tgoop.com/merartsakh/540
Last Update:
Այսօր Լևոն Մելիք-Շահնազարյանի ծննդյան օրն է
1958թ․-ի փետրվարի 7-ին ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ, ԼՂԻՄ ինքնապաշտպանության շտաբի անդամ, «Միացում» կազմակերպության փոխնախագահ, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լևոն Մելիք-Շահնազարյանը։
«Կարո՞ղ ենք ձերբազատվել հանցավոր միամտությունից, կարո՞ղ ենք սերունդներին որպես ժառանգություն թողնել հզոր երկիր, որը հակահարված կտա թշնամու յուրաքանչյուր ոտնձգության։
Վստահ եմ՝ այո՛։ Հայ ժողովուրդն ունի թե՛ ռազմական անհրաժեշտ գիտելիքներ ու ինտելեկտ, թե՛ զորավարական հանճար։
Ընդամենն անհրաժեշտ է այդ ամենը վերածել համակարգի ու գաղափարախոսության, որը կկազմի հայ ժողովրդի կենցաղի մասը։
Պետք է սովորել պատերազմել խաղաղ ժամանակ, որպեսզի ստիպված չլինես կռվել պատերազմում, պետք է սովորել հաղթել այնպես, որ թշնամու մի քանի սերունդ հիշի իրենց ջախջախումը»։
«Հաղթել ու վերապրել. դժվար մի առաջադրանք, քանզի պատերազմը պահանջում է զոհեր և զոհաբերություն։ Հաղթելու և վերապրելու ունակություն` համադրված զոհաբերությամբ. ահա հայ զինվորի արվեստն ու սկզբունքը»։
BY ReArtsakh

Share with your friend now:
tgoop.com/merartsakh/540