց հայրենիք վերադարձի օգտին։

Արամ Ա-ն հատուկ անդրադարձել է այն հայ ռազմագերիներին, որոնց թվում են նաև Արցախի նախկին ղեկավարները։ Նա նշել է, որ նրանք ենթարկվում են փակ դատավարությունների Բաքվում՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգերի և միջազգային դիտարկման։ Կաթողիկոսը ընդգծել է, որ նրանց ազատ արձակումը ոչ միայն մարդասիրական կարևոր քայլ կլինի, այլև կնպաստի տարածաշրջանային կայունությանը և խաղաղության հաստատմանը։

Արամ Ա-ն եզրափակել է իր նամակը՝ հույս հայտնելով, որ այս հարցի շուրջ շարունակական երկխոսություն կծավալվի՝ հանուն արդարության և մարդու իրավունքների պաշտպանության։

ReArtsakh

tgoop.com/merartsakh/539
Create:
Last Update:

BY ReArtsakh

Share with your friend now:
tgoop.com/merartsakh/539

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

Healing through screaming therapy Telegram desktop app: In the upper left corner, click the Menu icon (the one with three lines). Select “New Channel” from the drop-down menu. To delete a channel with over 1,000 subscribers, you need to contact user support Step-by-step tutorial on desktop: Co-founder of NFT renting protocol Rentable World emiliano.eth shared the group Tuesday morning on Twitter, calling out the "degenerate" community, or crypto obsessives that engage in high-risk trading.
from us

Telegram ReArtsakh
FROM American