VARUZHANDRAGOMAN Telegram 3325
Նկարում Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարն է՝ Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը։ Այս նախարարուհին ժամանակին քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում Բելգիայում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամավորը: Սակայն 2015 թ.-ին նրա բելգիական քաղաքական կարիերան ավարտվեց. նրան հեռացրին բելգիական cdH կուսակցությունից: Պատճառը այս տիկնոջ կողմից Հայոց ցեղասպանության հերքումն էր։
Մի խոսքով՝ տիկին Գյոքթաշը երդվյալ ու սկզբունքային հակահայերից մեկն է։

Իսկ ինչու՞ հանկարծ հիշեցի այս տիկնոջը։
Երեկ ՀՀ դե-ֆակտո նախարարներից մեկը հանդիպել է այս տիկնոջը՝ քննարկելու Հայաստան-Թուրքիա սոցիալական ոլորտը։ Ու ոգևորությամբ տարածել այդ մասին լուրը։

Այն, որ նմանատիպ օրակարգ չկա, պարզ է ցանկացած սթափ մարդու։

Այն, որ երդվյալ հակահայի հետ հանդիպելը, երբ տասնյակ գերիներ ու Հայաստանի գրավված տարածքներ կան, սխալ է, դա ևս պարզ է։

Սակայն ավելի էական է հետևյալը. իմ կանխատեսումով առաջիկա ամիսներին (մինչև ընտրություն) իբր հաստատված խաղաղության ու «հայ-թուրքական բարեկամության» կեղծ փուչիկը մեր աչքին էլ ավելի փչելու համար Հայաստանը ներկայացնողները ամեն միջազգային հարթակում փորձելու են գոնե նկարվել Թուրքիայի ներկայացուցիչների հետ կամ անբովանդակ հանդիպումներ ունենալ։

Այս քարոզչական բեմականացումների նպատակը մեկն է. դրանք նախատեսված են բացառապես հայկական լսարանին մոլորեցնելու համար, ինչի վկայությունն է, օրինակ, այն, որ Թուրքիայի նախարարությունը երեկվա հանդիպման մասին նույնիսկ սոցցանցային գրառում չի արել, թեև այլ հանդիպումների անդրադարձել է։

Մի խոսքով, քարոզչական այս հնարքն էլ կարելի է ավելացնել «Անիի կամուրջի վերականգնում» սենտիմենտալ քարոզին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman
1👍7735😢6😱5🤬2👎1🥰1

tgoop.com/varuzhandragoman/3325
Create:
Last Update:

BY Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Share with your friend now:
tgoop.com/varuzhandragoman/3325

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

bank east asia october 20 kowloon In the next window, choose the type of your channel. If you want your channel to be public, you need to develop a link for it. In the screenshot below, it’s ”/catmarketing.” If your selected link is unavailable, you’ll need to suggest another option. Each account can create up to 10 public channels How to Create a Private or Public Channel on Telegram? The channel also called on people to turn out for illegal assemblies and listed the things that participants should bring along with them, showing prior planning was in the works for riots. The messages also incited people to hurl toxic gas bombs at police and MTR stations, he added.
from us

Telegram Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
FROM American