tgoop.com/merartsakh/542
Last Update:
Թաքեր Կառլսոնի հարցազրույցը Մայք Բըրնսի հետ՝ USAID-ի գործողությունների մասին
Թաքեր Կառլսոնը հարցազրույց է անցկացրել Մայք Բըրնսի հետ՝ քննարկելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորած տարբեր ծրագրեր, որոնք, ըստ քննադատների, հաճախ ուղղված են աշխարհաքաղաքական նպատակների իրագործմանը:
USAID-ի ֆինանսավորմամբ իրականացված որոշ ծրագրեր՝
1. Թմրանյութերի արտադրություն Աֆղանստանում – USAID-ի դերակատարությունը կակաչի դաշտերի մշակման մեջ, որոնք նպաստում են թմրանյութերի արտադրությանը:
2. Մշակութային նախագծեր Լատինական Ամերիկայում
• Կոլումբիայում տրանսգենդեր պարի փառատոն և օպերա ($47,000)
• Պերուում տրանսգենդեր կոմիքսների հրատարակում ($32,000)
3. Ընդդիմադիր ռեփ երաժիշտների աջակցություն Բանգլադեշում
4. Ուկրաինայում ԶԼՄ-ների և ՀԿ-ների ֆինանսավորում – Ընդդիմադիր մամուլի 90%-ի ֆինանսավորում և Մայդանի հեղափոխության կազմակերպչական աջակցություն:
5. Վրաստանում քաղաքական միջամտություն
• 2020-ի ընտրությունների վրա ազդելու համար՝ $41.7 միլիոն
• Ընդդիմադիր բողոքի ցույցերի, ԶԼՄ-ների և ՀԿ-ների ֆինանսավորում
6. «Արաբական գարուն» շարժումների աջակցություն
7. Պետական հեղաշրջումների աջակցություն Լատինական Ամերիկայում
8. 34 միլիոն դոլարի ֆինանսավորում Politico լրատվական ալիքին
9. Հեղաշրջումների հովանավորում նախկին ԽՍՀՄ երկրներում
10. Հարյուր հազարավոր դոլարների հատկացում հասարակական կազմակերպություններին, որոնք կապ ունեն ահաբեկչական խմբավորումների հետ
11. Ուհանի լաբորատորիայի ֆինանսավորում, որը, ըստ որոշ աղբյուրների, կապ ունի COVID-19-ի համաճարակի հետ
Հայկական համատեքստ
Հարցն այն է՝ որքան գումար է հատկացվել Հայաստանում՝ ՀԿ-ների միջոցով հասարակական տրամադրությունների ձևավորման, մասնավորապես՝ ղարաբաղցիների և նախկին իշխանությունների նկատմամբ ատելության քարոզի, 2018-ի իշխանափոխության և Արցախի քաղաքականության վրա ազդելու համար:
Ըստ որոշ աղբյուրների, Հայաստանում ՀԿ-ների ֆինանսավորումը ընթացիկ տարում հասել է 250 միլիոն դոլարի:
Արթուր Խաչիկյան
BY ReArtsakh

Share with your friend now:
tgoop.com/merartsakh/542