tgoop.com/srbazan_payqar/4092
Last Update:
Մինչ Ալիևը մեր երկիրը կանգնեցնում է «ինքնասպանություն կամ սպանություն» երկընտրանքի առջև, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում է, թե Հայաստանում կյանքը եռում է։
Ավելին, նա հայտարարում է, թե իր քննադատներն ուզում են Հայաստանում կյանքը կաննգնի և տիրիր պատերազմի տրամադրությունը։
Թե ինչ «խաղաղություն» է կառուցում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, բոլորին է պարզ։ Դա ամեն ինչ է՝ զիջողականություն, հարմարվողականություն, պարտություն, կապիտուլյացիա… Ամեն ինչ, բացի խաղաղությունից։
Մինչդեռ իրական խաղաղությունն արժեք է, որ պետք է նվաճել։ Ինչպես նշում է Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, կեղծ խաղաղությունը, որով մեզ կերակրում են, հոգևոր կաթվածահարություն է։ «Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում։ Խաղաղությունը չի՛ ենթադրում ճահճացում։ Այո, խաղաղությանը այլընտրանք չկա, բայց խաղաղությունը պետք է լինի ՀԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղություն։ Չկա հաղթանակ, չի՛ կարող լինել խաղաղություն», - վստահ է Բագրատ Սրբազանը։
BY Սրբազան պայքար
Share with your friend now:
tgoop.com/srbazan_payqar/4092