tgoop.com/srbazan_payqar/4090
Last Update:
Մեր քաղաքացիների ամենադժվար խնդիրներից մեկն անկանխատեսելիությունն է։ Ոչ ոք չգիտի, թե ինչ սպասել վաղը և ինչպես պլանավրել կյանքը։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ելած ոսկերիչների խնդիրն էլ նույնն է։ Նրանք հստակ ասում են. «Մեզ հետ ոչ քննարկում է եղել, ոչ հարց են պարզաբանել, մեկ էլ տեսնում ես, որ հունվարի մեկից օրենք են ընդունել, որ պետք է 10% հարկ վճարենք 5%-ի փոխարեն»։
Եվ սա դեռ ամենամեծ խնդիրը չէ։ Սահմանային գոտում բնակվող մեր բազում քաղաքացիներ չգիտեն՝ վաղը կարողանալու՞ են մշակել իրենց այգիները, թե ոչ։ Նույնիսկ չգիտեն՝ իրենց տներում ապրելու հնարավորություն կունենա՞ն, թե դրանք էլ են հանձնվելու Ադրբեջանին։
Մեր ժողովրդին կանխատեսելիություն է պետք։ Այդ կանխատեսելիությունն է կայունության, զարգացման, բարեկեցության հիմքերից մեկը։ Առանց կանխատեսելիության ոչինչ հնարավոր չէ ծրագրել։ Առանց կանխատեսելիության երկիրը դատապարտված է կործանման։
BY Սրբազան պայքար
Share with your friend now:
tgoop.com/srbazan_payqar/4090